Թուրքիայի Հաթայ նահանգում 4 օր շարունակվող հրդեհը 5 հա անտառ է մոխրի վերածել
ՀասարակությունԹուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանի անտառային տարածքում սեպտեմբերի 11-ին բռնկված հրդեհն ավելի քան 5 հա տարածք մոխրակույտի է վերածել: Պատճառը դեռևս չպարզված հրդեհը մարելու համար մեծ թվող հրշեջներ ու տեխնիկա է մոբիլիզացվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Ըստ հաղորդման՝ մարման աշխատանքներին ներգրավված են հրշեջ մեքենաներ, տանկեր ու հատուկ տեխնիկա, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ:
Տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ամռանը հաճախակի են անտառային հրդեհներ գրանցվում ու չնայած տեխնիկական հագեցվածությանը՝ տեղանքի բարդության պատճառով հաճախ հրդեհները բավական ուշ է հաջողվում մարել: