Լրահոս
Կարևոր


Ինչ են փնտրել ադրբեջանցի հնագետներն օկուպացված Արցախի Տող գյուղում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2024 թվականի հունվարին ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում գտնվող մելիքական ապարանքի առջեւ գտնվող բակում, շինությունների առջեւ: 20-րդ դարում ձեւավորված հրապարակի առջեւ փորված փոսը ներկայացվում է որպես լուրջ հնագիտական ձեռքբերում: 
Համաձայն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակի՝ Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նաթիգ Ալիշովն իր ֆեյսբուքյան հրապարակումներում տեղադրել է լուսանկարներ Տողի եւ շրջակայքի հուշարձաններից, ինչպես նաեւ՝ աշխատանքային գործընթացից: Լուսանկարներից երեւում է, որ Ալիշովն այցելել է Տողի շրջակայքի եւ Հադրութի մի շարք հայկական եկեղեցիներ, «չափագրումներ» կատարել, լուսանկարել, հաշվառել:

Տողում իրականացված «պեղումների» մասին ընդարձակ տեսանյութ է նկարահանել ադրբեջանական ICTIMAI TV հեռուստաընկերությունը: Ալիշովը նշում է, որ հետազոտության ընթացքում իրենք փաստել են «տեղի աղվանական հուշարձանների խեղաթյուրումը, վերափոխումը հայերի կողմից»՝ որպես փաստարկ նշելով «աղվանական» բեմի բարձրության, սյուների, խաչերի, կամարների մասին: Զարմանք են առաջացնում «աղվանական սյուն», «աղվանական կոթող», «կամար», «աղվանական բեմի բարձրություն» ձեւակերպումները: Ըստ հնագետի՝ անգամ եկեղեցիների շուրջ գտնվող գերեզմանաքարերը հուշարձանների հետ կապ չունեն:

Այն, որ Արցախի հայկական քրիստոնեական հուշարձաններն աղվանական որեւէ հատկանիշ չունեն, մանրամասն հիմնավորված է այդ հուշարձաններին նվիրված բազմաթիվ հետազոտություններում: Եվ այն, որ ադրբեջանցի հնագետն ինքն էլ չգիտի, թե ինչ է «աղվանականն» Արցախում, ավելի քան ակնհայտ է: Նա պարզապես հետեւում է երկրի քաղաքական ղեկավարի հայտարարություններին եւ ստիպված է հընթացս մոգոնել ինչ-ինչ առանձնահատկություններ: Բայց զարմանալի է, որ իրեն հնագետ համարողը չգիտի նաեւ Արցախի միջնադարյան մշակույթը: Գոնե մի փաստ նշեր, մի որեւէ օրինաչափություն եւ դա հերքեր: Միայն դատարկ հայտարարություններ, թե իբր հայերը խեղաթյուրել են հուշարձանները, սակայն եւ ոչ մի գիտական փաստարկ, հիմնավորում: Տող գործուղված այս հնագետն անգամ տեղյակ չէ այդտեղ կատարված հետազոտություններից, դրանց արդյունքներից, որոնք հրապարակված են (տես՝ Տողի մելիքական ապարանքը-Monument Watch): Մենք արդեն ծանոթ ենք այս ոճին, ադրբեջանցի հնագետն այլ բան չի հնարել, քան հետեւել է իրեն ուդիական համայնքի ղեկավար հռչակած Ռոբերտ Մոբիլիի զավեշտալի հայտարարություններին, թե «հայտնաբերել» է աղվանական խաչեր, որոնք տարբերվում են հայկականից։



Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Պրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում