Լրահոս
Կարևոր


Աշխարհաքաղաքական առճակատման վեկտորները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե սառը պատերազմի ժամանակաշրջանում իշխում էր երկբևեռ աշխարհակարգը, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ զսպումը որոշակի կայունություն էր ապահովում միջազգային հարաբերություններում, ապա հետսառըպատերազմյան աշխարհակարգի պայմաններում միջազգային հարաբերություններն աչքի են ընկնում հակամարտությունների բորբոքումով։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհակարգից այսօր անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, որին բնորոշ է տարբեր դերակատարների ակտիվացումը, որոնք մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերին։

Այսօր ԱՄՆ-ի գլխավորությամբ կոլեկտիվ Արևմուտքի հետ հիմնականում հակասությունների մեջ են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Եվ այդ հակասությունները հիմնականում դրսևորվում են տնտեսական ու ռազմական ուղղություններով։ Եթե Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակասությունները դեռևս գլխավորապես տնտեսական ու տեխնոլոգիական բնույթի են, ապա Ռուսաստանի և Իրանի դեմ կոնկրետ խիստ պատժամիջոցներ են սահմանված։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ուղեգիծը տարբերվում է նաև նրանով, որ այն բնորոշվում է ռազմական բախման կամ առճակատման տեսքով՝ չնայած տեղի է ունենում միջնորդավորված։ Դրանով է պայմանավորված, որ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց հետո Արևմուտքն Ուկրաինային ահռելի, միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։ Բայց ԱՄՆ-ի ու դաշնակիցների հիմնական ակնկալիքն այն էր, որ խիստ պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանը չի դիմանա լարվածությանը ու կթուլանա։

Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ միայն դիմացավ պատժամիջոցների ճնշմանը, այլև ներկայում ավելի նախընտրելի վիճակում է, քան եվրոպական երկրներն են։ Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները աներկբայորեն Ուկրաինային մեծ չափերով ռազմական օգնություն տրամադրելու օգտին էին, ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Մի կողմից՝ ԱՄՆ-ում հանրային դժգոհություն կա Ուկրաինային տրամադրվող օգնության հետ կապված, քանի որ այդ նպատակին են ուղղվում հանրային ռեսուրսները, և բարձրացվում է նաև առանց այն էլ ահռելի չափերի պետական պարտքի շեմը, մյուս կողմից էլ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գտնում են, թե Ուկրաինային օգնելու փոխարեն այդ ռեսուրսներով կարելի է իրենց ներքին խնդիրները լուծել՝ առաջ քաշելով՝ «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։ Եվ պատահական չէ, որ հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսում չեն հաստատում Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է լուծվի սահմանային անվտանգության և անլեգալ միգրանտների հարցը։ Ու ընդհանրապես, փորձագիտական շրջանակներում վերլուծություններ են արվում այն մասին, որ եթե այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական Դոնալդ Թրամփը, ապա Ուկրաինան կարող է լիովին զրկվել ամերիկյան օգնությունից։

Քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ Թրամփն ուղղակի կարող է կանգնեցնել պատերազմը։ Ու պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ եթե Թրամփը դադարեցնի պատերազմը, ինքը պատրաստակամ է հրավիրել նրան Ուկրաինա։ Այդուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերի անզիջողականության և առավելապաշտականության ֆոնին հաջողվի հասնել զինադադարի, դա ոչ թե նշանակելու է խնդրի լուծում, այլ հակամարտության սառեցում։ Մյուս կողմից՝ Եվրոպայում անհանգստություն կա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու հնարավորության հետ կապված։ Ու եվրոպական երկրները սկսել են մտածել, որ անվտանգային առումով ԱՄՆ-ից չափից ավելի կախվածությունը իրենց համար խնդիրներ կարող է ստեղծել։ Ուստի պատահական չէ, որ եվրոպական մի շարք պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների կամ փորձագետների մակարդակով չի բացառվում Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը, և այդպիսով փորձ է կատարվում զարկ տալ անվտանգային ոլորտի զարգացմանը։

Դրանով է պայմանավորված նաև, որ մամուլում հրապարակումներ են արվում այն մասին, թե Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի այն պարագայում, երբ իրականում դրա հավանականությունը շատ քիչ է, կարելի է նույնիսկ գնահատել զրոյական։ Սակայն խնդիրը ոչ այնքան Ռուսաստանն է, այլ այն, որ Եվրոպան փորձեր է կատարում ԱՄՆ-ից անկախ անվտանգային ճարտարապետություն ձևավորել, որն իրենց տասնամյակներ շարունակ այդպես էլ չի հաջողվել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքում հաշվարկում են, որ ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը տնտեսական առումով մեծ հաջողությունների է հասել ու տարածում է իր ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Իսկ Չինաստանը ձգտում է գրավել Թայվանը, որի արդյունքում կփոխվի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային դասավորությունը՝ հօգուտ Պեկինի։ Սակայն Թայվանի գրավման հարցը Եվրոպայի անվտանգությանը չի սպառնում, փոխարենը ԱՄՆ-ի համար գլխավոր է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահպանի իր գերակա դիրքերը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ ԾառուկյանՔվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ Հայաստան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք ՉալաբյանԽաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ» Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին