Ռազմական ինքնաթիռ է կործանվել
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Անձնակազմը բարեհաջող կատապուլտվել է, վայրէջքից հետո օդաչուները կապի են դուրս եկել։ Նրանց տարհանել են օդանավակայան: