Լրահոս
Կարևոր


«Ես լավ եմ, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ սիրում եմ». պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովհաննեսն ու ես ընդհանուր ընկերներ ունեինք, ինչ-որ առումով նրանք մեր ծանոթության առիթը դարձան: Բայց շփումը սկսվեց, երբ նա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկում, սկզբում չէինք պատկերացրել, որ արդեն իրար տեսել ենք ընկերական հավաքույթի ժամանակ: 2010 թ.-ի հունվարի 5-ին մեր առաջին ժամադրությունն էր: Սկսեցինք ընկերություն անել, իսկ 2012 թ.-ի օգոստոսի 19-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Լիանան՝ Հովհաննեսի կինը: Այն, ինչը ես մի քանի տողով ներկայացրեցի, Լիաննան ամենայն մանրամասնությամբ պատմեց՝ ներկայացնելով իր և ամուսնու ծանոթության և շփման ամեն թանկ ակնթարթը: Լիանայի խոսքով, ամուսինը ներողամիտ էր, զիջող, ամենալավը: ՛

«Իրեն բոլորն են սիրում՝ իր մարդ տեսակի, իր բարության համար: Չափազանց հասնող էր, եթե ինչ-որ մեկին կարող էր օգնել, առանց վարանելու օգնության էր հասնում: Պատերազմից առաջ ընկերոջը խոսք էր տվել օգնել, իր խոստացածն արեց ու նոր գնաց: Խոստացել էր, այլ կերպ չէր կարող: Սիրում էր, երբ ամեն ինչ կարգ ու կանոնով էր, օրինակ՝ երբեք չէր խառնում աշխատանքը և ընկերությունը: Աշխատանքի տեղում ամեն մեկն ուներ իր պարտականությունը, իսկ աշխատանքից հետո իրենք ընկերներ էին: Պատասխանատու մարդ էր, ու դրա համար իրեն շատ էին հարգում, միշտ ասում էին՝ Հովոն երբեք գործը չի խառնում ընկերության հետ: Ու այսօր իր ընկերներն ու նրանց ընտանիքներն ամուր կապ են պահում իմ ու աղջիկներիս հետ: Դրանից թանկ բան չկա»: Հիշում է, թե ամուսինն իրեն որքան է աջակցել, երբ հատկապես ծնվեցին նրանց զույգ աղջիկները:

«Ինձ հետ հավասար հոգ էր տանում մեր երեխաների մասին, բառի ամենաուղիղ իմաստով օգնել է ինձ ամեն հարցում: Ասում էր՝ գնա խանութ գնումների, երեխաների մասին հոգ կտանեմ: Իսկ այդ հոգ տանելն իր մեջ ամեն ինչ էր ներառում՝ կերակրելուց մինչև լողացնելը: Սիրում էր պատրաստել, իր պատրաստելուց հետո շուրջն ամեն ինչ հավաք էր, երբ ասում էի՝ թող մնա, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ասում էր՝ ի՞նչ տարբերություն: Երբեք չենք վիճել, մեր տանը բարձր ձայն չի լսվել, եթե անգամ եղել է ինչ-որ հարց, քննարկել ենք և անցել առաջ: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին»: Պատերազմի օրերին Հովհաննեսը ծանուցագիր է ստանում, որ պետք է որպես պահեստազորային մեկնի Արցախ:

«Այդ ժամանակ ընկերոջ հետ չուգունի արտադրամասում էր աշխատում, գնաց զինկոմիսարիատ, ներկայացավ պետի տեղակալին՝ աշխատանք եմ կատարել, վարձատրվել դրա դիմաց, բայց աշխատանքս դեռ չեմ հանձնել, թույլ տվեք աշխատանքս վերջացնել, հետո մեկնել: Ու այդպես էլ վարվեց, աշխատանքը վերջացրեց, կրկին ներկայացավ զինկոմիսարիատ՝ պատրաստ եմ մեկնել: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնար, զանգ ստացավ՝ 15 րոպե ժամանակ ունեք, որ հրաժեշտ տաք ձեր ընտանիքին և ներկայանաք: Մի քանի իր վերցրեց ու գնաց, անգամ չթողեց, որ ճանապարհեմ իրեն, ճակատս համբուրեց՝ գնացի, ձեզ լավ կնայեք, կապի մեջ կլինենք: Նույն օրը երեկոյան իրենք շարժվում են դեպի Արցախ, գիշերը երկուսի կողմերն ինձ նամակ է գրում, որ արդեն Վարանդա են հասել: Խոսում էինք մի քանի րոպե, ժամերով խոսել հնարավոր չէր, միայն ասում էր՝ լավ եմ, ձեզ լավ նայեք, երեխեքը ո՞նց են, ի՞նչ են ասում»: Լիանան նշում է, որ ամուսնու և նրա հետ եղած տղաների անհետ կորելուց հետո են նրանց ընտանիքի անդամները շատ մանրամասներ իմացել:

«Հոկտեմբերի 8-ն էր, զանգ չեկավ, ինձ մոտ տագնապ էր, երկու օր չզանգահարեց: Հոկտեմբերի 10-ին զանգեց՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Մեր զրույցների ժամանակ ուրիշ բաներ էլ էր ասում՝ բարձիթողի վիճակի, հրամանատար չունենալու և այլ հարցերի մասին: Հոկտեմբերի 10-ից հետո էլ երկու օր զանգ չստացա: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ինձ զանգահարում է տղաներից Հրաչյայի մայրիկը՝ Հովհաննեսը փոխանցել է, որ ամեն ինչ լավ է: Հրաչյան զանգահարել էր տուն, զրուցել ու նաև փոխանցել, որ ինձ զանգահարեն, ասեն, որ Հովհաննեսի մոտ ամեն բան կարգին է: Երեխաներին տարա դպրոց, վերադառնում էի տուն, Հովոն զանգեց՝ բալ, ո՞նց ես, ի՞նչ կա- չկա, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ եմ սիրում: Իսկ ես լսում էի պայթյունների ձայները, ու կապն ընդհատվեց: Երբ հետո բոլոր փաստերն ի մի բերեցինք, հասկացանք, որ այդ զանգից հետո նա վիրավորում է ստացել: Դրանից հետո որևէ լուր չունեի իրենից: Հոկտեմբերի 14-ին է դեպքը տեղի ունենում»: Տղաների հարազատներն այդպես էլ չեն կարողանում զոհվել բառն արտասանել:

«Տղաները լինում են Վարանդայի Ղարղաբազար դիրքում: Երևանից մեկնելուց հետո նրանք եղել են Վարանդայի զորամասում, երեք օր առանց զինվորական համապատասխան հագուստի՝ կասկա, զրահաբաճկոն և այլն, զենքի մասին չեմ էլ խոսում: Գիտեմ, որ հոկտեմբերի 14-ին իրենց դիրքի վրա բայրաքթար է ընկնում, Կառլենը զոհվում է, Հովոն, Զաքարն ու Պետոն բեկորային վիրավորում են ստանում: Ժամկետային զինծառայողներից Հովսեփ Խաչատրյանն առաջարկում է վիրավորներին Վարանդայի զորամաս հասցնել, որ առաջին բուժօգնություն ցույց տան: Նստում են «Ուրալը», վիրավորները՝ մեքենայի հետևի մասում, երկու տղաները, երկուսի անունն էլ՝ Հովսեփ, առջևի մասում: Զորամասի ճանապարհին դիվերսիա է լինում, հետևակը հարձակվում է մեքենայի վրա, չորս հոգին զոհվում են, Հովսեփներից մեկն է ողջ մնում»: Հետո արդեն, երբ տղաների հարազատները չէին կարողանում նրանց հետ կապ հաստատել, տեղեկություն ստանալ, սկսեցին իրար «գտնել», իրար հետ կապ հաստատել:

«Հովհաննեսը հինգ ամիս անհետ կորած էր: Այդ ընթացքում մեկ օր տանը չենք եղել, տարբեր գերատեսչությունների դռներ եմ թակել: Ամեն տեղ եղել եմ»: Ամուսնու զոհվելու լուրը Լիանան ավելի ուշ է իմանում՝ ողջ ընթացքում նրան փնտրելով անհետ կորածների մեջ: Նաև մտքեր են ունեցել, որ գուցե տղաներին գերեվարել են: «Տղաների մարմինները գտնելու հարցում դիմեցինք փրկված տղային, գումար հավաքեցինք, որ նա մեկնի Արցախ: Այստեղից պաշտոնատար անձինք կապվեցին Արցախի պաշտոնյաների հետ, որ կարողանան որոնողափրկարարական աշխատանքների միջոցով տղաների մարմինները դուրս բերել: Հինգ ամիս նրանք եղել են բաց երկնքի տակ: Հետո արդեն մեր ուժերով տղաներին Գորիսից տեղափոխեցինք Երևան: Մայրիկի հետ Հովոյի առաջին նույնականացումը չեղավ, անգամ ուրախացա՝ ուրեմն Հովոն չէ: Զանգահարեցին՝ պետք է երեխաներին բերեք նույնականացման համար: Մարտի ութի առավոտյան ինձ «նվեր» արեցին, որ ամուսնուս նույնականացումը եղել է»: Երկար, ժպիտով ու հույզերով, կարոտով ու ափսոսանքով լի զրույցները միշտ պետք է վերջանան հարցով՝ իսկ ապրելու ուժ որտեղի՞ց գտաք:

«Նախ՝ ասեմ, որ ժամանակի ընթացքում դատարկությունն ավելի է մեծանում, չի լցվում: Կապ չունի, որ երեխաներ ունես, զբաղվածություն, մի այնպիսի դատարկ տեղ կա, որ ոչ մի բանով չի լցվում: Իր գնալու օրը մի ուրիշ՝ քնքուշ հայացքով ինձ նայեց՝ այնքան հպարտ եմ, որ դու իմ կինն ես, շնորհակալ եմ Աստծուն դրա համար, դու առանց ինձ այնքան լավ կմեծացնես մեր աղջիկներին: Հոգիս տակնուվրա եղավ այդ խոսքերից՝ իրար խոսք ենք տվել, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնելու: Չգիտեմ՝ կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, ինչո՞ւ այդ խոսքերն ինձ ասաց: Ինձ միշտ ասում էր՝ դու ուժեղ ես, ամեն ինչ կարող ես հաղթահարել, ցանկացած դժվարություն: Հիմա իմ ապրելու իմաստը ոչ միայն մեր երեխաներն են, այլ նաև Հովոն: Նա նվիրյալ էր ամեն հարցում, ամեն տեղ, անձնազոհ էր յուրաքանչյուրի հանդեպ: Նրա տեսակը պետք է ճանաչեն: Հիմա այնպես եմ ապրում, որ հետագայում արժանի լինեմ իր հետ հանդիպմանը»:

Հ. Գ. - Հովհաննես Պորտուգալ յանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշանով: Հովհաննեսի կինը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Հովհաննեսը հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից