Լրահոս
Կարևոր


ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի վիզաների խնդրի եւ ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ կարծիքների քննարկում

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից մշակված խորհրդատվական կարծիքների քննարկումը պետական մարմինների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։

Միջոցառմանը քննարկվել են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանի «ՀԸԳՀ-ի համատեքստում վիզաների տրամադրման դյուրացման եւ հետընդունման գործընթացը»  եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «Ոստիկանության բարեփոխումները ՀԸԳՀ-ի կիրարկման համատեքստում» խորհրդատվական կարծիքները։

Քննարկմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Իր խոսքում Լուսինե Հակոբյանը նշել է, որ պլատֆորմն այս տարի բավական ակտիվ գործունեություն է ծավալել եւ մշակել է 14 խորհրդատվական կարծիքներ․ եւս մեկը ավարտին կհասցվի մինչեւ տարվա վերջ, դրանց հիման վրա էլ պլատֆորմը կկազմի իր  տարեկան զեկույցը, որը «հուսով ենք՝ պետական մարմինների եւ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի ուշադրությանը կներակայացնենք հաջորդ ամսվա վերջին, եւ այդքանով, ըստ երեւույթին, կամփոփենք 2023 թվականի աշխատանքները»։

«Նշեմ, որ որոշակի տարակարծություն, կամ տարբերություն կա քաղհասարակության եւ պետական մարմինների՝ ՀԸԳՀ-ով նախատեսված պարտավորությունների կատարման միջեւ․ մեր պետական մարմինները դա հիմնականում հասկանում են պետության մշակած ճանապարհային քարտեզներով նախատեսված գործողությունների կիրառումը, քաղհասարակությունը մի քիչ ավելի լայն է հասկանում՝ ներառելով այդտեղ նաեւ այն խնդիրները, որոնք մեր կարծիքով մնացել են չլուծված, եւ փորձում ենք նաեւ այդ խնդիրները բարձրաձայնել։ Եւ միգուցե արժե արդեն համատեղ ուժերով հաջորդ տավա համար քննարկել եւ կոնսեսուսի գալ, թե հաջորդ տարվա գործողությունները որոնք  պետք է լինեն, որոնք կարող է փոքր-ինչ դուրս լինեն այդ՝ արդեն իսկ ընդունված ճանապարհային քարտեզներից, կամ գուցե փորձենք համատեղ ուժերով մի քիչ արդիականացնել այդ քարտեզները, քանի որ առնվազն ժողովրդավարության բլոկով մենք համարում ենք, որ դրանք լիարժեք չեն արտացոլում այդ պարտավորությունների բովանդակությունը»,- նշել է Հակոբյանը։ 

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ թե՛ միջազգային գործընկերների, թե քաղհասարակության ներկայացուցիչների աջակցությամբ իրենք տարիների կտրվածքով բավական լուրջ արձանագրումներ են ունեցել՝ հատկապես ոստիկանության, միգրացիայի, ընդհանուր քաղաքացիության ոլորտների բարեփոխումների շրջանակներում։

«Բայց բոլորս էլ նաեւ հասկանում ենք, որ ավելի ինստիտուցիոնալ ճանապարհով գնալու տեսանկյունից կարիք կլինի ունենալ նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կկարողանա առաջ մղել ոլորտային բարեփոխումները եւ ի դեմս դրա հանդես կգա ՆԳՆ-ն։ Նույն գործընկերների աջակցությամբ մենք անցյալ տարվա վերջին ստեղծեցինք ՆԳ նախարարությունը եւ այս տարի բավական բուռն զարգացումներ ենք ունեցել։

Իհարկե, մենք եւս արձանագրում ենք, որ դեռ ոլորտային խնդիրներ կան եւ դրանք պետք է լուծվեն, եւ ուրախ կլինենք այդ համատեքստում քննարկել նաեւ կոնկրետ լուծումները՝ հասկանալու համար, թե դրանց որ մասն է կարճաժամկետ պլանում իրականանալի, որ հատվածը՝ միջնաժամկետ, կամ՝ երկարաժամկետ, եւ ըստ այդմ, ավելի տրամաբանական ճանապարհով առաջ շարջվենք։

Այս մի տարվա ընթացքում աշխատանքները հիմնականում երկու բլոկով են իրականացվել․ մի դեպքում շատ մեծածավալ աշխատանքեր ենք հատկացրել հենց ՆԳՆ ձեւավորման աշխատանքներին, քանի որ մենք պատկերացրել ենք նախարարության ձեւավորումը կարելի է ասել՝ զրոյից, հակառակ պարագայում պարզապես կունենայինք տարբեր պետական մարմինների տեխնիկական միաձուլում եւ վերանշանակումներ։ Զրոյից սկսելը այն ճանապարհն էր, որպեսզի ի սկզբանե ձեւավորվեր այնպիսի անձնակազմ, որը համահունչ կլիներ ռեֆորմային տրամաբանությանը, եւ այսօր էլ թե՛ պետական մարմինների, թե՛ քաղհասարակության ներգրավմամբ իրականացնում ենք նախարարության 2099 հաստիքային միավոր զբաղեցնող հնարավոր դիմումատուների հարցազրույցները, եւ ուրախությամբ նշեմ, որ գրեթե ավարտին ենք հասել։

Զուգահեռաբար շարունակել ենք ոլորտային ուղղությամբ աշխատանքները՝ թե՛ միգրացիայի, թե՛ ոստիկանության բլոկով, թե՛ փրկարար ծառայության ոլորտով, եւ շարունակելու ենք ավելի մեծ տեմպով առաջիկա տարվա կտրվածքով, քանի որ երբ առաջին խումբ հարցերը փակված լինեն, ավելի հեշտ կլինի ինստիտուցիոնալ՝ նախարարության մակարդակով շարունակել մնացյալ աշխատանքները»,- նշել է Սարգսյանը։ 

Միջոցառումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից