Լրահոս
Կարևոր


Նախորդ իշխանությունը թողել է 2 հայկական պետություն, ի՞նչ եք դուք թողնելու ձեզանից հետո․ Շարմազանով

Հասարակություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս պատերազմի թեժ պահին։12.10.2020թ.

2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։

Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։

«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ նախապայմաններ դնել, զգացմունքային եւ թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը եւ հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ եւ հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց եւ իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, եւ մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով :

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի եւ ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Արցախի գործող ղեկավարության վրա։

2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երեւան,ՀՀ Կառավարություն։

Հ.Գ.

Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ,որ դիմի եւ նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք,որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը,այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։

Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին ,որի հետեւանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին ,եւ հազարավոր զոհեր:

Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք,թե ինչ եք թողնելու ձեզանից հետո»։ 

«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՓաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ ՀայաստանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ ԾառուկյանՔվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ Հայաստան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք ՉալաբյանԽաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ» Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը և Արթուր Ավանեսյանը զբոսնում են Երևանի փողոցներով և շփվում քաղաքացիների հետՀայաստանում վտանգված է ժողովրդավարությունը՝ ուղիղ դեպի ավտորիտարիզմ հանուն սեփական աթոռի. Գոհար ՄելոյանՓոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՀայ առաքելական Եկեղեցին ճնշմումների է ենթարկվում. հայ ժողովուրդը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (տեսանյութ) Ուսումնասիրել ենք ձեր խնդիրները և ունենք ասելիք․ Գոհար ՄելոյանՆիկոլի հրամանները չկատարած գեներալները էս իշխանության աչքի գրողն են․ Աննա ՂուկասյանԱրթուր Ավանեսյանը Փաշինյանին ևս մեկ դաս է տալիս անվտանգության վերաբերյալԵթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբ