Մայրն ստիպված ցած է նետել իր երեխաներին այրվող բնակարանից. ՖՈՏՈ
ՀասարակությունՆովոսիբիրսկի 9 հարկանի շենքի բնակարաններից մեկի բնակիչներն առավոտ կանուխ հայտնվել են հրդեհի ճիրաններում:
Թեև ականատեսները հրշեջ ծառայություն են ահազանգել, սակայն մի քանի րոպե հապաղումն անգամ կարող էր կյանք արժենալ: Հրդեհվող բնակարանում մնացած մորն ու 2 մանկահասակ երեխաներին փրկել են ականատեսները:
Նրանք ծածկոցներ են պարզել, որոնց վրա մայրը 3-րդ հարկից նետել է իր երեխաներին:
Ընտանիքին հաջողվել է փրկել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով:


