Լրահոս
Կարևոր


Երկրի ճակատագիրը քննարկվու՞մ է երկրի ներսում և երկրի հետ․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Երկրի ճակատագիրը քննարկվու՞մ է երկրի ներսում և երկրի հետ» վերտառությամբ հոդված է հրապարակել։                      

Հոդվածը ստորև՝

Ալիևն ասում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին է ներկայացվել «խաղաղության պայմանագրի» տարբերակը։ Աշխարհի կենտրոնները պնդում են՝ շուտափույթ կնքել այն։

Ու՞մ հետ է քննարկել այն Նիկոլը։ Ենթադրաբար, որպես պատմական և պետական  կարևոր փաստաթուղթ այն պետք է քննարկված լինի.

-       Խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ։ Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։
-       Փորձառու դիվանագետների հետ, որոնք լավ գիտեն կոնֆլիկտի էությունը, բանակցային պատմությունը, միջնորդների հակվածությունը։
-       ԱԺ-ից դուրս տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, փորձագետների այն խմբերի հետ, որոնք ունեն և համապատասխան գրագիտություն, և պարկեշտություն՝ գործարքի չգնալու երկրի ճակատագրին վերաբերող հարցերում։
-       Նախկին նախագահների հետ քննարկվե՞լ է։
-       Միջազգային իրավունքի լուրջ մասնագետների հետ՝ Հայաստանում և սփյուռքում։ Նման մասնագետներ մենք ունենք. քննարկվե՞լ է նրանց հետ։

Վերջը Նիկոլը ու՞մ հետ է քննարկում և որոշումներ կայացնում՝ մի ամբողջ  ժողովրդի և պետության ճակատագրի վերաբերյալ։ Սա ի՞նչ բացառիկ իրավունք է, որ ինքը և մենք տվել ենք իրեն։
                           
Հարցի մյուս կողմը

Իսկ ու՞մ է հետաքրքիր այս ամենը՝ պայմանագիրը, պետությունը... Ուսանողները,  անկախ մասնագիտությունից, երբ մտնում են լսարան, իրենց դասախոսներին ասու՞մ են. առարկան դնենք մի կողմ, սեպտմեբերի 11-ից մեզ պայմանագիր է առաջարկված, կո՞ղմ ենք, կողմ չե՞նք, քննարկենք։ Դասախոսները դիմու՞մ են նրանց նույն հարցով։ Գիտական, ակադեմիական շրջանակներն իրենց ներսում հավաքվու՞մ են այս հարցի շուրջ, կա՞ քննարկում։

Բուհերը, համալսարանները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են մտքի, առաջադիմության, դիմադրության օջախներ, լուռ նստած են։ Եթե այս հարցում չկաք, բա էլ ո՞ր հարցում կաք։ Այս ի՞նչ մթնոլորտ է տիրում։

Ստեղծագործական միությունները, մշակութային օջախները. ու՞մ են պետք դրանք, եթե նրանք ձկան պես լուռ են և միշտ՝ անտեսակետ։ Խոշոր կապիտալը, միջին բիզնեսը՝ այսպես կոչված բիզնես էլիտան, ունի՞ տեսակետ։

Ազգային ահազանգի առաքելությունը վերցրել են եկեղեցին և անհատների ինստիտուտը։ Բայց դա ակնհայտ բավարար չէ:

Այս ամեն ինչը Ադրբեջանը ֆիքսում է, Թուրքիան ֆիսում է, միջազգային հանրությունը ֆիքսում է. բոլորը ֆիքսում են մեր պատմական անլրջությունը։

Ընդդիմության տապալված դերը

Ընդդիմության կարևորագույն խորքային գործը, առաքելությունը երկրում  մթնոլորտի փոփոխությունն էր։ Բոլոր ցնցումները, բոլոր ֆորսմաժորները երկրում կատարվեցին, բայց ընդդիմությունը չկարողացավ փոխել մթնոլորտը։

Չկարողացավ կամ չուզեց. ես չգիտեմ արդեն։ Դա անլուծելի խնդիր չէր՝ փոխել համատարած անտարբերութան և հանձնվածության մթնոլորտը։ Դա պետք էր անել սեփական վարքագծի փոփոխությամբ, և ոչ թե՝ բոլոր աղետներից առաջ, ընթացքում և հետո՝ շարունակել հանդարտ և անհաղորդ «աշխատել»։

Ու հիմա ունենք ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ խորհրդարանական ընդդիմություն, ինքն իր համար՝ հասարակություն, ինքն իր համար պայմանագիր ու ինքն իր համար՝ վտանգված ապագա։                 

Կան տարբեր ելքեր

Այս աննորմալ իրավիճակը, երբ կա ռեալ հակառակորդ և ռեալ ռիսկեր ու իրականությանն անհաղորդ Հայաստան, կարող է շատ արագ բերել արտահերթ ընտրությունների։ Սա ելքերից մեկն է, չգիտեմ՝ լավագո՞ւյնը, թե՞ ոչ, բայց «ոչ մի բանի մասին  իրականությունը» չի կարող երկար շարունակվել։ Արտահերթ ընտրությունների  և այլ հնարավոր զարգացումների մասին՝ հաջորդիվ։

Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասին