Լրահոս
Կարևոր


«Իմ ուժի աղբյուրը Դավիթն է. տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն». Դավիթ Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել» չորս ամիս անց

Հասարակություն

«Դավիթն աննկարագրելի աշխույժ, շարժուն, հետաքրքրասեր և փորձարկումներ անող երեխա էր: Կոտրված հեռախոսը հենց այնպես դեն չէր նետում, մինչև վերջին մասնիկը քանդում էր, ուսումնասիրում: Ավելի փոքր տարիքում նույնը խաղալիքների հետ էր տեղի ունենում՝ քանդում էր և կառուցվածքն ուսումնասիրում: Մանկուց իր համար կոնստրուկտորներ էի գնում, որ դրանցով զբաղվեր»,- մտովի որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Սիլվան:

Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում, լեզուների հանդեպ հետաքրքրությունը նկատելի էր, սակայն Դավիթն իր ողջ ուշադրությունը փոխանցել էր ջութակին: «Հայրը ջութակահար է, նա ևս ցանկություն հայտնեց ջութակահար լինել: Երբ փոքր էր, և հայրիկը նվագում էր, Դավիթը խնդրում էր թղթի վրա ջութակ նկարել, իսկ հետո թղթե ջութակով և աղեղով, հայրիկի կողքին կանգնած, նվագելու իմիտացիա էր անում: Աբովյան քաղաքում էինք ապրում, Դավիթն ընդունվեց երաժշտական դպրոց, մեկ տարի այնտեղ սովորեց, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում: Նա բացառիկ լսողություն ուներ: Երևան տեղափոխվելուց հետո ընդունվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, քննության ժամանակ նրան միանգամից երրորդ դասարան էին ընդունել: Դա ինձ մտահոգեց, բայց ասել էին՝ այնքան լավ է նվագում, որ իմաստ չունի մեկ տարի կորցնել: Բայց երկրորդ դասարանում բավականին մեծ ծավալի նյութեր էին անցնում և, իմ կարծիքով, նրան մի փոքր դժվար էր ինտեգրվել մաքուր երրորդ դասարանին»,-նշում է զրուցակիցս:

Դավթի ապագան կարող էր ջութակը լինել, սակայն դեռահասության տարիքում նա «թողեց» գործիքը: «Բայց սիրում էր ջութակը և մինչև բանակ գնալն էլ լսում էր: Կան նաև մի քանի տեսանյութեր, որտեղ նա ջութակ է նվագում»: Եկավ մասնագիտական ընտրության պահը: «Դավիթը շատ էր սիրում տեխնիկան, երաժշտությունը և ճանապարհորդելը: Բուսաբանական այգու մոտ ենք բնակվում, այգու ամեն քար ու թուփն անգիր գիտեր, բոլոր սկյուռիկների ու ծիտիկների բնակվելու վայրերը, որ ծաղիկը երբ է ծաղկում և այլն: Երբ մասնագիտական ընտրության պահն էր, որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի «Տուրիզմ և սերվիս» բաժինը: Ինձ միշտ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, ձեզ ամբողջ Հայաստանը ման եմ տալու, ամեն քար ու թուփ պետք է ճանաչենք, տնտղենք: Մեկ տարի նախապատրաստական բաժնում սովորեց: 2020 թվականն էր, կորոնավիրուսի տարին, կեսից դասերը հեռավար էին, անգամ ընդունելության քննությունը հեռավար հանձնեց: Թագավարակի պատճառով արգելքներ էին դրված, բայց չէի կարողանում իրեն տանը պահել, շատ շարժուն էր: Վախեր ունեի՝ Դավի՛թ ջան, շատ դուրս մի՛ արի, մի՛ շփվիր, բայց Դավիթն էներգիայի կծիկ էր»,-վերհիշում է մայրիկը:

Դավիթը բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին, երդմնակալության արարողությունը սեպտեմբերի 15-ին էր: Ծառայությունն անցնում էր Վայքում: «Դավիթն ինձ հետ երբևէ չի խոսել հայրենասիրական իր զգացումներից: Հուլիսյան դեպքերից հետո անհանգստությունս շատ էր: Այդ օրերին անընդհատ իրեն գրկում էի՝ Դավի՛թ ջան, ընդունվել ես համալսարան, գուցե սովորես, ավարտես, հետո զորակոչվես ծառայության: «Մա՛մ, պետք է հիմա գնամ, պարտքս տամ հայրենիքիս, վերադառնամ ու իմ նախագծերին անցնեմ: Աշխարհին պիտի Հայաստանի ու Երևանի մասին պատմենք, որ նրանք բացահայտեն մեր երկիրը: Իրեն Մարկ Տրումանի «Աշխարհի 100 հրաշալիքները» գիրքն էի նվիրել, կարդում էր, գրառումներ կատարում, մի օր էլ բարկացած մոտեցավ՝ մա՛մ, այս ամբողջ գրքում Հայաստանի մասին ոչինչ գրված չէ: Պատճառաբանեցի, որ գուցե հեղինակը Հայաստանում չի եղել: Տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ պետք է անեմ, որ էլ նման սխալ գրքեր չգրվեն, երբ աշխարհի լավագույն 100 վայրերը նշեն, դրանց մեջ Հայաստանն էլ լինի: Բանակ գնալուց առաջ դասղեկին, ընկերներին ասել էր՝ գնալու եմ, կռվելու եմ, եթե պետք լինի, կյանքս կտամ հայրենիքիս համար: Բոլոր այս դեպքերից հետո դասղեկն ու ընկերները պատմեցին»:

Դավիթը գուցե կանխազգացում է ունեցել հուլիսյան դեպքերից հետո: «Մի օր կանգնած էր տան երկու սենյակի բացվածքում, վերև նայեց՝ «մա՛մ, շատ մարդ է մեռնելու, ես բանակից չեմ գալու...»: Սարսափելի վախեցա ու գրկեցի իրեն, իսկ ինքը ծիծաղելով, թե՝ մա՛մ, կատակեցի, մի՛ անհանգստացիր: Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան է զգացել»: Ծառայության օրերին Դավիթը պարտադիր զանգահարում էր տուն: «Հարմարվեց Վայքում, սիրով ծառայում էր, շատ էր համակրում իր ուսումնական վաշտի հրամանատարին: Շատ ռացիոնալ մարդ եմ, երբևէ ինտուիցիայիս չեմ հետևել, բայց հետագայում հասկացա, որ ինչ-որ զգացողություն ունեցել եմ այդ օրերին: Երբ սկսվեց պատերազմը, կարծես մի խելագար վիճակի մեջ հայտնվեցի: Առաջին երկու օրը չէինք խոսում պատերազմի մասին, կենցաղային զրույցներ էինք ունենում: Սեպտեմբերի 29-ին եղբայրս կամավորագրվեց, երեկոյան Դավթի հետ զրույցում ասացի՝ Դա՛վ ջան, քեռին գնաց: «Մամ, գիտե՞ս, որ պատերազմ է», արձագանքս էր՝ «վայ, բալե՛ս, ես էլ մտածում եմ, թե դու չգիտես»»:

Հոկտեմբերի 5-ին Դավիթն Արցախում էր: «Այդ օրը զանգեց՝ մեզ բերել են երկրորդ գիծ: Բայց Ջրականում որևէ գիծ չկար, ամբողջ տարածքով պատերազմ էր: Հոկտեմբերի 5-ից 7-ը մարտեր են եղել, հոկտեմբերի 7-ին եղել է ճակատագրական պահը: Դավիթը և նրանց զորամասից ևս 26-27 հոգի չորս ամիս անհետ կորած էին: Առ այսօր էլ տղաներ կան, որ դեռ անհետ կորած են համարվում: Վերջին զանգը հոկտեմբերի 5-ին էր, հեռախոսահամարները, որոոնցով Դավիթն ինձ զանգել էր, չէին պատասխանում: Ուլնեցի կենտրոն էինք գնում, բայց մեր որդու անունը ցուցակներից որևէ մեկում չկար: Սա մեզ հույս էր տալիս: Հոկտեմբերի 31-ին իմացանք, որ Դավիթն անհետ կորած է: Այդ օրն իր ուսման վարձը պետք է վճարեի, քայլում էի դեպի համալսարան, ճանապարհին զանգում է Դավթի հրամանատարը, ասում՝ գերի չենք տվել, բոլոր վիրավորներին մեզ հետ բերել ենք, և փոխանցում է իր տեղակալի հեռախոսահամարը: Նա էլ ասաց՝ այդ տարածքը մե՛կ իրենք են վերցնում, մե՛կ մենք, չենք կարողանում գնալ և մարմինները վերցնել»: Ծնողները շարունակում են փնտրել որդուն:

«Երկու ցուցակ կար, մեկում գրված էր, որ Դավիթը զոհված է, մյուսում՝ անհետ կորած»: Բայց Դավիթը զոհվել էր: «Երբ Դավոս դեռ չէր գտնվել, ասում էի՝ պատրաստ եմ քեզ ամբողջ կյանքս սպասել, միայն թե գաս: Սարսափում էի այլ մտքից: Չորս ամիս մղձավանջների մեջ էի, որ իմ տղան վիրավոր է, հիվանդ է, տառապում է, իմ երազներում անընդհատ «մամ» էր կանչում: Իմ ուժի աղբյուրը Դավիթն է, իհարկե, նաև իմ աղջիկը։ Իսկական հերոսի քույրիկ է: Մեկ տարուց ավելի աշխատում էի ինքս ինձ վրա, որ իմ վիշտը դարձնեմ ուժի աղբյուր, որ Դավթի նկարին նայելիս ուժ ստանամ: Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Երբ ինձ վատ եմ զգում, մոտենում եմ իր նկարին ու ասում՝ Դա՛վ ջան, ինձ ուժ տուր, և ստանում եմ այդ ուժն իրենից: Կարողացել էի ոտքի կանգնել, բայց նախորդ սեպտեմբերը շատ ծանր հարված եղավ, հրաշալի տղաներ կորցրեցինք, Դավիթի հրամանատարը՝ Նահապետ Մարգարյանը, ևս զոհվեց: Երբ Դավիթը կորած էր համարվում, Նահապետն ամբողջ ընթացքում զանգահարում էր մեզ, հուսադրում:

Երիտասարդ էր, բայց հայրական խնամքով էր վերաբերում իր զինվորներին: Մեկ այլ հարված էր Արցախի հետ տեղի ունեցածը: Այսպես էի մտածում՝ տղաներն իրենց կյանքը տվեցին, թող Արցախը լավ լինի, Արցախի հարցը լուծվի, ես էլ զգամ, որ այդ հարցում իմ տղան էլ իր ներդրումն ունի: Հիմա, երբ ամեն ինչ այսպես եղավ, մտածում եմ՝ տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն: Դավթի խոսքերն են՝ մամա՛, դու պիտի լինես վեհ: Բայց չենք հուսահատվում, հայ ժողովուրդը պետք է հառնի ցանկացած պարագայում»:

Հ. Գ. - Դավիթ Դավթյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից