Լրահոս
Կարևոր


«Մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ Դավիթս կարող է տան դուռը բացել ու ներս մտնել». Դավիթ Վիրաբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց Դավիթը իր հասակակիցներից շատ տարբերվող երեխա էր: Չափազանց խելացի էր, յուրահատուկ ընդունակություններով օժտված: Շատ էր սիրում նկարել: Ամեն ինչ փորձում էր անել Դավիթը: Եթե ինչոր բանով զբաղվում էր, ապա դա անում էր գերազանց, կատարյալ: Աշխույժ էր, ընկերասեր, բարի, շփվող, ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ծնողների, տատիկ-պապիկի հանդեպ յուրահատուկ կերպով ուշադիր էր: Անսահման սիրում էր կրտսեր եղբորը՝ իր Ալենին, ապրում էր Ալենով: Ալենն իր ամեն ինչն էր: Իրեն մի անգամ հարցրել են, թե ամենաշատն ում է սիրում: Բոլորն, իհարկե, պատասխանում են՝ մայրիկին: Իսկ Դավիթը ասում էր՝ առաջինն Ալենիս, իսկ հետո՝ մամայիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ առողջ ընտանիքում են մեծացել իր որդիները: Սա շեշտելու անհրաժեշտություն անգամ չկար, որովհետև երկու եղբոր անվերապահ սերն այլ բանի մասին վկայել չի կարող: Երբ մտովի տեղափոխվում ենք Դավիթի դպրոցական տարիներ, մայրիկն ասում է՝ որդու տարերքը մաթեմատիկան էր: «Ապրում էր մաթեմատիկայով: Դավիթը դպրոցի պարծանքն էր: Սովորել է Ավանի թիվ 170 դպրոցում, ուսուցիչները միշտ հպարտանում էին նրանով: Որքան ներկա եմ եղել նրա ծնողական ժողովներին, փայլելով եկել եմ տուն: Երբ պետք է գնայի ժողովներին, Դավիթն ասում էր՝ գնա՛, գնա՛, մա՛մ ջան, տես, թե տղադ ինչ է արել: Ուսուցիչներն էլ միշտ ասում էին, որ Դավիթը տարբերվող է իր մաթեմատիկական ունակություններով, որը բնածին է»: Մայրիկի խոսքով, Դավիթը նաև բժշկություն էր շատ սիրում, ուզում էր սրտաբան դառնալ, բայց երբ եկավ որոշելու պահը, 12րդ դասարանում հստակ որոշեց ընդունվել Ամերիկյան համալսարան:

«Ընտրեց «Բիզնեսի կառավարում» բաժինը: Հասցրեց ուսանող լինել, պետք է դեկտեմբերին զորակոչվեր ծառայության, սակայն ասաց, որ չի ուզում կիսատ թողնել կիսամյակը՝ «թող ոչինչ կիսատ չմնա», և հունվարին զորակոչվեց բանակ: Մեծ սիրով ու հպարտությամբ էր դասերին հաճախում: Մեծ նպատակներ ուներ ուսման, գիտելիքներ ձեռք բերելու հետ կապված: Ցանկանում էր օգնել ներդրողներին, ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը դառնա, մեր պետությունն ավելի լավը լինի: Երկրի մասին էր մտածում: Ուզում էր, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի»: Նպատակներն ու երազանքները մտքում՝ Դավիթը 2020 թ.-ի հունվարի 8-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու հրետանային զորամասում՝ հակատանկային դասակում: Հետո Դավիթը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Կուբաթլուի հակատանկային դասակ:

«Մեծ ոգևորվածությամբ է զորակոչվել Հայոց բանակ, չեք էլ պատկերացնի, թե ինչ ոգևորված էր, որ պետք է կրի այդ համազգեստը: Հպարտանում էր, սպասում այդ օրվան: Իր ընկերն արձակուրդ էր եկել, այդ ժամանակ Դավիթը դեռ չէր ծառայում, ինձ ասաց, որ քիչ անց կգա: Մեկ էլ ինձ նկարներ է ուղարկում: Ընկերոջ տուն էր գնացել, հագել Էդուարդի համազգեստը, նկարվել և նկարներն ուղարկել ինձ: «Մա՛մ, տղայիդ սազո՞ւմ է համազգեստը», արձագանեցի՝ «շատ, Դավի՛թ ջան»: Դավիթը շատ էր կարևորում իր բանակ գնալը, ասում էր, որ պետք է անպայման ծառայել Հայոց բանակում՝ «ո՞նց կլինի չծառայել, մա՛մ ջան, չի լինի»: Այն հայրենասիրությամբ, որ մեր ընտանիքն է սերմանել իր մեջ, այլ տարբերակ չէր կարող լինել: Հրաշալի էին նաև իր տպավորությունները, երբ արդեն ծառայում էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է: Հրամանատարական անձնակազմի կողմից երկու անգամ նամակ ենք ստացել, որ հրաշալի որդի ունենք, գերազանց առաջադիմությամբ է ծառայում: Մենք էլ նույն ոգևորությամբ ու սիրով իրեն բանակ ենք ճանապարհել՝ տղա է, պետք է ծառայի»: 2020 թ.-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց, սակայն զգացում ունենք, որ մինչ օրս չի էլ ավարտվել:

«Պատերազմն սկսվելուց օրեր անց ամուսինս մեկնեց Արցախ, որ Դավիթին հասնի: Բայց իրենք այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս մինչև պատերազմի ավարտը մնաց Արցախում, նաև դրանից հետո՝ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ: Պատերազմն սկսվելուն պես, չնայած անհանգիստ լինելուն, չենք փորձել զանգել Դավթին: Ես չեմ զանգահարել, Դավիթն է զանգել սեպտեմբերի 29-ի երեկոյան: Խոսեցինք, անհանգիստ ձայնով ասացի՝ Դա՛վ ջան, ընդհատեց՝ մա՛մ ջան, եթե չեմ զանգում, չի նշանակում, որ զոհվել եմ: Կռիվ է, կռվում ենք: Այսպես ասենք, չէր թաքցնում ոչինչ: Հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինեմ: Մի քիչ զրուցելուց հետո հեռախոսը փոխանցեցի Ալենին, նա էլ ասել էր, որ հայրիկն ուզում է գնալ Դավիթի մոտ: Միանգամից անջատեց հեռախոսն ու զանգեց հայրիկին, խոսեց նրա հետ, համոզվեց, որ ամեն ինչ կարգին է. «Պա՛պ ջան, մեզ մոտ մի՛ արի, ոչ մի լուրջ բան չկա»: Բայց գիտեր, որ հայրիկն իրեն չի լսելու և գնալու է: Սեպտեմբերի 30-ին զանգել է իր ընկերուհուն, որն այդ պահին Դավիթի հորեղբոր տանն է եղել: Խոսել է հորեղբոր ընտանիքի բոլոր անդամների հետ, համոզել, որ ամեն բան կարգին է, հանգիստ լինեն»:

Դավիթը Ջրականում է եղել, Մարջանլու կոչվող տարածքում՝ Անանուն բարձունքում: Դավթի կռիվը վեց օր է տևել: «Տղաները շատ լավ են կռվել, տղաները չեն նահանջել իրենց հրամանատարների հետ: Եվ բոլորը միասին զոհվել են հոկտեմբերի 3-ին: Հինգ ամիս որոնումներից հետո ԴՆԹ հետազոտությամբ գտնում ենք Դավթին. մարտի 5-ին հաստատվում է ԴՆԹ-ն: Մարտի 8-ին նրան հուղարկավորել ենք: Իրեն փնտրելու ողջ ընթացքում հայրիկը մասնակցում էր որոնողական աշխատանքներին: Թուրքերը տղաների մարմինները տարել էին, նրանք իրենց զոհվելու վայրում չեն եղել: Բայց այդ տեղից ամուսինս գտնում է Դավոյիս գլխարկը, մասունքներ»: Սպասման ամիսները հեշտ չեն տրվել: «Հոկտեմբերի 5-ից գիտեինք, որ Անանուն բարձունքը, որտեղ գտնվում էին Դավիթն ու իր ընկերները, թուրքերը գրավել են: Նահանջող տղաներ կային, որոնք ողջ էին, իսկ մյուսները չկային: Իրականությանը պարզ էինք նայում, պատերազմ էր եղել, և գիտակցում էինք, թե ինչ է տեղի ունեցել: Այնպես չէր, որ ասում էինք՝ Դավիթը ողջ է և վերջ, բայց սրտի անկյունում հավատ ունեինք ու սպասում էինք հրաշքի: Մյուս կողմից՝ կար այն գիտակցումը, որ երեխաների մարմինները չկան: Չեմ տեսել երեխայիս ու մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ մի օր նա կարող է տան դուռը բացել ու ներս մտնել: Մենք ոչինչ չենք տեսել, մեր երեխաներին փակ տարանք և ...»:

Մայրիկները հաճախ են ինձ ապշեցնում իրենց ամրությամբ, զսպվածությամբ, երբեմն կարող են զրույցի ժամանակ ինձ իրենց փխրունությունը ցույց տալ, բայց դա մի ակնթարթ է տևում: Ցավն արժանապատվորեն կրելու մասին նաև տիկին Լիլիթն է նշում. «Պետք է արժանի լինեմ իմ Դավիթին, արժանապատիվ ապրեմ: Պետք է այնպես ապրեմ, ինչպես որդիս կցանկանար: Պետք է հանուն Դավիթիս ու Ալենիս ապրեմ, հանուն ամուսնուս: Ապրելու ենք, որ ապրեցնենք: Մեր հասարակությունը պետք է փոխվի, պետք է սիրենք ու հարգենք իրար ու նաև մեկս մյուսով ապրենք: Պետք է գիտակցենք, որ դարավոր թշնամու հետ ենք կռվել, պատերազմ է եղել, և մեր տղաներն անհնարինն են արել: Դավիթն էլ է անձնազոհության գնացել, գիտակցված անձնազոհության, և ես հարգում եմ իր որոշումը: Նա այդ քայլն արել է հանուն մեր ընտանիքի, հանուն իր սիրելի մարդկանց, հանուն իր Ալենի, որին պաշտում էր: Ալենը սպորտսմեն է, սպորտն օգնեց իրեն հաղթահարել սթրեսը: Նա շատ չի արտահայտվում, բայց Դավոյով է ապրում: Տղաներս հայրիկի հետ ընկերներ էին, հիմա այդ ընկերությունը շարունակվում է Ալենի և հայրիկի միջև»:

Հ. Գ. - Դավիթ Վիրաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գետարգելի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի»