Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պիտի ունենա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն»: Դրանից հետո, նաև դրանից առաջ նա ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, ընդ որում, շեշտելով, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա: Եվ ահա, վերջերս նա խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Շատերը կարծում են, որ դրանով նա կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը, մասնավորաբար կապված նրա հետ, որ կհանվի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի մասին: Հավանական է համարվում, որ Սահմանադրությունից հանվի Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին դրույթը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենի հետ միասին, Փաշինյանը փորձելու է սահմանադրական հանրաքվե անցկացնելով՝ խուսափել արտահերթ ընտրություններից: Բանն այն է, որ, մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Արևմուտքը ցանկանում է, որ Ալիևի նման Փաշինյանն էլ գնա ընտրությունների և ստանա լիարժեք լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար: Ավելին, ցանկալի է համարվել արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, իսկ ֆորս մաժորի դեպքում՝ սեպտեմբերին: Սակայն Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ անհնար է նույնիսկ վարչական լծակներով ստանալ մեծամասնություն, ուստի ցանկանում է անցկացնել հանրաքվե՝ որպես վստահության յուրատեսակ քննություն: Հաշվի առնելով վերջին ընտրությունների փորձը՝ ընտրողների մասնակցության ցածր տոկոսի հետ կապված, ինչպես նաև լուրջ կասկածներ ունենալով հանրաքվեի արդյունքների առումով, մեր տեղեկություններով, Փաշինյանն իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ մինչ հանրաքվեն Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություն անելու համար:

Մասնավորաբար, ցանկանում են փոխել 207-րդ հոդվածը, այսինքն, այն դրույթը, որ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Սակայն թե՛ այս ցանկությունը, թե՛ հանձարարությունը լուրջ մտահոգություն են առաջացրել իրավաբանների շրջանում. հարցն այն է, որ գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին կետով այդ փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ» Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել