Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին
ՀասարակությունԱռավել մանրամասն՝Այստեղ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221041 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1864 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 108 նոր դեպք և 471 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է»: