Լրահոս
Կարևոր


Պատերազմը բաժանեց, Երևանում իրար գտան. Էմկան ու Վովան Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգն է

Ֆոտո

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում որոշված էր Վլադիմիրի և Էմմայի հարսանիքը։ Արցախի պաշարման պատճառով՝ զույգը փոխել էր կազմակերպման ձևաչափը․ պսակադրություն, ֆոտոսեսիա ու ընտանեկան ընթրիք՝ հարազատների մասնակցությամբ։ 

Վլադիմիրի մայրը՝ Զարա Մուսայելյանը MediaHub-ին պատմում է, որ ջանասիրությամբ էր պատրաստվում որդու հարսանիքին, մեծ դժվարությամբ, բայց արդեն գրեթե ամեն ինչ պատրաստել էր։ 

«Մեր հարսնացուն Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքից էր։ Պլանավորած հարսանիքից առաջ Ստեփանակերտում էր։ Արդեն հաջորդ օրը, երբ մեքենա գտնվեց ու պետք է գյուղ գնար, ասաց՝ «մի տեսակ վախենում եմ մեր տուն գնամ, որովհետև գիշերը երազիս մեջ պատերազմ եմ տեսել, թուրքերը գալիս են մեր տուն, փորձում են ներս մտնել, բայց ես կողպում եմ դուռն ու պատուհանը, այդպես չեն կարողանում ներս մտնել»: Ես էլ ասացի՝ «մի՛ վախեցի, դա ընդամենը երազ է»,- պատմում է Զարան։ 

Մի քանի օր անց, երբ սկսվեց ռազմական օպերացիան, Էմման զանգել է Կարմիր շուկայից, ասել, որ պատերազմ է, գյուղը գնդակոծում են։ Վովան պատասխանում է, որ բոլոր ուղղությամբ են ռազմական գործողությունները։

«Ուշադիր կլինես, հոգ տար քո մասին խորհուրդներից բացի, անհնար էր այլ բան ասել։ Կես ժամ անց կապն ընդհատվում է ու ապագա ամուսնական զույգը 5 օր իրարից լուր չի ունեցել։ Չեմ ուզում վերհիշել այդ օրերը։ Ես նկատում էի, որ Վովան տանջվում էր, մեզանից թաքուն արտասվում»,- ասում է կինը։ 

Այդ օրերին մամուլը հեղեղված էր Կարմիր շուկա, Թաղավարդ ու սահմանամերձ մյուս բնակավայրերի մասին ամենավատ նորություններով․ «ադրբեջանցիները մտել են գյուղ, սպանել երեխաներին, բռնություն գործադրել կանանց ու աղջիկների նկատմամբ» բովանդակությամբ։

Զարան ասում է, որ ամենաշատը վախենում էր այն մտքից, որ որդու սիրելիին կա՛մ սպանել են, կա՛մ գերի վերցրել. «Նման իրավիճակում միշտ ամենավատի մասին ես մտածում։ Վախենում էի այն մտքից, որ Էմմայի ընտանիքի հետ վատ բան պատահած չլինի»։

Գործի են դնում բոլոր միջոցները, դիմում Կարմիր խաչի առաքելությանը, ռուս խաղաղապահներին, փրկարար ծառայությանը, բայց շրջանների հետ կապ հաստատել հնարավոր չի լինում։ Սեպտեմբերի 23-ին, արդեն չեղարկված հարսանիքի օրը, Վովան սիրելիից ստանում է ամենասպասված զանգը․ «Լավ եմ, գյուղը տարհանվել է վերին ենթաշրջան, շրջափակման մեջ ենք»։ 

Զարայի խոսքով՝ հարսնացուի զանգից հետո բոլորը վերջապես թեթև շունչ են քաշել, ուրախությունից արտասվել։ Պարզվել է, որ սեպտեմբերի 19-ի գիշերը սահմանամերձ բնակավայրերի կանանց, երեխաներին ու ծերերին տարհանել են։ Ճանապարհին իմացել են, որ Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները փակ են։ Այդպես տեղակայվել են հարակից գյուղերում, քնել մեքենաների մեջ։ Սիրելիին կորցնելու ապրումները, որն ունեցել է Վլադիմիրը, նույն զգացումներն ուներ նաև Էմման՝ բարիկադի հակառակ կողմում։ 

«Ես ուզում եմ բոլոր սիրո պատմություններն ավարտվեն Վովայի ու Էմկայի սիրո նման։ Այո՛, դժվար է եղել, դաժան է եղել, բայց վերջում սերը հաղթել է։ Սերը հաղթահարել է նաև երկօրյա գաղթի ճանապարհը։ Հարսս զանգել է, և մենք միաժամանակ Ստեփանակերտից դուրս ենք եկել այն հույսով, որ իրար կմիանանք ճանապարհին։ Չի ստացվել։ Վովան ու Էմման իրար հանդիպել են Երևանում»,- Զարան և՛ պատմում, և՛ ուրախությունից արցունքներն է սրբում։

«Հոկտեմբերի 26-ին, երբ պատահական այցելել են Աբովյան 9 հասցեում տեղակայված Արցախի գրասենյակ, ՔԿԱԳ աշխատակիցն առաջարկել է ամուսնական վկայական տրամադրել զույգին, քանի դեռ Արցախի ընտանեկան օրենսգրքի կնիքն իրավական ուժ ուներ։ Հաջորդ օրվանից այն կկորցներ ուժը։ Ամուսնացան, այդպես դարձան Արցախի ՔԿԱԳ-ում գրանցված վերջին զույգը»։ 

Վլադիմիրն ու Էմման ամուսնացել են հոկտեմբերի 3-ին և այլևս երբե՛ք իրար չկորցնելու խոստում տվել միմյանց։

Նիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ Արզումանյան