Լրահոս
Կարևոր


«Մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր». կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը փրկել է իր զինակից ընկերների կյանքը և անմահացել 2022 թ. սեպտեմբերի 13-ի լուսադեմին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կենսախինդ: Իր կողքին անհնար էր հանգիստ նստել, կսկսեր կատակել, զավեշտալի դեպքերը մինչև հիմա էլ բոլորը հիշում են: Վարակիչ ծիծաղ ուներ: Դպրոցում իր դասվարը ես եմ եղել: Ամբողջ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուբենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Նրա խոսքով, որդին դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ, ընդունակ էր: «Սիրում էր բոլոր առարկաները, բայց երբ նպատակադրվեց բժիշկ դառնալ, սկսեց ավելի մանրամասն ուսումնասիրել քիմիան, կենսաբանությունը: Ինքնուրույն պարապեց և ընդունվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Անվճար ընդունվեց, գերազանց առաջադիմություն ուներ: Մինչ օրս էլ իր դասախոսները սիրով են հիշում Ռուբենին, իր հետ կապված պատմությունները: Դպրոցից շատ սիրել է քոլեջը: Ատամնատեխնիկական բաժինն էր ավարտել: Որոշել էր ընդունվել Բժշկական համալսարանի դիմածնոտային բաժինը»: 2021 թ. հուլիսի 20-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Ճամբարակ: Մարտական հերթապահություն է իրականացրել Վերին Շորժային դիրքերում:

«Երբ Ռուբենը գնացել էր զինկոմիսարիատի վերջին ստուգումներին, պարզվել էր, որ ուղիղ աղիքի ճաք ունի: Իրենց ուղեգրով Ռուբենը վիրահատվեց, վեց ամիս ժամկետով հետաձգել էին ծառայության մեկնելը: Մայիսին վիրահատել ենք, հունիսին գնացել ու դիմում է գրել Աբովյանի զինկոմիսարիատում, որ զորակոչվի բանակ: Հունիսի կեսերին եկավ իր հերթական ծանուցագիրը, որ հուլիսի 20-ին պետք է մեկնի ծառայության: Նախքան դա ընկերներով որոշում են, որ այդ օրը պետք է գնան բանակ, նույն օրն էլ հետ գան: Հուլիսի 20-ին գնացինք իրեն ճանապարհելու: Ռուբենին երկու անգամ ավտոբուսից իջեցրել են, բայց հայրիկի, հորեղբոր ստորագրությամբ կրկին նստեց ավտոբուս և գնաց: Այդ օրն ահավոր վիճակում էի, կարծես կորուստ էի զգում, շուրջս շատ մարդիկ կային, որոնք ևս հուզված էին, լալիս էին, բայց ես հուսահատ էի, տագնապած: Ինձ մոտեցավ՝ «մա՛մ ջան, ցավդ տանեմ, լավ է լինելու, երկու տարին ինչ է որ, տղերքի հետ գնում ենք, գանք, այդպես ենք որոշել, չխանգարես, թող պապայենք ստորագրեն թղթերը, մեկ է, գնալու եմ»:

Ուրախ տրամադրությամբ մեկնեց»: Ռուբենը սկսում է իր ծառայությունը: Այդ ընթացքում եռամսյա ժամկետով վերապատրաստում է անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ ստանալով սանհրահանգչի, բուժակի որակավորում: Մայրիկն ասում է՝ որդուն «Զինուժով» էլ են ցույց տվել, թե ինչպես են գործնական պարապմունքներ անում, ռազմի դաշտում վիրավորներին փրկում: Դասընթացների ավարտին վերադառնում է զորամաս՝ որպես բուժակ, իր վաշտի հետ բարձրանում էր դիրքեր: Ռուբենը եղել է մեկից ավելի դիրքի պատասխանատու բուժակը: Ամեն ինչ խաղաղ էր, բայց այդպես միայն թվում էր: Թշնամին 2022 թ. սեպտեմբերի 13-ին հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության դեմ: Այս անգամ թիրախում Ջերմուկը, Իշխանասարը և Վարդենիսն էին:

«Այդ օրերին Ռուբենը պետք է արձակուրդ գար, բայց չեկավ, ասաց՝ մի քանի օր էլ սպասեք, դիրքերից կիջնեմ ու կգամ: Բայց իրականում գիտեր պատերազմի վտանգի մասին: Եթե դիրքերում չէր լինում, ամեն շաբաթ պետք է գնայինք իր մոտ: Անընդհատ ուզում էր, որ քույրերի երեխաներին էլ տանեինք մեզ հետ: Երբ ասում էինք, որ մեկին կտանենք, բայց մյուսը փոքր է, թող մնա մյուս անգամ, արձագանքում էր՝ ի՞նչ հետո, երեխեքին անպայման բերեք: Կարծես բոլորիս հաջող աներ, բայց մենք չէինք հասկանում»: Սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվել է: Ռուբենը ոտքերի շրջանում հրազենային խոր վիրավորում է ստանում, ինքն իրեն ցավազրկող է ներարկում, որ կարողանա օգնել իր ընկերներին. վիրակապել է նրանց, առաջին բուժօգնություն ցույց տվել:

«20 հոգի իր ձեռքերի մեջ է մահացել, նրանց աչքերը Ռուբենն է փակել: Վաշտի հրամանատարը վզի, հետո որովայնի հատվածում վիրավորվել է: Նրան օգնություն է ցույց տվել: Ծանր վիրավորված տղաներից մեկին տեղափոխել է բունկեր, գլխի հատվածում կարել է, փամփուշտներով ու կտորներով պինդ կապել ու հրահանգել, որ որևէ մեկը ձեռք չտա: Այսօր այդ տղան ողջ է, նման ծանր վիրավորումով նրան գերեվարել են, 22 օր մնացել է գերության մեջ, այնտեղ որևէ միջամտություն չեն արել և ուղարկել են Հայաստան: Իրենց դիրքերից ութ հոգի էր գերեվարվել, որոնք վերադարձել են Հայաստան: Ռուբենը թույլ չի տվել, որ նրանք դուրս գան բունկերից, վիրակապել է, ներարկումներ արել: Տուն վերադառնալուց հետո նրանցից շատերի վերքերն ուղղակի մշակել են, ոմանց դեպքում վիրահատություն են արել: Հիվանդանոցներում զարմացել էին, թե ինչպես է հնարավոր նման բան»: Մարդու բանականության համար դժվար է ընկալել այն իրողությունը, թե ինչպես է թշնամին վարվել ծանր վիրավորված զինծառայողների հետ, ինչպես է նրանց զրկել կյանքից:

Տիկին Ասյան այս մասին մի քանի խոսքով պատմեց, բայց նույնը ձեզ բառացի փոխանցելու քաջություն ես չունեմ: «Ռուբենը ոչ միայն վիրակապել ու փրկել է վիրավորների կյանքը, այլ դուրս գալով բունկերից՝ իր վաշտի զոհված տղաների մարմինները մեկ տեղում է հավաքել, որ թշնամին չխոշտանգի: Զինակից ընկերները հորդորել են դուրս չգալ բունկերից, բայց Ռուբենս մերժել է՝ չեմ կարող թույլ տալ, որ մեր տղերքին մատով կպնեն: Հետո թշնամին տարել էր երեխեքի մարմինները ու օրեր անց նոր միայն փոխանցել Հայաստանին: Այդ ընթացքում նաև կապ են պահել զորամասի հրամանատարության հետ՝ «օգնե՛ք, օգնե՛ք»: Ինը ժամ օգնություն են խնդրել: Ողջ մնացած տղաներն են մեզ պատմել՝ երբ հրամանատարը ծանր վիրավորված է եղել, պարտականությունները Ռուբենն է իր վրա վերցրել:

Զորամասի հրամանատարության հետ խոսելիս բարձր տոնով անգամ ասել է՝ «ե՞րբ է գալու ձեր օգնությունը, ինչո՞ւ խաբեցիք, չօգնեցիք, արդեն կողքներս կանգնած են, լրիվիս մորթել տվեցիք»: Գումարտակի և գնդի հրամանատարները մինչև վերջին պահն ասել են՝ դիրքը չլքեք: Ռուբենը դուրս է եկել, որ տեսնի՝ գուցե ընկերների մեջ մեկը ողջ լինի: Այդ պահին զանգել է ընկերոջը, հայրիկին ու ինձ: Ասաց՝ «մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր»: «Մամ ջանով» զանգն անջատեց, հետ զանգեցինք, բայց ոչ ոք չվերցրեց, ընկերոջ զանգին արդեն ադրբեջանցիներն էին պատասխանել»: Տղաները 7-ից 9 մետր հեռավորության վրա են հայտնվել թշնամու՝ 300-400 հոգանոց զինված զորքի դիմաց: Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ռուբենը զոհվում է, «տուն վերադառնում»՝ 22 օր անց: Այդ ընթացքում ծնողները ծեծել են պետական գերատեսչությունների բոլոր դռները, դիմել Կարմիր խաչին ու հնարավոր բոլոր մարմիններին ու անձանց:

Ծնողներին հասած տեղեկությունների համաձայն, Ռուբենը կարող էր գերիների թվում լինել, բայց իրականությունն այլ էր: Տիկին Ասյայի խոսքով, Ռուբենի զինակից ընկերները դիմում-նամակներ էին գրել, ներկայացրել զորամասին, պաշտպանության նախարարությանը, որ Ռուբենին հերոսի կոչում տան, պատմել են, թե ինչեր է Ռուբենն արել իրենց համար, ինչպես է փրկել իրենց կյանքը:

«Երբ գերլարված պահերին Ռուբենը կապ է հաստատում նաև բուժկետի հետ, տեղեկացնում, որ դեղերը ևս վերջանում են, իրեն ասում են, որ օգնությունը կգա, բայց նա կարող է մյուս ճանապարհով իջնել: Ռուբենը հրաժարվում է՝ ոչ մի վայրկյան չեմ թողնելու տղերքին, հասկանո՞ւմ եք, թե ինձ ինչ եք ասում»: Ռուբենը երկու ավագ քույրիկ ունի: Իսկ ապրելու ուժ մայրիկին տվեց Աստված: «Ամեն ինչ կապում եմ Աստծո հետ, որ նրա գործերն անքննելի են:Տարբեր մտքեր եմ ունեցել, բայց Ռուբենիս վերջին բառերն եմ հիշել՝ «մա՛մ, աղոթիր»: Ռուբենն աստվածապաշտ, աստվածավախ էր, իր «ձեռքի» գիրքն Աստվածաշունչն էր: Կարդացել ու վկայել է Աստվածաշունչ, անգամ այդ ծանր օրերին Աստծո խոսքն է եղել իր շուրթերին: Այդ օրերին տեսանյութերում ադրբեջանցիները ցույց են տալիս Ռուբենի Աստվածաշունչը: Ունենք բուժկետի ծառայության պետի ձայնագրությունը, որն ասում է՝ Ռուբենը յուրահատուկ էր ամեն ինչով: Տղաների մեջ առանձնանում էր իր վարքով, բնավորությամբ և հավատքով»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Չարենցավանի գերեզմանատանը: Ռուբենի մասին ձեզ կպատմի նրա մայրիկի հեղինակած «Հերոս բուժակ Ռուբենը» գիրքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին