Լրահոս
Կարևոր


Վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին հուղարկավորել են պապիկի ու տատիկի հետ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Սա ի՞նչ կրակ էր, որ թափվեց մեր ազգի գլխին, որ կատարվեց իմ ընտանիքի հետ»
.... 

Աքսանա Գրիգորյանն Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի ղեկավարի կինն է։ MediaHub-ի հետ զրույցում կինը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դեռ վաղ առավոտից լսել է պայթյունի 2 ձայն, չի իմացել, որ պատերազմի «նախերգանքն» է։ Մտածել է ականապատ տարածքում կամ անասուններն են պայթել, կամ սակրավորներն են աշխատում։ 

Սառնաղբյուրը Ակնայի (Աղդամ) հետ սահմանին է, ուղիղ գծով 500 մետր հեռավորության վրա տեսանելի են եղել և՛ թշնամական դիրքերը, և՛ շարժը։ Ամուսինը՝ համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանը, զանգել է Ասկերանի վարչակազմ, ասել, որ կրակում են, բայց ասել են՝ «խուճապի մի մատնվեք»։

«Կեսօրին, երբ սկսվեց ռազմական գործողությունները, բոլորս տանն էինք։ Առաջին հրթիռն ուղիղ անցել է մեր տան գլխով։ Քանի որ գյուղի վերևի մասում էր տեղակայված դիրքերը, չթիրախավորվելու համար ամուսինս ասաց, որ ձորով անցնենք գնանք դեպի անտառ, գոնե ծառերի տակ կպատսպարվենք։ Վստահ էինք, որ ուղղակի դիրքերի վրա են կրակում, այլ ոչ մեզ։ Այդ օրը հակառակի պես գյուղում տղամարդիկ քիչ են եղել, իսկ նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել, անմիջապես դուրս են եկել»,- պատմում է Աքսանան։ 

«Ո՛չ ռուսները օգնության հասան, ո՛չ կապ կարողացանք հաստատել որևէ մեկի հետ»: Աքսանան հիշում է, թե ինչպես էին ծեր ու մանուկ վազում դեպի փրկության ձորը, քանի որ գյուղում ապաստարան չկար՝ հակառակ պետության խոստումների։

Հետո ադրբեջանական դիրքերից սկսում են հրետակոծել գյուղը, թիրախում՝ քաղաքացիական բնակչությունն էր։ Աքսանան հորդորում էր բոլոր երեխաներին պառկել՝ գոնե արկերի բեկորներից փրկվելու համար, իսկ Գարիկը շարունակում էր տներում մնացած քաղաքացիներին բերել անտառային հատված և տարհանման պլան մշակել։ 

Այդ ընթացքում տեղի է ունենում Աքսանայի կյանքի ամենասարսափելի հարվածը. «Օդային հարվածով կրակեցին մեր ուղղությամբ, շրջվեցի ու տեսա երեխաս՝ 15-ամյա Դավիթը, մայրս և ամուսնուս հայրը բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում պառկած։ Ու նաև երեխաներ են վիրավորվել... ո՛չ ամուսինս էր մոտս, ո՛չ մեքենա կար գոնե մինչև խաղաղապահների մոտ վիրավորներին հասցնելու համար։ Երբ ամուսինս եկավ ու տեսավ իրավիճակը, ռացիայով հաղորդեց, որ «գոնե շտապ օգնության մեքենա ուղարկեք»։ Ասկերանից օգնություն այդպես էլ չհասավ, իսկ ռուսները հետո ասացին «հրաման չենք ունեցել»»:

Գարիկը, տեսնելով, որ օգնության հասնող չկա, քանի դեռ Դավիթը շնչում էր, կնոջ հորդորով գնացել էր մեքենա բերելու, չնայած մեքենայի բոլոր ճանապարհները դիտարկվում էր։ Այդ ընթացքում ադրբեջանցիները 2-րդ և 3-րդ հարվածն են հասցնում խաղաղ բնակիչներին։ Վիրավորվում է և Աքսանան, բայց նա իր մասին մտածելու փոխարեն, փորձում էր փրկել որդու, մոր, սկեսրայրի ու վիրավորում ստացած մյուս անչափահասների կյանքը։ 

«Ամեն տեղիցս արյուն էր հոսում, ոտքս տաքանում էր, բայց իմ մասին րոպե անգամ չեմ մտածել։ Գրկել եմ աղջկաս, գլուխը թաքցրել, որ բեկոր չկպնի։ Ասել եմ՝ 8Դիանա՛, բալես, խնդրում եմ, եթե ես արնաքամ լինեմ, չդիմանամ, կվազես պապային ընդառաջ, գոնե քեզ փրկի։ Գարիկը եկավ, մենք փորձում էինք մեքենայի մեջ տեղավորել վիրավորներին։ Այդ ընթացքում գյուղի վերևի թաղամասից 2 մեքենա է մոտեցել, ոչ ոք չի կանգնել, չեն օգնել»,- հիշում է կինը։ 

Տեղում մահանում են Գարիկի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, Աքսանայի մայրը՝ Գոհար Գրիգորյանը և համագյուղացի 2 երեխաներ՝ Նվեր ու Միքայել Պողոսյանները։ Գարիկի մեքենայի մեջ տեղավորվել են 17 hոգի, մեծ մասը վիրավոր, ու շարժվել են դեպի Ասկերան։

Մայրն ասում է, որ զգում էր, որ որդու կյանքը փրկել հնարավոր չի լինելու։ Ստեփանակերտի բժիշկներն ամեն ինչ արել են, վիրահատվել է, բայց կոմայից այդպես էլ դուրս չի եկել, հաջորդ օրը մահացել է։ Իսկ Աքսանան մի քանի օր բուժում ստանալուց հետո, որոշել է դուրս գրվել իր ցանկությամբ։ 

«Երեխաս դեռ դիահերձարանում էր, սեպտեմբերի 24-ին փրկարարները գյուղից տարհանել են մորս ու սկեսրայրիս դիերը։ Ստեփանակերտի մազի կամրջի մոտ նստել ու ժամերով սպասել եմ մինչև երեխայիս կբերեն։ Շատ դժվար է եղել ճանապարհը դեպի Հայաստան։ Տեսարաններից կարելի էր խելագարվել, բայց հանուն աղջկաս ուժ եմ դրսևորել, որ չթուլանամ։ Ադրբեջանցիները բացել են դիերի մեքենաները, ստուգել։ Ցավից ոտքերս ու մարմինս չէի զգում։ Ես փակել էի աչքերս, որ դրանց դեմքերը չտեսնեմ»։

Սեպտեմբերի 30-ին Ալեքսանյանների ընտանիքը հողին հանձնեց ադրբեջանցիների վայրագության զոհ դարձած 15-ամյա Դավթին՝ սիրելի պապիկի ու տատիկի հետ միասին։

Աքսանան ասում է, որ չնայած Դավիթը 15 տարեկան էր, շատ բան էր գիտակցում կյանքից։ Սիրում էր զինվորական ծառայությունը։ 2020 թվականից հետո, երբ հայկական դիրքերը իրենց գյուղին շատ մոտեցան, դասից գալիս էր ու միանգամից գնում տղերքի մոտ, իրենից տարիքով մարդկանց հետ էր ընկերություն անում։

«Անգամ ասել եմ՝ «Դավ, քեզ ուղարկելու եմ Ռուսաստան», ասաց՝ «մամ, միայն հայրենիքին ծառայելուց հետո».... ինքն իրեն միայն զինվորական էր պատկերացնում, մասնակցում էր բանակումի ճամբարներին։ Այնքան նվերներ է ստացել, բայց այդ խուճապի մեջ ոչինչ չեմ հասցրել բերել»,- ցավում է մայրը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին