Մինչ օրս ընդամենը 15 ոստիկան է տուգանվել դիմակ չկրելու համար
ՀասարակությունՀայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչև հուլիսի 30-ը ներառյալ դիմակ չկրելու համար կազմվել է 11 8259 արձանագրություն (2,5 միլիոն դոլար):
Analitik.am-ը հարցում է ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու համար կան արդյո՞ք ոստիկաններ, ովքեր տուգանվել են դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար: Եթե կան, արդյո՞ք այդ ոստիկանները եղել են ծառայության մեջ, թե՝ ոչ:
Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն (բացառությամբ հիշյալ հոդվածում նշված որոշ դեպքեր)։
«Դիմակ չկրելու կամ սահմանված կարգի խախտմամբ կրելու դեպքերով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են 15 ծառայողական քննություն, որոնցից՝ 2-ը գտնվում է կատարման ընթացքում, իսկ 13-ի արդյունքներով ՀՀ պարետի որոշման պահանջները խախտելու՝ դիմակ չկրելու կամ սահմանված կարգի խախտմամբ կրելու համար ոստիկանության 15 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր (նրանցից 2-ը ծառայության մեջ չեն գտնվել)»,-ասված է ոստիկանության պատասխանի մեջ: