Լրահոս
Կարևոր


Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ «դարակազմիկ» ձևակերպում հնչեցրեց օրվա իշխանությունը՝ իր որդեգրած «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» համատեքստում: Թե բա՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածության, մասնավորապես՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության (այն մեր քաղաքական իրականության մեջ բնորոշվում է նաև որպես կապիտուլ յացիոն հայտարարություն) բոլոր երաշխիքները հօդս են ցնդել, ուստի «խաղաղության պայմանագիրը» Փաշինյանը կկնքի Արևմուտքում՝ արևմտյան երկրների երաշխավորությամբ: Ասել կուզի՝ «ռուսական երաշխիքները» բանի պիտանի չեն, հետևաբար, պետք է «արևմտյան երաշխիքների» պոչից բռնել: Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը՝ զուտ հասարակ տրամաբանության տեսանկյունից, եթե «Ա» երաշխիքը չի գործել, դրանից դեռ չի հետևում, որ «Բ» երաշխիքը ավելի հուսալի է:

Ըստ որում, այստեղ միտումնավոր շրջանցում ենք հարցը, որ իշխանությունը, ենթադրենք, ամեն ինչ արել է, որպեսզի «Ա»-ն չգործի: Բայց, եթե մոտեցումն այն է, թե՝ «Ա» երաշխիքը չգործեց, դրա համար էլ «Բ»- ին ենք անցնում, ապա դա փորձարկում է, իսկ քաղաքական տեսանկյունից, մանավանդ, մեր իրական պայմաններն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ դա ուղղակի արկածախնդրություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Առավել ևս, որ արդեն մի քանի անգամ չի հանգեցրել: Հիմա՝ մի փոքր ավելի առարկայական: Իսկ այդ ինչի՞ց է փաշինյանական իշխանությունը վերցրել կամ համոզվել, որ «Արևմուտքի երաշխիքները» ավելի աշխատունակ են, գործող կամ հուսալի: Իրենք՝ փաշինյանականները ասում են, որ իրենց իսկ ստորագրած, ընդունած նոյեմբերի 9-ի հայտարարությունը սխալ էր: Այսինքն, մեկ (իրականում բազմաթիվ) ճակատագրական սխալ արդեն թույլ են տվել, այսինքն՝ ընդունում են, որ սխալ են թույլ տվել:

Դրանից, ի դեպ, դժվար չէ ենթադրել, որ նույն թիմը կարող է էլի ու էլի ճակատագրական սխալներ թույլ տալ: Բայց ասում են, թե 2020-ի նոյեմբերի 9-ի սխալը (իրենց բնորոշմամբ) հաշվի առնելով՝ որոշել են, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի կամ արևմտյան երկրների «հովանու ներքո» և տրամադրած երաշխիքների առկայության պայմաններում կնքեն: Բայց դրա հետ մեկտեղ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, քարոզիչներն ու խոսիչները բացարձակապես ոչինչ չեն ասում այն մասին, որ «արևմտյան երաշխիքները» ևս հասցրել են փորձարկել, ու դրանք նմանապես չեն գործում ու չեն գործել: Խոսենք թարմ փաստերով ու թեթևակի դիտարկենք այն «արևմտյան երաշխիքները», որ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ ունեցել է կոնկրետ Արցախի խնդրի ու Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում: Այսպես. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ԵԽ նախագահ Միշելի «բարձր հովանու ներքո», Փաշինյանը կոնկրետ պայմանավորվածություններ է կայացրել Ալիևի ու Էրդողանի հետ, մասնավորապես՝ հանձն է առել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Պարզ ասած՝ ուրացել է Արցախը: Բայց նույն Արևմուտքը երաշխավոր է եղել, որ Արցախի հայության իրավունքները պիտի պաշտպանվեն: Եվ ո՞ւր են այդ երաշխիքները, ո՞ր սառույցին կամ ավազին գրված մնացին: Եվ ի՞նչ արեց նույն այդ Արևմուտքը, երբ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախում՝ բնիկ հայությանը ենթարկելով բռնի տեղահանության: Երկրորդ. այս տարվա փետրվարի 22-ին, ինչպես հայտնի է, Արդարադատության միջազգային դատարանը կամ, որ ավելի հայտնի է տեղակայման վայրով, «Հաագայի դատարանը» որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: Սա առանցքային պահ է: Հիշեցնենք, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանի «խաղեր տալու» հետևանքն այն եղավ, որ Ալիևը 2022-ի դեկտեմբերից նախ՝ մասնակի, ապա տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 21-22-ը, երբ սկսվեց արցախցիների զանգվածային տեղահանությունը:

Հիմա. Հաագայի դատարանի որոշումից էլ ուժեղ, «քար ծակող» երաշխի՞ք: Այն էլ՝ ոչ թե սոսկ «ռուսական» կամ «արևմտյան» երաշխիք, այլ՝ միջազգայի՛ն, այն էլ՝ այդ մակարդակով: Ու ի՞նչ: Իսկ ոչինչ: Գործե՞ց այդ երաշխիքը: Ոչ, չգործեց: Ընդամենը անատամ կոչեր հնչեցին առ Ալիև, թե՝ «վա՜յ, բա չեք ամաչո՞ւմ, ճանապարհը ինչո՞ւ չեք բացում» ոճով ու ոգով: Դե, նա էլ ասաց՝ «լավ եմ անում, չեմ բացում, ես՝ իմ ճանապարհները, կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ դրանք ադրբեջանական ճանապարհներ ու տարածքներ են, կարճ ասած՝ ո՞վ եք դուք վաբշե...»: Հիմնականը՝ «արևմտյան երաշխիքը», այն էլ՝ միջազգային դատարանի կողմից հաստատված երաշխիքը չգործեց, փուչիկ մի բան դուրս եկավ: Նույն կերպ՝ այս տարվա հունիսին, ապա նաև հուլիսին Փաշինյանը, ԵԽ նախագահ Միշելի հովանու ներքո, Ալիևի հետ հանդիպումներ է ունեցել: Հասկանալի է, որ այս դեպքում Եվրոպայի քաղաքական ղեկավարներից մեկը զուտ միջնորդ չէր, այլև երաշխավոր: Ու ի՞նչ, գործեցի՞ն այդ երաշխիքները: Ոչ, չգործեցին: Հարկավ, փաշինյանական քարոզիչ, խոսիչ, ներկայացուցիչները կարող են հակադարձել, թե մի բան է հանդիպումը, մեկ այլ բան՝ ստորագրված փաստաթուղթը... Մի՞թե:

Կամ՝ արդեն դասական դարձած տարբերակով՝ իյա՜, իրո՞ք: Հաագայի դատարանի որոշումից էլ զիլ փաստաթո՞ւղթ: Չէ՞ որ դա էլ հո փաստաթուղթ էր, այն էլ՝ դատարանի, այն էլ՝ միջազգային դատարանի որոշում: Կարելի էր նաև Գրանադայի խայտառակ հայտարարությունը դիտարկել նույն համատեքստում, բայց ասվածն էլ, կարծում ենք, արդեն բավարար է հասկանալու համար, որ հարցը ոչ միայն կամ ոչ այնքան երաշխիքներն են կամ դրանք տրամադրողները, այլ մեկ այլ բան: Իսկ բուն հարցն այն է, թե ում, այդ որ իշխանության հետ են ինչ-որ բան պայմանավորվում, ի դեմս ում են ինչ-ինչ երաշխիքներ տալիս կամ խոստանում: Հարցը Փաշինյանն ու նրա իշխանությունն են: Նման իշխանությանը, հնարավոր է, խոսքով կամ թեկուզ ինչ-որ թղթի վրա, ով ինչ «երաշխիք» ասես՝ կարող է տալ: Մե՞ջն ինչ: Եթե դու ամեն ինչ արել ես, որպեսզի ոչ մեկի կողմից լուրջ չընդունվես, եթե ամեն ինչ արել ես քո ներկայացրած երկիրը թշնամու առաջ փռելու համար, ի՞նչ կապ ունի, թե ով ինչ երաշխիք է տվել կամ չի տվել: Հարցը երաշխիքների «ռուսական» կամ «արևմտյան» լինելը չէ միայն: Հարցն այն է, որ նման իշխանության պարագայում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիները չեն կարող որևէ երաշխիք ունենալ, մեղմ ասած: Սրա մասին է պետք մտածել, դրանից է պետք ճիշտ հետևություններ անել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք