Լրահոս
Կարևոր


«Ոչնչով չեմ մխիթարվում, շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է». փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է Ջրականում

Հասարակություն

Սամվելը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թ.-ին 15-ամյա Սամվելն ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: 2003 թ.-ին վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, չորս տարի անց, ավարտելով ուսումը, վիճակահանությամբ ծառայության է անցել Կապանի զորամասում: 2009 թ.-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ հետագա ծառայությունն առաջնագծում՝ Քարվաճառի զորամասում շարունակելու համար: 2016 թ.-ին կրկին վերադարձել է Կապանի զորամաս՝ որպես գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունվարի 13-ին նշանակվել է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում:

«Սամվելը ծառայել է ամենածանր զորամասերում: Մերժում էր, ասենք, Երևանում նախարարությունում ծառայելու հնարավոր տարբերակները, ասում՝ պա՛պ, չեմ ուզում զինվորներից կտրվել: Շաբաթներով զորքի միջից տուն չէր գնում: Անգամ զինվորներն էին հետաքրքրվել, թե ինչո՞ւ իրենց հրամանատարը տուն չի գնում, գուցե ընտանիքն իրենից հեռու է: Բացասական պատասխան էին ստացել, Սամվելն արձագանքել էր՝ մինչև դուք բանակի շնչով չշնչեք, կարգապահ չդառնաք, ձեր միջից դուրս չեմ գալու»,- ասում է Սամվելի հայրիկը՝ Սուրենը:

Վերհիշելով որդու մանկությունը՝ նշում է. «Ճարպիկ տղա էր Սամվելս, մեծ եղբորը թիկունք էր կանգնում: Ֆիզիկապես ձիգ էր, փոքր տարիքից սպորտով էր զբաղվում: Դպրոցի լավ սովորողներից մեկն էր: Աշխույժ էր, բայց ներքուստ պահպանում էր բոլոր սահմանները, երբեք թույլ չի տվել իրեն մի բան անել, ինչը կլինի օրենքի և բարոյականության սահմաններից դուրս: Պարկեշտ էր իր տեսակով: Մի օր տուն էր եկել գիշերով, դուռը կամաց ծեծել, ես ու մայրը քնած էինք եղել, չէինք լսել, մեքենայի մեջ էր քնել: Առավոտյան նոր եկավ, դուռը թակեց ու ծիծաղելով ասաց՝ ձեր տղեն Ջաբրայիլից եկել է տուն, չե՞ք ընդունում: Չէր ցանկացել մեզ անհանգստացնել»: Հայրիկի խոսքով, որդին նժդեհապաշտ էր, հաճախ էր Նժդեհի «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ» միտքը շրջանառում: «Սամվելը 21-22 տարեկանում Քարվաճառից հասել է Կապան քաղաք, բարձրացել Խուստուփ լեռան գագաթը, գտել Նժդեհի գերեզմանը, մի քանի օր այն մաքրել, կարգի բերել»:

Սամվելը զինվորական գործն ընտրել է հայրիկի հորդորով: «Ես եմ իրեն համոզել զինվորական դառնալ: Ինքս փոխգնդապետ եմ, Սամվելն էլ էր փոխգնդապետ, քիչ է լինում, որ հայր ու որդի զինվորական լինեն և զինվորական նույն կոչումն ունենան: Սամվելին ինձ հետ տանում էի զորամասեր, բարձրացնում տանկերի վրա, թնդանոթների մոտ կանգնեցնում: Նա խիստ հարգանք ուներ իմ կարծիքի հանդեպ: 15 տարեկանից սկսել է իր ծառայությունը, իմ խոսքը միշտ սրբորեն կատարել է, այդ թվում՝ մասնագիտության ընտրության հարցում: Դրա համար այսօր ինձ մի քիչ մեղադրում եմ»: Սամվել Սահակյանը զինված ուժերում ծառայել է 13 տարի, որից 10 տարին՝ առաջնագծային զորամասերում՝ հակառակորդից 300-500 մետր հեռավորության վրա: Նա Քարվաճառում էր ծառայում, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, իսկ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը գումարտակի հրամանատարը արձակուրդում էր:

«Զանգեց, ասաց՝ պա՛պ, պատերազմ է սկսվել, պետք է զինվորներիս հասնեմ: Իր զորքը չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, հիմնականում նորակոչիկներ էին: Առանց զորամասից հետկանչման հրամանի, հարազատներից որևէ մեկին հրաժեշտ տալու՝ պատերազմի սկզբից ընդամենը մեկ ժամ անց հասավ իր գումարտակին և ստանձնեց հրամանատարությունը: Պատերազմի ամենածանր երկու օրերին Սամվելի գումարտակի զինվորների շրջանում զոհեր չեն եղել, և՛ իր զինվորներին է պաշտպանել, և՛ հայրենիքից մեկ միլիմետր հող չի զիջել: 5-րդ գումարտակի առաջին զոհը եղել է Սամվելը»: Փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Ջրականում: Ջրականի հինգերորդ գումարտակի դատական գործն այս օրերին էլ շարունակվում է: Քրեական գործ է հարուցված նաև փոխգնդապետ Սամվել Սահակյանի զոհվելու փաստի առթիվ, այս գործով քննությունը ևս դեռ շարունակվում է:

Սամվելի հայրիկը նամակներ է ուղղել տարբեր գերատեսչությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներին, ունի բազմաթիվ անպատասխան հարցեր: Սամվելը որդի և դուստր ունի: Որդին պապիկի անունն է կրում՝ Սուրեն, իսկ դուստրը Վիկտորյան է, պապիկն ասում է՝ թագուհու անուն է: «Ես ու իմ տղան հոգեբանական կապ ենք ունեցել իրար հետ: Ես ու Սամվելը տարբեր մարմիններում, բայց նույն հոգով ենք ապրել: Իմ ու Սամվելի տարբերությունը ռիսկի մեջ է, անսահման ռիսկով էր իմ Սամվելը: Իմ ցավը տիեզերական եմ համարում, ոչ մի վայրկյան չեմ մոռանում դրա մասին: Բանակում ամենախիստ հրամանատարներից մեկն է եղել: Ընկերներն ասում են, որ Սամվելն իրենց համար էտալոն է եղել: Ես չեմ ասում, նրանք են ասում, որ Սամվել Սահակյանը բանակի համար մի ամբողջ գաղափարախոսություն է, Սամվելն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հրամանատար սպան:

Պատերազմի ժամանակ տեսել էր, որ զինվորներից մեկն առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի է, հանել էր իր զրահաբաճկոնն ու սաղավարտը, սեփական մարմինն անպաշտպան թողնելով՝ տվել զինվորին և ուղարկել խրամատ՝ զինվո՛ր, հրամայում եմ չզոհվել, զինվորն էլ արձագանքել էր՝ լսում եմ, պարո՛ն փոխգնդապետ: Տղաներից յուրաքանչյուրը անուրանալի դեր է ունեցել այս պատերազմում: Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ Անպարտների զորամաս, տղաներից ամեն մեկն իր դիրքում կռվել է, զոհվել, կռվել են՝ մտածելով, որ հաղթելու են, ու հաղթել են, իրենք չեն տեսել նոյեմբերի 9-ի խայտառակությունը: Իմ կինը մխիթարվում է իր թոռնիկներով, նրանց հետ շփվելով: Բայց ես ոչ մեկով ու ոչնչով չեմ մխիթարվում: Ես Սամվելին չեմ կորցրել: Նրա՝ ինձանից հեռանալու փաստն ընդունում եմ, բայց ուղղակի իմաստով չեմ համարում, որ իրեն կորցրել եմ:

Դասավանդելով, աշակերտներիս հետ խոսելով ռազմահայրենասիրության թեմայով ու բանակի մասին՝ խոսում եմ Սամվելի մասին, Սամվելի օրինակից լավ օրինակ լինել չի կարող: Ես շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է: Ինձ համար չկա այլևս ծննդյան տարեդարձ, ես իմ հարազատներին արգելել եմ շնորհավորել իմ տարեդարձը, ինձ կարող է շնորհավորել միայն փոխգնդապետ Սամվել Սահակյանը, այդ մասին բոլորը գիտեն, իսկ թե ինչպես է նա ինձ շնորհավորում, դա էլ միայն ես ու Սամվելս գիտենք: Սամվելին ողջ եմ պահում, դրանով եմ մխիթարվում: Սամվելն ապրում է այնքան ժամանակ, որքան իրեն հիշում ենք»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Սամվել Սահակյանը ծառայության 13 տարվա ընթացքում արժանացել է մեկ տասնյակ շքանշանների և մեդալների, պետական և գերատեսչական 30ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսանքների: Հետմահու պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂ «Մարտական խաչ» շքանշաններով: Փոխգնդապետի անունով լսարան է անվանակոչվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք ՉալաբյանԽաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ» Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել Անտարկտիդայում