Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ՝ կորցնելով տասը միավոր զրահատեխնիկա
ՀասարակությունՊաշտպանության բանակից հայտնում են, որ մարտագծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա:
Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: