Լրահոս
Կարևոր


Դպրոցը հիմնանորոգեց Հովիկ Աբրահամյանը, կահավորեց Սուրեն Պապիկյանը, իսկ ժապավենը, ինչպես միշտ, կտրեց Նիկոլ Փաշինյանը

Քաղաքականություն

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որի ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Շատերը, սակայն, նկատեցին, որ անվանի հայագետի անվամբ անվանակոչված դպրոցի՝ շքեղ հիմնանորոգումից հետո, բացման արարողությանը չէին մասնակցում բազմավաստակ գիտնականի ընտանիքի անդամները:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անգամ այդ մասին գրառում էր կատարել:

«Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց և մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։

Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրվա՞ծ էին միջոցառմանը, թե՞ ոչ, բայց, թերևս, որևէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

168.am-ը Ռաֆայել Իշխանյանի որդուն՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս ներկա չէր հոր անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

«Չէին հրավիրել»,- ասաց իրավապաշտպանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն ներկայացնել թեմայի վերաբերյալ:

Հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով ասաց, որ բացման արարողության կազմակերպչական հարցերով քաղաքապետարանը չի զբաղվել:

Ենթադրելով, որ վարչապետի մասնակցությամբ միջոցառման կազմակերպչական հարցերով վարչապետի աշխատակազմն է զբաղվում, մեր հարցի պատասխանը ցանկացանք ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Զանգահարեցինք Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանին:

«Այս պահին ես շրջայց եմ կատարում Ռաֆայել Իշխանյանի ընտանիքի անդամների հետ: Այստեղ են կինը՝ Բյուրակն Անդրեասյան-Չերազը, և դուստրը՝ Վարդուհի Իշխանյանը: Քանի որ տիկին Բյուրակնը 90-անց է արդեն, ես պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերեմ նրա նկատմամբ, ուղեկցեմ նրան, դրա համար նպատակահարմար գտանք ավելի հանգիստ պայմաններում հյուրընկալել նրանց»,- ասաց դպրոցի տնօրենը:

Հարցին, թե առավոտյան կազմակերպված միջոցառմանը, որին նաև վարչապետն էր մասնակցում, ինչո՞ւ ներկա չէր Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Ավետիք Իշխանյանը, Անուշ Սարգսյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի չի հրավիրել՝ ո՛չ ծնող, ո՛չ նախկին ուսուցիչ:

«Համավարակ է, միայն պաշտոնական մասով՝ վարչապետ, նախարար, քաղաքապետ, և վերջ: Այսինքն՝ չի եղել հանդիսություն, մենք հրավիրատոմսեր չենք գրել, հյուրեր չենք ունեցել: Ժամանակներն այնպիսին էին, որ չստացվեց մեծ միջոցառում անել, բայց ընդհանրապես բացում չանելն էլ ճիշտ չէր»,- նշեց տնօրենը:

Զրուցեցինք նաև Ռաֆայել Իշխանյանի դստեր՝ Վարդուհի Իշխանյանի հետ, ով ասաց, որ շատ ուրախ է, որ դպրոցը վերջապես բացվեց, որովհետև 4 տարի սպասում էին:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ իրենք առավոտյան ներկա չէին բացման արարողությանը՝ նա պատասխանեց, որ հրավերների նախաձեռնությունը տնօրենինը չի եղել, և երևի այդ հարցով վարչապետի աշխատակազմին պետք է դիմենք:

«Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դպրոցը հիմնանորոգելու հարցում: Նախ՝ ամենամեծ շնորհակալությունը տնօրենին, ով փայլուն շարունակում է Ռաֆայել Իշխանյանի գործունեությունը և կարողացավ իր համառությամբ այս դպրոցի հիմնանորոգումը գլուխ բերել»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Վերջինս նշեց, որ անվանակոչությունից հետո առաջին օգնությունն այս դպրոցին եղել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ով ֆինանսավորեց Ռաֆայել Իշխանյանի հուշարձանի կառուցումը:

«Դպրոցը շատ վատ վիճակում էր: Տնօրենի հետ միասին տարբեր տեղեր դիմեցինք հիմնանորոգման համար: Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգնեց մեզ, ում միջնորդությամբ Ասիական բանկը ֆինանսավորում հատկացրեց այդ նպատակի համար: Իրեն էլ ենք շատ շնորհակալ: Կահավորումն էլ նոր իշխանությունների օրոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օգնությամբ կատարվեց»,- ասաց մեծ գիտնականի դուստրը:

Նրա խոսքով՝ երբ դեռ դպրոցը չէր վերանորոգվել, ամենասկզբում Ռաֆայել Իշխանյանի կաբինետն էր վերանորոգվել ու կահավորվել Բարսեղ Բեգլարյանի ֆոնդի միջոցներով:

«Բայց այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է, ով կարողացավ Ասիական բանկի միջոցով գլուխ բերել դպրոցի հիմնանորոգման գործը: 4 տարի առաջ սկսվեց հիմնանորոգումը: Սկզբում ասացին՝ երկու տարի կտևի, բայց ձգվեց, ու այս դպրոցի տնօրենը, ուսուցիչները մեկ այլ դպրոցի փոքր հատվածում մի կերպ կարողացել են այս 4 տարում դասապրոցես ապահովել: Մեծ աշխատանք են կատարել, էլ չեմ ասում՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու ծանր գործընթացը»,- ասաց Վարդուհի Իշխանյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի հիմնանորոգման հարցում:

Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. ՓաշինյանՀունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ Ալեքսանյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Մերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ ԿարապետյանԳոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել «Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տնային կալանքը կալանքին համարժեք խափանման միջոց է, դա էլ ենք առարկելու․ Վարդևանյան