Լրահոս
Կարևոր


...Եվ այդ մեկ անձը նա է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի մասին, անկասկած, գրքեր են գրվելու: Առնվազն տարբեր մասնագիտական գրականության մեջ հիշատակվելու է: Չենք ասում՝ փառաբանելու են: Ամենևին: Լրիվ հակառակը: Հիմա մեկ բան ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանն իր անունն արդեն առհավետ գրել է «Հայոց պատմության» էջերում: Ողբերգակա՛ն էջերում: Ու այդ անունն այնտեղից ջնջել չի լինելու: Եվ պետք էլ չէ՛: Հերոստրատիզմը չի մոռացվում: Որքան չի կարելի ներել, նույնքան, եթե ոչ՝ հնգապատիկ, տասնապատիկ ավելի չի կարելի մոռանալ: Հարկավ, Նիկոլ Փաշինյան երևույթի հայտնվելու համար եղել են որոշակի նպաստավոր պայմաններ: Ապագայի հետազոտողներն, իհարկե, շատ ավելի սառը և անկողմնակալ ծանրութեթև կանեն այդ գործոններն ու հանգամանքները: Ժամանակակիցներիս ու նրա հրահրած կորստային ու արյունարբու մղձավանջի վկաներիս, այդ ամենի դառնաղի հետևանքները մեր մաշկի ու ճաքճքած սրտերի վրա կրողներիս համար շատ ավելի բարդ է:

Ապագայի հետազոտողները, կարծում ենք, չեն մոռանա հիշատակել, որ տարիներ շարունակ Հայաստանում անուշադրության էին մատնվել ամենատարբեր «կրոնական կազմակերպությունները», որոնց շատ հետազոտողներ անվանում են՝ «աղանդ»: Աղանդավորական, կռապաշտական միջավայրը, հանրության մի որոշակի մասի՝ այդ ուղղությամբ շեղվածությունը որոշակիորեն արեցին ու շարունակում են անել իրենց սև գործը: Միգուցե կհիշատակեն նաև, որ տարիներ շարունակ անուշադրության էին մատնված օտար տերությունների կողմից Հայաստանում զանազան-զարմանազան հակա-արժեքային, ավելի ճիշտ է ասել՝ քայքայիչ գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու նրանց ավերիչ գործունեությունը: Էլի բաներ կլինեն ասելու:

Օրինակ՝ այն մասին, որ պետական համակարգում խորը արմատներ էին գցել կոռումպացվածությունը, կեղծավորությունը, «մոտիկ-մտերիմ-հարազատ»-ությունը, այլ արատներ: Որոնք, նկատենք, ոչ մի տեղ չեն անհետացել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո, այլ հակառակը՝ ավելի են արմատավորվել, խորացել, նոր, ավելի հիվանդագին դրսևորումներ ստացել: Հիմա արդեն ամբողջ «ազգուտակերով» են դառնում պատգամավոր, նախարար, բաժնի պետ, օգնական, օգնականի օգնական, դուռ բացողի դուռ բացող և այդպես շարունակ: Բայց, ամեն դեպքում, չպետք է թերագնահատել կոնկրետ անհատի դերը: Չի կարելի թերագնահատել: Խոսքը միանշանակ ու աներկբա Նիկոլ Փաշինյանի մասին է: Այն, որ «երկրի հակառակ կողմից» եկավ ու երկիրը գլխիվայր շուռ տվեց աղետների, կորուստների, մահերի, զոհերի, անտերության ու հոշոտման արյունամած ճահճի մեջ: Նույնիսկ ոչ միայն շուռ տվեց, այլև ընկղմեց: Ու դեռ ընկղմում է:

Փաշինյանի առաջին «զանգվածային» հայտնության մեկնարկը թերևս 2007-ին էր: Այն ժամանակ նա գերազանցապես զբաղված էր իր անձի վրա ուշադրություն հրավիրելով: Այնպես չէ, թե սկանդալային ու զազրախոսական հրապարակումներով նա արդեն որոշակի ուշադրություն չէր հրավիրել: Բայց ցանկանում էր ավելին: Տվյալ դեպքում՝ խոսքը հենց քաղաքական գործունեության մասին է: Նա 2007-ին «1+1+1...» կարգախոսով փորձարկումներ արեց Երևանի փողոցներում: Դրանից առանձնապես բան դուրս չեկավ: Բայց ուշադրություն գրավեց: Հետո եղավ արդեն 2008-ը, ու մարտի 1-ը: Այն, որ գարնան առաջին օրը այլևս ասոցացվում է արյան և զոհերի հետ, դա գերազանցապես Նիկոլ Փաշինյանի «նվաճումն» է: Այդ նա էր 2008-ի արյունոտ դեպքերի հիմնական հրահրիչներից մեկը, եթե ոչ՝ հիմնականը, այդ նրա հոգին էր փառավորվում այդ ամենից, այդ նա էր բարիկադային մատերիալի վերածված փոխադրամիջոցի վրայից «ճակատամարտ» ղեկավարում, իրեն այդքան ատելի ղարաբաղցիների հասցեին թշնամանք արտահայտող բացականչություններ անում:

Այդ արյան մեղքը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի վրա է՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, տո թեկուզ հենց նաև՝ իրավական տեսանկյունից: Բայց ի՞նչ եղավ ինքը՝ Փաշինյանը, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Նա պարզապես փախավ «դեպքի վայրից», բարեհաջող թաքնվեց կամ թաքցրեցին նրան, հիմա թե՝ ինչպես դա եղավ, մի փոքր այլ հարց է: Բայց եղավ: Էականը այստեղ բուն պահվածքն է. նա գործնականում հրահրեց անկարգություններ, բորբոքեց բախումները, իսկ հետո... «թռավ»: Միառժամանակ անց, մեկ էլ՝ հո՛պ, ընդհատակից ելավ, հանձնվեց իրավապահներին, դատվեց, հայտնվեց բանտում, հետո արդեն ընդունեց իր մեղքը (որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի): Եվ նորից հայտնվեց ազատության մեջ: Բայց ոչ թե պարզապես «ազատության մեջ», այլ շատ արագ հայտնվեց խորհրդարանում՝ իր քաղաքական-գաղափարական «հոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության՝ ՀԱԿ-ի ցուցակով:

Հետո, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «քցեց» նաև ՀԱԿ-ին, հեռացավ և իր անհատական խաղը շարունակեց: Նա, ի դեպ, միշտ էլ իր անհատական խաղն է տարել, անկախ նրանից, թե ում կամ քանի տարբեր ուժերի շահերն է սպասարկել: Սա էլ է նրա նկարագրի կարևոր հատկանիշ՝ «քցելը»: Նա հանգիստ կարող է «քցել» ում ասես: Վաղը, թող ոչ ոք չկասկածի, առաջին իսկ լուրջ վտանգի դեպքում առաջինը «քցելու» է հենց իր ամենամոտիկ «զինակիցներին»: Խոշոր առումով՝ թիմին՝ առավել ևս, եթե թիմ, որպես այդպիսին, համարենք, որ կա: Բայց առաջ չընկնենք: 2018-ին շատ չենք անդրադառնա, դա, ինչպես ասում են, աչքներիս առջև է, նաև մնացածը: Արդեն ավելի քան 5 տարի ապրում ենք այդ «մնացածի» ու դրա կործանիչ հետևանքների պայմաններում: Ամփոփենք. պատասխանատվությունից «թռնող», արկածախնդիր, անընդհատ ստող, «քցող», խժդժությունների մեծ սիրահար:

Նա ուրացել է Արցախը, հանգիստ, նույնիսկ, շատ հնարավոր է, չարախնդալով, առհասարակ ոչինչ չի ձեռնարկել, երբ իր իսկ վարած «քաղաքականության» հետևանքով թշնամին սկսեց Արցախի հայաթափումը: Նա, որ թիվ մեկ պատասխանատուն է ու մեղավորը, բայց սիրում է ասել՝ հա, մեղավոր եմ, բայց մի՞թե միակ պատասխանատուն եմ, կամ նմանօրինակ մեկ այլ ճամարտակություն: Դեռ կասի: Ավելին, չկասկածեք, որ եթե բանն այնտեղ հասնի, ու նա իրական վտանգ զգա իր աթոռին, որին կառչած մնալու է մինչև վերջ, ամեն գնով հրահրելու է անկարգություններ, շփոթ, քաոս, յուրօրինակ «մարտիմեկ»-եր: Հաշվարկով, որ այդ քաոսով, այդ շփոթով կա՛մ կկարողանա պահել իշխանությունը, կա՛մ գոնե «թռնել» պատասխանատվությունից: Եվ ոչ միայն պատասխանատվությունից...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո