Տարվա որ եղանակին է կորոնավիրուսն ավելի ակտիվ
ՀասարակությունԳիտնականները համեմատել են կորոնավիրուսի գոյատևման աստիճանը տարվա տարբեր ժամանակներում և հայտնաբերել վիրուսի գոյատևման բարձր մակարդակ գարնանը և աշնանը: Հետազոտությունը հրապարակվել է bioRxiv գիտական գրադարանում:
Պարզվել է, որ գարնանն ու աշնանը տարբեր մակերեսների վրա կորոնավիրուսի մասնիկներն ապրում են միջինը 17-30 ժամ, իսկ ամռանը՝ 2-5 ժամ:
Այս առումով մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել անձնական հիգիենայի կանոնները և պարբերաբար ախտահանել պոտենցիալ վարակված մակերեսները ՝ վիրուսի նոր բռնկումները կանխելու համար