Լրահոս
Կարևոր


«Սուրենը երազներում պատվիրել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի. փորձում եմ այդպես ապրել». Սուրեն Եսայանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբեք իր վրա չեմ բարկացել: Շատ հետաքրքրասեր էր: Ամեն լավ բանի համար ուրախանում էր, ամեն վատ բանից տխրում, բայց երբեք չէր արտահայտվում: Երբ փորձում էի հարցերի միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, Աստծու անունն էր տալիս: Փոքր տարիքում տերունական աղոթքը սովորեց: Ամեն օր քնելուց առաջ ձեռքերը բարձրացնում էր դեպի երկինք, աղոթում, խաչակնքվում և քնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սուրենի մայրիկը՝ տիկին Նարինեն:

Հինգուկես տարեկանում Սուրենը սկսել է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ տղան անընդհատ դրսում խաղում էր, իրեն մի կերպ էր համոզում տուն գալ ու կարծում էր, որ դպրոց գնալու համար այդ տարիքը վաղ է, բայց ուսումնառության առաջին կիսամյակից հետո բոլոր կասկածները ցրվեցին: Սուրենը սովորել է Տաթև դպրոցում, ապա Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում, բայց ավարտել է մայրաքաղաքի ավագ դպրոցներից մեկը: Կալկաթայում երեք տարի ուսանելուց հետո չի դիմացել կարոտին ու վերադարձել է հայրենիք: «Ընկերն ու ինքը որոշեցին ուսումը շարունակել Կալկաթայում: Համոզում էր մեզ, այնքան շատ էր ուզում գնալ, որ նկարագրելու չէ: 12 տարեկան էր, հարցազրույցի մասնակցեց: Մաթեմատիկական խնդիրն անթերի լուծեց, հետո հոգեբանը հարցրեց՝ Սուրե՛ն ջան, քեզ ե՞րբ երջանիկ կզգայիր: «Կլինեմ երջանիկ, երբ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ լինեն երջանիկ: Իսկ կտխրեի, երբ լիներ դրա հակառակը»: Մեկնեց, սովորում էր, բայց ուսումը կիսատ թողեց և վերադարձավ: Ինչպես համառորեն ուզում էր գնալ, նույն կերպ համառորեն ուզում էր վերադառնալ. «Մամա՛ ջան, չեմ ուզում ձեզանից ու իմ հայրենիքից հեռու լինել, իմ ամեն քարին ու թփին կարոտել եմ»:

Երբ իր մոտ պետք է մեկնեի, հետը խոսելիս հարցրեցի Սուրենին, թե ինչ տանեմ իրեն, նկատի ունեի՝ քաղցրավենիք, ուտելիք և այլն: «Մա՛մ, ինչ կբերես, դու գիտես, բայց մեր պատուհանի տակ մի բարդի կա, դրա տակից ինձ մի բուռ հող բեր ու մեր ծորակից ջուր»: Տարա, ընկերներն ասում էին, որ հողը սուրբ մասունքի պես պահում էր: Այնտեղ էլ էր լավ սովորում, իրենից բոլորը գոհ էին: Սուրենը փաթաթվում էր ինձ ու ասում՝ մեծ մարդ եմ դառնալու, որ դու ու պապաս միշտ հպարտանաք ինձանով: Ինքն էլ իր ապարանյան արմատներով էր հպարտանում»: Սուրենը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվել է Ֆրանսիական համալսարանի «Կառավարում» բաժինը:

Հասցրել է մեկ տարի ուսանող լինել: «Երբ փոքր էր, ասում էր՝ պապայիս նման ճարտարապետ եմ դառնալու, շենքեր կառուցեմ: Բայց հասուն տարիքում որոշումը փոխվեց՝ մա՛մ ջան, շենացնելու եմ երկիրս»: Սուրենը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. հուլիսի 23-ին: Ծառայում էր Ջրականում: Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում ծնողները մեկ անգամ կարողացան Սուրենի մոտ մեկնել, երկու օր մնալ նրա հետ: «Մեկ գիշեր մնաց մեզ հետ, երկրորդ գիշերն էլ կարող էր, բայց հարցրեց ինձ՝ մա՛մ, շա՞տ կնեղվես, որ գնամ, զորամասս կարոտել եմ: Գնաց, ինձ ասաց՝ մա՛մ, գերազանց եմ ավարտելու ծառայությունս. «Նախ՝ վարձս հիսուն տոկոսով կզեղչվի, բայց ամենակարևորը՝ գերազանց ծառայությունն ինձ համար նպատակ է»:

2019 թ.-ին մեկնել էր աղջկաս մոտ Շվեյցարիա, իրեն համոզել էին, որ մնա, ասել էին, որ ուսումը կարող է այնտեղ շարունակել, բոլոր տվյալներն ունի, հինգ լեզու գիտեր, իսկ Սուրենը պատասխանել էր՝ ամեն եկող որ մնա, բա իմ հայրենիքին ո՞վ է տեր կանգնելու»: Պատերազմի սկսվելու պահից ընտանիքն ամեն օր խոսել է Սուրենի հետ: «Վախենալով, որ իր գտնվելու վայրը կարող են որոշել և թիրախավորել՝ միշտ ասում էի՝ ուղղակի մեկ րոպե խոսիր, ձայնդ լսենք, որ իմանանք՝ քեզ հետ ամեն ինչ կարգին է, կամ ուղղակի հաղորդագրություն ուղարկիր: Սուրենը մեզ հավաստիացնում էր, որ ապահով տեղում է: Հոկտեմբերի 4-ից 5-ն իրենց տեղափոխել են Հադրութ: Զանգեց հայրիկին, խնդրեց առանձնանալ բոլորից. «Ամեն մեկը մի ուղղությամբ փախչում է, հրամանատար չկա, չգիտենք, թե որ կողմ գնանք»:

Հայրիկն ասել էր, որ կզանգի իր հրամանատարին, որոշ ժամանակ անց արդեն Սուրենը զանգեց հրամանատարի հեռախոսից, ասաց, որ միասին են, հանգիստ լինենք»: Սուրենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, ամեն դեպքում այդ օրն է եղել Սուրենի վերջին զանգն իր ընտանիքին: «Մի տղա կա՝ Էրիկը, որը հետո հայտնվել է գերության մեջ, պատմում է, որ Հադրութում սկսված խառնաշփոթի պահին, երբ բոլորն սկսել են այս ու այն կողմ վազել, Սուրենն ասել է՝ վայ, ինձ էլ կպավ, Էրիկը ցանկացել է օգնության հասնել, Սուրենն ասել է՝ չես հասցնի, փախի: Ոչ ոք Սուրենին զոհված չի տեսել: Այդ է պատճառը, որ մինչ օրս չեմ հավատում, որ մեզ տրված մարմինն իմ որդունն է:

Չորս անգամ ԴՆԹ հետազոտություն արեցին, երեք անգամ հերքվեց, որ Սուրենի մարմինն է: Երբ երրորդ անգամ արված հետազոտությունից հետո ասացին, որ ինձ հետ առհասարակ համընկնում չկա, անասելի բարկացա, տհաճ զրույց ունեցանք հիմնարկի տնօրենի հետ: Երևի որոշեցին ազատվել մեզանից, երկու օր հետո զանգ ա հ ար եցին ու հայտ ն եցին՝ համընկնում ունեք, կարող եք գալ ձեր տղայի մարմնի հետևից: 2020 թ. դեկտեմբերի 1-ին զանգ ստացանք, որ իր փաստաթղթերով մարմին են գտել: Այդ օրվանից սպասման մեջ ենք եղել մինչև հունվարի 3-ը, երբ հայտնեցին, որ համընկնում կա: Մինչ օրս ամուսինս խունկ չի ծխում, տապանաքարի վրա մահվան ամսաթիվը ջնջել է տվել, Սուրենը դիպուկահարների դասակում էր, դիպուկահար է նկարել տվել: Չենք հավատում, որ Սուրենն այնտեղ է»: Ապրելու ուժ գտնելու մասին: Երբ այս հարցն էի տալիս տիկին Նարինեին, աչքերիս առաջ բարձրահասակ, հաղթանդամ, բաց գույնի աչքերով ժպտադեմ Սուրենն էր:

Չնայած այս օրերին իր ֆիզիկական բացակայությանը, նա բոլորիցս ավելի ողջ է ու ներկա: «Քանի հոգի ինձ պատմել է, որ Սուրենին տեսել է իր երազում, նա էլ ասել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի: Պատկերացնում եմ, որ դա հաստատ իր սրտով չէր լինի: Բոլորս ապրում ենք այնպես, ինչպես Սուրենը կուզեր, որ ապրեինք: Նա զոհվել է, եթե, իհարկե, զոհվել է, հանուն նրա, որ մենք ապրենք: Փորձում եմ այնպես ապրել, որ արժանի լինեմ տղայիս հետ հանդիպմանը: Փորձում եմ ուժեղ լինել ու իմ ուժը փոխանցել աղջիկներիս, որ իրենք էլ կարողանան լիարժեք ապրել: Ուղղակի ուզում եմ մտածել, որ Սուրենն ինձանից հեռու է ապրում, հակառակ դեպքում այս իրականությունից կարելի է խելագարվել»:

Սուրենի տապանաքարի վրա նրա իսկ խոսքերն են, որոնք մարգարեության պես են հնչում. «Մարդ կա՝ ծնվում է ապրելու համար, մարդ կա՝ մեռնում է հավերժ ապրելու համար»: 2020 թ. հուլիսի 20-ին, նախքան Հայկական բանակ զորակոչվելը, Սուրենը հագել է հայրիկի ընկերոջ նվիրած զինվորական համազգեստը, կանգնել հայելու առաջ, նկարվել, սոցիալական ցանցի իր էջում տեղադրել նկարը ու գրել. «Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։ Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական այս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»…

Հ. Գ. - Սուրեն Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Երրորդ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում