ԱՀԿ-ն մեկ օրում արձանագրել է կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում մեկ օրվա ընթացքում արձանագրել է կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր: Տվյալները հրապարակված են կազմակերպության կայքում:
Ըստ ԱՀԿ-ի, աշխարհում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 307 930 նոր դեպք: Նրանց մեծ մասը հայտնաբերվել են Հնդկաստանում (94,3 հազար), ԱՄՆ-ում (45,5 հազար) և Բրազիլիայում (43,7 հազար): Բացի այդ, օրական ավելի քան տասը հազար դեպք է հայտնաբերվել Իսպանիայում (12,1 հազար) և Արգենտինայում (11,5 հազար):
Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 5,537 պացիենտ: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է նաև Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում (համապատասխանաբար 1114, 1022 և 874 դեպք):
Ավելին այստեղ