Լրահոս
Կարևոր


Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես ՀՀ անկախության և ինքնիշխանության համար անխոնջ պայքարող մարտիկ։ Նույնիսկ հայտարարել է անկախության ինչ-որ շարժում առաջնորդելու մասին: Սա, իհարկե, մտահոգիչ է, որովհետև ինչին նա դիպչում է, անմիջապես ավիրում է: Բայց և զարմանալի էլ չէ. իրեն Հիսուսի հետ համեմատելուց հետո անկախության «առաջնորդն» ի՞նչ է, որ չհայտարարի: Մյուս կողմից՝ այս թեման նա թմբկահարում էր նաև ընդդիմադիր եղած ժամանակ: Օրինակ՝ երբ պատգամավոր էր, պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ նշելով, որ Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակվել, իսկ ԵԱՏՄ-ն ամենաթանձր ամպն է։ Ընդ որում, ընդգծում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ նա առանձնահատուկ կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին. «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար է, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»,- ընդգծում էր նա։ Ու այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը հանուն Հայաստանի ինքնիշխանության կտրուկ քայլերի է ընդունակ։

Բայց երբ իշխանության եկավ, իներցիայի ուժով շարունակեց «ինքնիշխանության պաշտպանության» իր գիծը, բայց լրիվ փաշինյանաբար. մի կողմից՝ սկսեց տնտեսական առումով կարևորել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության նշանակությունը, իսկ մյուս կողմից էլ տորպեդահարել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը՝ օրինակ՝ ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մինչև հիմա նա քննադատում է ՀԱՊԿ-ին, բայց դրա հետ մեկտեղ, կարևորելով այս կազմակերպության նշանակությունը, դուրս չի գալիս դրա շրջանակներից՝ չնայած նաև չի բացառում դուրս գալը։ Ու իշխանության համակիրներից շատերն էլ զմայլվում են, թե ինչ «հզոր» վարչապետ ունեն, որ ՀԱՊԿ-ի «պորտը տեղն է դնում»։

Մյուս կողմից էլ ուշագրավ է, որ եթե Հայաստանի ինքնիշխանությունը ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանի կողմից դիտակվում էր միայն միջազգային կազմակերպությունների անդամակցության տեսանկյունից, ապա հիմա Հայաստանի ինքնիշխանությունը նա դիտարկում է Սնուփ Դոգի համերգի կոնտեքստում. այդ համերգը պետք է ցույց տար, որ Հայաստանը դեռ կա։ Ճիշտ է՝ յուրաքանչյուր ելույթում նա խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց ՀՀ ինքնիշխանությանն ամենամեծ վնասը հենց ինքն է հասցրել։ Արցախը հայաթափված է թշնամու կողմից, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ, և մեծ է հավանականությունը, որ նոր ագրեսիայի արդյունքում հակառակորդը կարող է խորանալ ՀՀ տարածքում։ Դե, քանի որ Փաշինյանը պատրաստ չի կռվել Սև լճի 30 տոկոսի կամ Սյունիքի սարերի համար, որտեղ տարվա կեսը ձյուն է, ապա մյուս տարածքների համար ինչո՞ւ պետք է կռվի։

Իշխանականներն էլ նրան ընդօրինակելով պնդում էին, թե անկլավները ամայի տարածքներ են՝ նկատի ունենալով, որ դրանց համար պետք չէ պայքարել։ Ու եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանից նոր տարածքներ բռնազավթի, Փաշինյանը կրկին կխաղարկի նախկիններին մեղադրելու իր հին խաղաթուղթը։ Օրինակ՝ կհայտարարի, թե նախկիններն էին, որ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» էին խոստացել, իսկ ինքը հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հանուն իր աթոռի Փաշինյանը պատրաստ է մի կողմից տարբեր հիմնավորումներ բերել դավադիր ուժերի մասին, թե նրանք էին, որ իր մեջքից հարվածեցին, երկիրը տարան դեպի պարտության ու թուլացման, նույնիսկ քննիչ հանձնաժողով կստեղծվի, ամիսներով կաշխատի, քրեական գործեր կհարուցվեն, բայց մյուս կողմից էլ՝ նա կտոր առ կտոր կզիջի ՀՀ տարածքներն ու ինքնիշխանությունը։

Դե, նա արդեն հմտացել է այն հարցում, թե ինչպես կարելի է անընդհատ զիջել, կապիտուլ յացիաներ ստորագրել, հակառակորդի ջրաղացին ջուր լցնել, լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական հավակնությունները, խայտառակ պարտությունը ներկայացնել որպես իրավիճակից լավագույն ելք։ Դրա համար էլ հայտարարում էր, թե հպարտանում է պարտությամբ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը միջազգայնորեն հեղինակազրկվել է ու դադարել հայկական պետականության շահերը սպասարկելուց։ Ուստի, դժվար է պատկերացնել, որ նա այսքանից հետո որևէ կերպ ընդունակ է բանակցությունների ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար հարց լուծել։ Նա ընդամենը պահանջներ ընդունող ու հանրությունից գաղտնի իրեն պարտադրված փաստաթղթեր ստորագրող է։ Եվ պատահական չէ, որ թուրքական և ադրբեջանական մամուլում Փաշինյանի իշխանությունը ներկայացվում է իրենց ուղարկված ճակատագրի նվեր կամ պարգև։

Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Փաշինյանի իշխանությանը հանկարծ վտանգ չսպառնա, ու նա մնա իր տաքուկ աթոռին մինչև հայկական պետականության վերացումը։ Ու երևի թե պատահական չէ, որ Բաքուն ձերբակալում և հատուկ թիրախավորում է հատկապես այն անձանց ու գործիչներին, ովքեր Փաշինյանի ընդդիմախոսներն են։ Իսկ Փաշինյանն իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար «պատերազմ է հայտարարել» ՀՀ ինքնիշխանության հիմնական ատրիբուտներին։ Ռևիզիոնիստի նման նա մի կողմից քննադատում է ՀՀ օրհներգը, զինանշանը, Անկախության հռչակագիրը, իսկ մյուս կողմից փորձում է կառուցել իր երազած «խաղաղության դարաշրջանը», որի դեպքում հայ ժողովուրդը կհամակերպվի ապրել ստորացված վիճակում՝ կորցնելով իր ինքնիշխանությունը։

Եթե Փաշինյանն իրականում ՀՀ ինքնիշխանության մասին մտածող լիներ, ապա վաղուց արդեն հրաժարական տված կլիներ։ Բայց նրա ուշադրության կենտրոնում միայն նեղ անձնական շահերն են։ Հենց սկզբից էլ այդպես է եղել, դրա համար էլ նա իշխանության գալուց առաջ հատուկ շեշտում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Հիմա, կարծես, փոխվել է կոնտեքստը. «Կա՛մ ես կմնամ վարչապետ՝ թքած ունենալով ժողովրդի ու երկրի ապագայի վրա, կա՛մ... ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ