Լրահոս
Կարևոր


Խախուտ հարաբերակցություն, որը բազմաթիվ խնդիրների է հանգեցնելու

Հասարակություն

Երևանի ավագանու ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները մի շարք իրողություններ պարզորոշ դարձրին։ Նորընտիր ավագանու նիստից հետո ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Դա ոչ միայն անակնկալ չէր, այլև առավել քան սպասելի էր, քանի որ նախքան ընտրությունները շատերն էին կանխատեսում այսպիսի սցենարը։ Միակ տարակուսելի հանգամանքն այն էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը ամբողջ նախընտրական շրջանում հանդես էր գալիս «ամենաընդդիմության» դիրքերից։

Ավելին, այս կուսակցությունը նույնիսկ փորձում էր ի ցույց դնել, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին միակ իրական ընդդիմադիրն իրենք են։ Չնայած շատերը «Հանրապետության» այս մոտեցմանը մինչև վերջ էլ հավատ չէին ընծայում, այնուամենայնիվ, եղան քաղաքացիներ, որոնք իրենց ձայնը տվեցի այս քաղաքական միավորին, և նրանց օգտին քվեարկած ձայները փաստացի վերածվեցին ՔՊ-ին տրված ձայների։ Չնայած, չի բացառվում, որ քվեարկածների մեջ մեծ թիվ են կազմում հենց իշխանություններին դեռևս լոյալ մնացածները, որոնց ընտրությունը հենց ՔՊ-ի ու այդ կուսակցության մեջ է եղել:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժին՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, ապա այն չբոյկոտեց ավագանու նիստը, ինչի արդյունքում էլ նպաստեց, որ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվի։ Ճիշտ է՝ «Հանրային ձայնը» կողմ չքվեարկեց իշխանությունների թեկնածուին, բայց իր իսկ մասնակցությամբ լեգիտիմացրեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Այնինչ, ավագանու կազմ անցած երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, նախօրոք հայտարարել էին, որ առաջին նիստին չեն մասնակցելու: Կարելի է պատկերացնել, թե ժամանակին էյֆորիայի արդյունքում 80 տոկոս ձայն հավաքած ՔՊ-ի վարկանիշից ինչ է մնացել, որ նրանք ստիպված են ապավինել ոչ միայն «Հանրապետություն» կուսակցության աջակցությանը, որն այդպիսով վերջնականապես փակեց թեկուզ փոքր-ինչ ինքնուրույն քաղաքական ուժ դիտարկվելու թեման, այլ նաև Վարդան Ղուկասյանի ղեկավարած կուսակցության։

Բացի այդ, թերևս ՔՊ-ում լավ են գիտակցում, որ եթե իրադարձությունները գնային ավագանու նոր ընտրությունների անցկացման տարբերակով, ապա իրենք գուցե ընդհանրապես կորցնեին վերընտրվելու նույնիսկ այս ճանապարհը, քանի որ օրեցօր իրենց վարկանիշն անկում է արձանագրում։ Այլ հարց է, որ վերարտադրվելու համար իրենք պատրաստ են ամեն ինչի, բայց դա արդեն այլ թեմա է։ Պարզ է, որ մայրաքաղաքում իշխանության կորուստը կարող էր ազդարարել նաև ողջ հանրապետությունում իշխանության կորստի մեկնարկը։ Ու պատահական չէ, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար, քանի որ քաղաքական հարթությունում իրենց ասելիքը կարող էր շրջվել իրենց իսկ դեմ։

Արդյունքում իշխանական ավագանին (ներառյալ վերը նշված երկու կուսակցությունները) որոշակի առումով ապաքաղաքական հարթության վրա է՝ ի տարբերություն ավագանու ընդդիմադիր հատվածի, քանի որ ողջ քարոզարշավի ընթացքում ընդդիմությունն առաջ էր մղում քաղաքական թեմաները՝ մասնավորապես իշխանություններից ազատվելու և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու օրակարգը։ Ըստ այդմ, մի կողմից՝ այլևս էական չէր դառնում՝ նման պայմաններում ով կընտրվի քաղաքապետ, մյուս կողմից՝ իշխանությունները կոնկրետ խնդիրներ են ունենալու ստեղծված իրավիճակի հետ կապված, ընդ որում, ոչ միայն լեգիտիմության առումով, քանի որ ստացել են մասնակիցների քվեների 1/3-ը և բոլոր ընտրողների մոտ 10 տոկոսը, այլև կիրառական առումով։

Մասնավորաբար, ընդամենը 32 մանդատով քաղաքային իշխանությունը խնդիրներ է ունենալու որոշումներ ընդունելու, այդ թվում՝ օրինակ՝ բյուջեի կամ դրա կատարողականի հաստատման մասով։ Իհարկե, հասկանալի է, որ հետո խնդիրների չհանգուցալուծումն իշխանությունները կարող են գցել ընդդիմադիրների վրա՝ նշելով, որ նրանք չեն մասնակցում նիստերին կամ չեն հաստատում որոշումները։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս կառուցվածքով լուրջ խնդիրներ են առաջանալու ավագանու հետագա գործունեության համար, իսկ դա իր ազդեցությունն է ունենալու նաև քաղաքային միջավայրի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին