Լրահոս
Կարևոր


Ինչու Ալիևը չեղարկեց Գրանադայի հանդիպումը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Hraparak.am- ը գրում է. 

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել իսպանական Գրանադա քաղաքում այսօր կայանալիք հնգակողմ հանդիպմանը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 5-ին Գրանադայում  նախատեսվում էր Փաշինյանի ու Ալիեւի հանդիպումը՝ հնգակողմ ֆորմատով՝ ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Պարզվում է՝ Ադրբեջանին դուր չի եկել Արցախում իր ցեղասպան գործողությունների նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշումը՝ այն որակել է «ապակառուցողական»։ Հանդիպումը տապալելու պատճառներից մյուսն էլ, ըստ ադրբեջանական մամուլի, Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի եւ Բեռլինի անհամաձայնությունն է եղել։

Նշենք, որ, ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, հոկտեմբերի 5-ին արեւմտյան հարթակն Ալիեւին պարտադրելու էր՝ տալ համաձայնություն խաղաղության պայմանագրի դրույթներին, եւ, կարելի է ասել՝ սեւագիր տարբերակն էր ստորագրվելու, որի վերաբերյալ հայտարարություն էր նախատեսվում։ Խոսում էին նաեւ, որ չեղարկվելու է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես դրա 9-րդ կետը, որով կարգավորվում է ճանապարհների ապաշրջափակումը, եւ ապաշրջափակված ճանապարհների վերահսկողությունն իրականացվում է ռուսական սահմանապահների կողմից։ 

Երեկ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Ալիեւը տապալում է Գրանադայի հանդիպումը, հայ փորձագիտական եւ քաղաքական շրջանակներից չարագույժ կանխատեսումներ հնչեցրին, փորձագետների մի խումբ կարծիք հայտնեց, թե Ալիեւը նոր պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ, որպեսզի ստանա իր ուզած Զանգեզուրի միջանցքը, հենց այդ պատճառով չի գնում Գրանադա, որ արեւմտյան երկրների ճնշման ներքո փաստաթուղթ չստորագրի, չնայած այդ փաստաթուղթն ամբողջովին բխում է իրենց շահերից։ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Գրանադայի հանդիպմանը, հայտարարեց, որ, անկախ ամեն ինչից, ՀՀ պատվիրակությունը մասնակցելու է. «Մենք չենք չեղարկել, մեկնում ենք եւ այնտեղ ունենալու ենք հանդիպումներ եւ փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել եւ ցավում եմ շատ, որ վաղն առիթ չեմ ունենալու հայտարարել, որ այդ շատ կարեւոր որոշումը կայացվեց»:

Փորձեց նաեւ Ալիեւի քայլից քաղաքական դիվիդենտներ շահել եւ նրա չներկայանալը որպես իր հաղթանակ ներկայացնել։ «Հիշում եք՝ մի քանի օր առաջ ընդդիմադիրներն ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում՝ այնտեղ ստորագրում է մի փաստաթուղթ, որը չգիտեմ ինչ է անելու: Մենք մինչեւ այս պահն էլ հաստատել ենք մեր՝ Գրանադա այցելությունը, ընդ որում՝ շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետեւ մտածում էինք, որ կա հնարավորություն՝ շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու: Ըստ էության, մինչեւ այս առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում: Դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ: Հիմա քանի որ չստացվեց, Հայաստանը հստակ տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց, եւ, հասկանալիորեն, օդանավակայանի ճանապարհը ոչ ոք չի կարող փակել, հետո տեսանք՝ ինչ եղավ: Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենեւին ոչ մեր մեղքով»,- ասաց նա:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Գրանադայի հանդիպման չեղարկմամբ Ալիեւը հերթական անգամ հաստատում է, որ կանգ չի առնելու ոչ մի բանի առջեւ եւ ինչ կարողանալու է, պոկելու է Հայաստանից․ «Շատերի համար, նաեւ՝ ինձ, ակնհայտ էր, որ Գրանադայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, որովհետեւ Ալիեւը դեռ ամեն ինչ չի վերցրել։ Ալիեւը հասկանում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող իր հետ խոսել, բանակցել եւ իր «պապաների»՝ արեւմտյան միջնորդների միջոցով է դա անում, որոնք փորձելու են ինչ-որ ձեւով խանգարել Ալիեւին, ասենք՝ չկիսեն Ալիեւի մաքսիմալիստական ծրագրերը եւ այլ փաստաթուղթ պարտադրեն, ուստի իրեն հեչ պետք չէ նման հանդիպումը»։ Ալիեւը, Զոլյանի դիտարկմամբ, իրեն առավել քան վստահ է զգում եւ կարողանում է տորպեդահարել ցանկացած՝ իր համար ոչ հաճելի ֆորմատներ․ «Ի՞նչ սպասել Ալիեւի հերթական տապալումից՝ ոչ մի լավ բան։ Նա փորձելու է կյանքի կոչել թուրք-ադրբեջանական երազանքը՝ միջանցքը։ Իսկ միջանցքը փորձելու է ստանալ ռազմական ճանապարհով։ Եթե այս իրավիճակում հաշվի առնենք, թե Հայաստանն ինչպես փչացրեց ՌԴ-ի հետ հարաբերությունները, ապա նման պայմաններում, իհարկե, շարունակվելու են ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ճնշումները։ Իսկ եթե արեւմտյան ֆորմատում որեւէ փաստաթուղթ ստորագրվեր, հնարավոր է Ալիեւին խոչընդոտեր իր մաքսիմալիստական ձգտումներին հասնելու ճանապարհին։ Տրամաբանությունը շատ պարզ է՝ ինչո՞ւ պիտի Ալիեւը կանգ առնի, եթե որեւէ խոչընդոտ չի տեսնում, քանի որ կարող է իրագործել իր ձգտումները, իսկ առավելագույնը, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը կյանքի կոչելն է, ինչի մասին բազմիցս է խոսել»։

Եթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԻրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումը