Լրահոս
Կարևոր


Կառավարությունը ստիպված կլինի 2 մլրդ դոլար վճարել

Քաղաքականություն

Իշխանության ջանքերով Հայաստանի պետական պարտքը վերջին տարիներին մեծ տեմպերով ավելացել է, այն էլ գերազանցապես կառավարության վերցրած ահռելի պարտքերի պատճառով։ Բայց այսօր կխոսենք ոչ թե պարտքերի աճի, այլ սպասարկման մասին։ Այն մասին, թե ինչպիսի հսկայական գումարներ են վճարվում վերցրած պարտքերը փակելու համար։

Վերջին տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սարսափելի աճել են ոչ միայն պետական պարտքերը, այլև պարտքերի սպասարկման ծախսերը։ Կառավարությունն ամեն տարի խոշոր գումարներ է վճարում, որպեսզի մարի իր վերցրած պարտքերը։ Վճարում է, բնականաբար, ոչ թե իր գրպանից, այլ հարկատուների փողերի հաշվին։ Դրա համար այդքան անխնա ծանրաբեռնում է պարտքը։

Միայն այս տարի պարտքի սպասարկման համար 2,7 տրիլիոն դրամանոց եկամուտներ ունեցող Հայաստանի բյուջեն կվճարի 805 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլրդ դոլար։

Խոսքը տոկոսների ու մայր գումարների մարման մասին է, որոնք նախորդ տարվա համեմատ՝ 200 մլրդ դրամով կամ գրեթե 500 մլն դոլարով կավելանան։

Երկու միլիարդ դոլարը, որն այս տարի պիտի վճարվի կառավարության պարտքը սպասարկելու համար, հսկայական ծանրություն է մեր բյուջեի վրա։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում դա արվում է նոր պարտքեր ներգրավելու միջոցով։ Նոր պարտքեր են վերցնում՝ եղածները փակելու համար։ Եղածները չեն կարողանում սպասարկել՝ նորերն են վերցնում։

Այսպիսի արատավոր քաղաքականությունը երկիրը թաղում է պարտքերի մեջ, որից երբևէ հնարավոր չի լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ։

Ու չնայած սպասարկման համար վճարվող ահռելի գումարներին, տարեցտարի պարտքն ավելանում է։

Այս տարի էլ նույնը կլինի։

Սպասվում է, որ կառավարության պարտքը կավելանա ևս 655 մլրդ դրամով՝ հասնելով 5,3 տրիլիոն դրամի՝ ընդհուպ մոտենալով 13 միլիարդ դոլարին։

Երբեք և ոչ մի կառավարություն այսքան մեծ պարտքեր չի վերցրել ու ծանրաբեռնել պետական պարտքի սպասարկումը։

Հինգ-վեց տարում, տարադրամով արտահայտված, գրեթե 5 մլրդ դոլարի պարտքեր են ներգրավել։ Զարմանալի չէ, որ սպասարկումն էլ հասել է այդպիսի ահռելի չափերի։

Այս տարվա համար նախատեսված 805 մլրդ դրամից 483 միլիարդը կուղղվի պարտքի մարմանը, իսկ մնացած 322 միլիարդը՝ տոկոսների վճարմանը։

Պետական բյուջեի վրա շուրջ 644 մլն դոլար կնստի միայն արտաքին պարտքի մարումն ու տոկոսների վճարումը. մարումը կկազմի 434 մլն դոլար, տոկոսների դիմաց կվճարվի 210 մլն դոլար։

Եվս 72 միլիոն կվճարվի արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով ներքին տնտեսությունից վերցրած տարադրամային պարտքերի սպասարկման համար։

Վերջին տարիներին կառավարությունը ոչ միայն դրամային, այլև տարադրամային պարտքեր է վերցնում ներքին շուկայից։ Պարտատոմսեր է տեղաբաշխում ու վերածում տարադրամային պարտքի։

Նախկինում տարադրամային պարտքեր միայն դրսից էին ներգրավվում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունները որոշել են, որ նաև ներսից պետք է ներգրավեն, չնայած դրանք ավելի թանկ միջոցներ են, քան միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավվող վարկերն ու փոխառությունները։

Բայց քանի որ կառավարությանն այդքան էժան վարկեր ու փոխառություններ տվող չկա դրսում, ներսից են ներգրավում՝ ավելի բարձր տոկոսներով։ Ներգրավում են ու ծանրացնում պարտքի նաև տոկոսային բեռը։

Ներքին շուկայից կառավարության ներգրավված տարադրամային պարտքերն արդեն անցնում են կես միլիարդ դոլարից։

Այդ գումարների տոկոսները միայն այս տարի կկազմեն 72 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ կառավարությունը տարադրամային պարտքերի սպասարկման գծով պետական բյուջեից կվճարի 716 մլն դոլար։

Մնացածը կլինի ներքին պարտքի սպասարկումը, որը կկազմի 515 մլրդ դրամ, տարադրամով արտահայտված՝ ավելի քան 1,2 մլրդ դոլար։

Խոսքը դրամային պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումից ներգրավված պարտքերի սպասարկման մասին է, որին ուղղվող գումարներն անցած տարվա համեմատ կտրուկ ավելացել են։ Անցած տարի 350 մլրդ դրամի կարգի էին։ Այս տարի աճել են գրեթե 47 տոկոսով։

Գումարի մեծ մասը կուղղվի մարմանը։ Կառավարությունը մտադիր է 305 միլիարդի մարում իրականացնել։

Տոկոսները բյուջեի վրա կնստեն գրեթե 210 մլրդ դրամ։

Ներքին պարտքերի սպասարկումը գնալով շատ ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից։ Այդպես է, որովհետև կառավարությունը որոշել է նախապատվությունը տալ ներքին պարտքերին։

Ակնկալվում է, որ վերջին հատկապես երկու տարվա կտրուկ ավելացումից հետո, արդեն այս տարի ներքին պարտքը տոկոսային հարաբերությամբ գրեթե կհավասարվի արտաքինին, տարբերությունը շատ քիչ կլինի՝ ի համեմատ 5-6 տարի առաջվա։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ոչ միայն պարտքն է մեծ տեմպերով ավելացել, այլև կառուցվածքն է էապես փոխվել. արտաքին էժան վարկերին փոխարինելու են եկել ներքին թանկ պարտքերը։

Ժամանակին նախկիններին մեղադրում էին պարտքեր վերցնելու մեջ, որքան էլ դրանք անհամեմատ էժան պարտքեր էին, իրենք ոչ միայն մեծ պարտքեր, այլև շատ ավելի թանկ պարտքեր են վերցրել ու այսօր էլ շարունակում են նույնն անել։ Նաև դա է պատճառը, որ պարտքի սպասարկումը մեծապես ծանրացել է։

Ծանրացել է՝ ինչպես հսկայական նոր պարտքերի, այնպես էլ՝ բարձր տոկոսավճարների պատճառով։

Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը բարձրացել է ևս 2,7 տոկոսային կետով։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պարտքի միջին տոկոսադրույքն էր այդպիսին, նույնիսկ ավելի ցածր։

Հիմա հասել է 7 տոկոսի։

Բայց դա էլ դեռ վերջը չէ. այս տարի էլ կբարձրանա։ Կառավարության գնահատումներով, կհասնի 7,2 տոկոսի։

Հիմա հավանաբար զարմանալի չէ, թե ինչու ենք տարեկան այդքան մեծ գումարներ վճարում պարտքերի մարման ու տոկոսների սպասարկման համար։

Մի քանի տարում պարտքերը գրեթե կրկնապատկել են, իսկ պարտքի գինը կտրուկ բարձրացրել ու թանկացրել։ Արդեն իսկ լուրջ ծանրություն են թողել բյուջեի վրա՝ միայն թանկ պարտքեր ներգրավելու հաշվին։ Բայց շարունակում են նույնն անել։ Մտադիր էլ չեն կանգ առնել։ Չնայած այլևս կանգնելու հնարավորություն էլ չկա։ Պարտքը ձնագնդի նման ավելանում է ու մեծացնում բյուջեի սպասարկման բեռը։ Այս տարի պարտքի միայն տոկոսավճարը կհասնի ՀՆԱ 3,1 տոկոսին՝ կազմելով բյուջեի ծախսերի 10 տոկոսը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ ԾառուկյանՔվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ Հայաստան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք ՉալաբյանԽաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ» Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե Սմբատյան