Լրահոս
Կարևոր


ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագիր է հանձնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին

Սպորտ

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս մրցաշարը կազմակերպվել է բոլոր իրավիճակներում առաջ ընթանելու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու, մեր հաստատակամությունը վերահաստատելու մղումով: Մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակը ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է: Ուզում ենք այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել քաղաքացիների համար՝ զբաղվելու սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: Մեր նպատակը, սկսած կրթական համակարգից, թե՛ մտքով, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ուժեղ անհատ՝ հետևաբար նաև ուժեղ հանրություն ունենալն է: Ամեն ինչ անելու ենք տարեցտարի մրցաշարն ավելի գրավիչ և մասսայական դարձնելու համար»:

Վարչապետն ընդգծել է նաև, որ շարունակական աշխատանքներ են իրականացվում սպորտի տարբեր ոլորտները զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ այս մրցաշարով եզրափակվում է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը: Դրանք բոլորն էլ, ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ, անցել են շատ բարձր մակարդակով. «Չնայած դժվար պայմաններին՝ աննախադեպ մասնակցություն ունեցանք հատկապես դպրոցահասակների շրջանում, որոնց թիվը գրեթե երեք անգամ ավելի էր, քան անցած տարի: Սա նպաստելու է նաև երեխաների թիմային մտածելակերպի ձևավորմանը: Մրցաշարը միջազգային է, և մասնակցել են նաև օտարերկրա քաղաքացիները: Վստահաբար կարող ենք ասել՝ մրցաշարն իսկապես կայացած է»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ այս պահի դրությամբ ՀՀ պատանիները, երիտասարդները և մեծահասակները աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում, գավաթների խաղարկություններում նվաճել են 392 մեդալ: Ակնկալվում է, որ առաջիկայում սպասվող առաջնություններում մեդալների թիվը կհատի 400-ի սահմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:

1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել են 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել են Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել են 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:

13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը:

Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Անի Ներսիսյանը՝ Լեռնային Ղարաբաղից, որը բնակվում է Վանաձորում, իսկ երրորդ տեղը գրավել է Անահիտ Մարգարյանը՝ Աշոցքից:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց: Հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Սաղյանը, իսկ երրորդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթող ճանաչված մասնակիցներին: Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը:

Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Ալավերդյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է արցախցի Լիլիթ Հարությունյանը՝ կրկին Վանաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Ռոման Ալեքսանյանը: Այս անվանակարգում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

18-40 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Կատյա Գալստյանը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառա Ստայցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իրինա Պողոսյանը: Այս խմբում ևս մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

18- 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դմիտրի Կորոլևը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 60-ամյա Սիլվարդ Բաղյանին և Աշոտ Բալագյոզյանին՝ 78 տարեկան:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50-հազարական դրամ մրցանակ։

Էյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ