Նոր չարտերային չվերթեր կիրականացվեն
ՀասարակությունՍեպտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին Մոսկվայից դեպի Երևան 3 չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ամսի 12-ի չվերթը, որը նախատեսված է ժամը 17:00-ին, կիրականացնի «Red Wings» ընկերությունը։
Սեպտեմբերի 13-ի չվերթը կկայանա 15:30-ին, կիրականացնի «Nord Star» ընկերությունը։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին կայանալիք չվերթը կրկին կիրականացնի «Nord Star» ընկերությունը։