Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներ կսկսեն. մանրամասներ նախարարությունից
ՀասարակությունՀայաստանում այս պահին սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ առկա չէ, սակայն պատվաստման սեզոնին ընդառաջ բուժհաստատությունները կապահովվեն դեղամիջոցով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Քաղաքացիները կարող են գրիպի դեմ պատվաստվել 2020 թվականի հոկտեմբերից։ Նախապատվությունը տրվելու է ռիսկի խմբերի անձանց», – նշված է հաղորդագրության մեջ։