Լրահոս
Կարևոր


«Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ»

Հասարակություն

Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահը համաձայնել էր մասնակցել, ապա, երբ պարզվեց, որ երբ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են եղել Թուրքիայի՝ այդ ձևաչափով հանդիպմանը մասնակցելուն, Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերհիշելով այս հանգամանքը, հավելում է. «Եթե ադրբեջանական կողմի պատճառով հանդիպումը տեղի չէր ունենալու, ինձ համար անընդունելի ու զարմանալի էր պաշտոնական Երևանի ջանադրաբար մասնակցությունը և Հռոմի պապից կաթոլիկ երևալու մոլուցքը: Գնաց, ստորագրեց, ինչ-որ պարտավորություններ վերցրեց իր վրա, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քկմ-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ տարածքի մեջ մտնում են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին գոյություն ունեցող ադրբեջանական երեք անկլավը, որոնք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերացվել էին, ինչպես նաև նույն ժամանակ մենք էինք կորցրել մեր Արծվաշեն անկլավը:

 Ստորագրված թուղթն առ ոչինչ է, քանի որ Բաքվի բռնապետի ստորագրությունը դրա տակ չկա, բայց նաև պարտավորություն է այն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ-ի առումով, որոնք Նիկոլի հետ այս հանդիպումը կազմակերպել էին: Նիկոլն արեց այն, ինչի մասին խոսում էր մի քանի ամիս: 2023 թ.-ի մայիսին կայացած իր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ այդ 86,6 հազար քկմ-ի մեջ մտնո՞ւմ են նաև, այսպես կոչված, անկլավները, շատ պարզ ասաց՝ այո: Այստեղից ծագում է երկու հարց՝ ի՞նչ է նշանակում անկլավների հարց չենք քննարկել, միտք, որն արտաբերեց Արայիկ Հարությունյան անուն- ազգանունով անձը (վարչապետի աշխատակազմի ղեկավար-խմբ.)՝ հավելելով, որ «չվախենաք, մենք հաղթանակ ենք տարել»:

Համոզված եմ, որ ինքն էլ չի հավատում իր գրածին: Իր այդ մանիպուլ յատիվ գրառմանը, ապատեղեկատվությանը հավատում են նիկոլականները:Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզ նշել է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «ադրբեջանական ութ բնակավայրից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ են անցնում Երևանը Վայոց ձորին ու Սյունիքին կապող ավտոճանապարհները, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկը: Արայիկ Հարությունյանն ինչպե՞ս է մեկնաբանում Ալիև-Միշել հեռախոսազրույցը»,- նշում է Համբարյանը:

Ընդգծում է, որ նույն կոնտեքստում հաջորդ հարցը հետևյալն է՝ իսկ Ադրբեջանը համաձայնե՞լ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Նիկոլ Փաշինյանը վազում է Գրանադա, ստորագրում է թղթի տակ, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց պաշտոնական Բաքուն, որքան հասկանում ենք, որևէ նպատակ չունի ճանաչելու Հայաստանը 29,8 հազար քկմ տարածքով: Ադրբեջանը երբեք դուրս չի բերի իր զորքերը Արծվաշենից, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո չորս անգամ Հայաստանի վրա հարձակման հետևանքով գրավված տարածքներից: Դա Սոթք-Խոզնավար, Սև լճի, Ջերմուկի, Տեղ ու Ներքին Հանդ գյուղերի հատվածներն են ու այլ տարածքները: Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանից գրավել է մոտ 250-ից 300 քկմ տարածք: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ՝ պարտավորություն ստանձնելով Ադրբեջանի հանդեպ, բայց դրա դիմաց մենք ոչինչ չենք ստացել: Ադրբեջանի նախագահը փաստաթուղթ չի ստորագրել և պարտավորություն չի ստանձնել դուրս բերել զորքերը Հայաստանի՝ իր կողմից օկուպացված տարածքներից»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաթղթերի մասով շատ է խոսվում, որ Ադրբեջանն անգամ գրավոր ստանձնած իր պարտավորությունները կարող է չկատարել, որպես օրինակ բերվում է նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: «Այստեղ հետևյալ խնդիրը կա՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դավադրաբար, փաստաթղթի դրույթները կոպտորեն խախտելով, հակահայկական քայլեր են ձեռնարկել: Այո, շատ դեպքերում մեղադրում ենք ռուս խաղաղապահներին անգործության համար, բայց երբ Փաշինյանն Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, այդ դրույթը կա՞ր կապիտուլ յացիոն ակտի մեջ: Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը շատ աղետալի և ճակատագրական հետևանքներ ունեցավ Արցախի և արցախահայության համար: Որքան էլ մեղադրենք ռուսական կողմին անգործության մեջ, նախ՝ կողքից դիտենք մեզ ու մեր քայլերը և դիտենք նաև ռուսների քայլերը: Կոպիտ ձևակերպմամբ, եթե Արցախը մեզ պետք չէ, ռուսին՝ ի՞նչ, ռուսն արցախահայության համար իրեն պետք է զոհե՞ր: Իրենք մշտապես ասել են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին: Որքան էլ նրանց մեղադրենք, պետք է արդար լինենք մեզ հետ, եթե Արցախը մեզ պետք չէր, ռուսին առավել ևս պետք չէր, նա ավելի գլոբալ խաղերի մեջ է մտնում, քան մենք»,-հավելում է քաղաքագետը:

Վերջին շրջանում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ օտարերկրյա տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը սպառնացող վտանգի մասին տեսակետներ: «Հայաստանի իշխանությունը շրջանառում է այս թեզերը, քանի որ մարդիկ տանուլ են տվել իրենց արտաքին քաղաքականությունը, խաղաղության օրակարգը տապալված է, հողերի զիջումը թշնամուն, որի դիմաց Նիկոլն ակնկալում էր խաղաղություն, ևս տապալված է: Գործող իշխանությունների առաջ քաշած տեսակետը, թե՝ հանձնենք Արցախը, որ հանգիստ ապրենք, չաշխատեց: Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ: Այս կոնտեքստում պատահական չէր Ալիևի՝ Գրանադա չմեկնելը:

Եթե նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները և հասարակության մեծ մասը նորմալ են վերաբերվում Արցախում տեղի ունեցող սպիտակ ցեղասպանությանը, ինչո՞ւ պետք է ավելին չպահանջի Հայաստանից: Ալիևի դիրքորոշումը և պահվածքը օրինաչափ և սպասելի է: Եթե Հայաստանը հանգիստ տալիս է իր պատմական տարածքները թշնամուն, ապա ինչո՞ւ թշնամին պետք է ավելի մեղմ պահանջներ ներկայացնի: Ալիևի գրանադյան դեմարշը շատ դեպքերում նաև այս հանգամանքով է պայմանավորված: Ինչո՞ւ գնա, փաստաթուղթ ստորագրի և դրանով իրեն ինչ-որ սահմանների մեջ դնի՝ դառնալով իր ապագա երազանքների խոչընդոտողը: Սպասեք, որ ադրբեջանական կողմն էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնելու Հայաստանին»,-ասում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի Սարգսյան