Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է կարևոր ու արդիական «Հայաքվեի» նախագիծը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հանձնման լեգիտիմացումը, հետևաբար նաև Հայաստանի համար զարգացումների ամենավատ սցենարը կանխելու նպատակով դեռևս ամիսներ առաջ մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, նախաձեռնեցին ստորագրահավաք։ «Հայաքվե» անունը ստացած նախաձեռնության հեղինակներն առաջարկում էին քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, իսկ ավելի կոնկրետ՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

Կարճ ժամանակահատվածում «Հայաքվե» նախաձեռնությանը հաջողվեց հավաքել ԱԺում քննարկում անցկացնելու համար օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելին՝ 58000, իսկ ԿԸՀ-ն էլ իր հերթին հաստատեց ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Խորհրդարանում շրջանառության մեջ դրվելուց մոտ մեկ ամիս հետո «Հայաքվե» նախաձեռնության նախագիծը կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց, անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Հաշվի առնելով, որ այս օրերին հարձակումներ կան այս նախաձեռնության առումով, մասնավորաբար այն տեսանկյունից, թե Արցախը հանձնելուց հետո ինչ իմաստ ունի նման նախագիծը, կարևոր է, որ ԱԺ-ում փաստարկված ձևով ներկայացվեն այն հիմքերը, որոնց համաձայն, Արցախը իրավաբանորեն շարունակում է պահպանել իր գոյությունը։

Ու այդ քննարկումը կարևոր է նաև նրանով, որ հանրությունը չտրվի այն թյուր մեկնաբանություններին, թե Արցախի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով Արցախը լուծարվելու է և դադարելու է գոյություն ունենալուց։ Ուստի, անհրաժեշտություն կա ԱԺ-ի մակարդակով արձանագրելու, որ հրամանագիրը չունի իրավաբանական ուժ, ուղղակիորեն ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո և բոլորովին չի արտահայտում Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Ի դեպ, մամուլում արդեն իսկ կան տեղեկություններ, որ «Հայաքվեն» մանրամասն նախապատրաստում է այն հիմնական թեզերը, որոնք ներկայացվելու են խորհրդարանում: Փորձենք հիմնական գծերով անդրադառնալ կարևորագույն հիմքերին: Նախ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, ուստի ոչ ոք իրավասու չէ չեղարկել այդ կամարտահայտության հիմքերը։

Ճիշտ է՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ միջազգային հանրության կողմից Արցախը դեռ դե յուրե չի ճանաչվել, սակայն մինչև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի բռնազավթումն այն դե ֆակտո անկախ պետություն էր՝ պետականության իր բոլոր ատրիբուտներով։ Արցախի Հանրապետությունը համապատասխանել է Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի 1933 թվականի կոնվենցիայի դրույթներին, և ունեցել է տարածք, բնակչություն և կառավարում։ Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես արձանագրի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան և Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Սա նաև կարևոր ուղերձ կլինի միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին հասցեական գնահատականներ տալու տեսանկյունից։

Պարզ է, որ միջազգային դերակատարները զերծ են մնում այնպիսի որակումներից, որոնցից խուսափում է Հայաստանը։ Միաժամանակ, Հայաստանը պետք է տարբեր հարթակներում ակտիվ աշխատանքներ տանի՝ հասնելու Արցախի նկատմամբ հանցագործությունների դատապարտմանը՝ դրանց հետևանքների վերացման և հանցագործներին պատժելու նպատակով։ Բացի այդ, պետք է արձանագրել, որ Հայաստանը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, քանի որ հայկական կողմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը գնում է միայն Ադրբեջանի ուղղակի ու Թուրքիայի անուղղակի ճնշման ու սպառնալիքների պայմաններում։ Իսկ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի դրույթներն արձանագրում են, որ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերը առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ։

Հարկ է նկատի ունենալ, որ Արցախյան հարցի կարգավորման բանակցային բոլոր փաստաթղթերում՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն» տարբերակներ, Կազանյան փաստաթուղթ և այլն, պարտադրող ոչինչ չի եղել, այդ փաստաթղթերը եղել են ընդամենը միջնորդական առաջարկություններ։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հակասահմանադրական է։ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ Սահմանադրության բաղադրամաս է, որպես իր ընդունման հիմք, մատնանշում է 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Իսկ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից։

Ի դեպ, կարևոր է նաև արձանագրել, որ եթե նույնիսկ «Հայաքվեի» նախագիծը չհաստատվի ԱԺ-ում, ապա նախաձեռնությունն ունի նաև նախագծին օրենքի ուժ տալու մեկ այլ տարբերակ։ Այդ դեպքում արդեն անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար, իսկ հանրաքվեի արդյունքները կամփոփեն ժողովրդի կամարտահայտությունը, և իշխանությունները ի վիճակի չեն լինի ներազդել գործընթացի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ