Լրահոս
Կարևոր


Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ

Քաղաքականություն

Octagon.media-ն «Հայաստանը դրել են ուկրաինացման ռելսերի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ավելի քան 30 տարի շարունակվող հայ-ադրբեջանական դիմակայության հերթական ճակատամարտում Արցախի հանձնումը Բաքվին մոտեցրել է Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը։ Լեռնային Ղարաբաղը հանձնելու և Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու նախագծով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է առաջին խնդիրը և երկրորդի կեսին է։ Այժմ մնում է միայն սպասել, մինչև Ադրբեջանի իշխանությունները «սահմանադրական կարգ» հաստատեն կցված տարածքներում և հրաժարվեն ռուս խաղաղապահների ծառայություններից, իսկ Երևանը փակի Գյումրիի ռուսական բազան։

Այլընտրանքային տարբերակներ տեսանելի չեն, և սա երեք տարի առաջ տեղի ունեցածի բնական հետևանքն է։ 2020-ի հակամարտությունում պարտվելով և կրկին քվեարկելով Փաշինյանի օգտին՝ Հայաստանը դե ֆակտո դավաճանեց Լեռնային Ղարաբաղին, որի անկախության համար պայքարը 30 տարի միավորել էր հայ հասարակությանը։ Բայց հասարակությունը չի ուզում ու չի կարող ապրել դավաճանի խարանով։ Այստեղից էլ բոլոր անախորժությունների մեղավորի որոնումը։ Ադրբեջանը և Թուրքիան փակագծերում են՝ դրանք թշնամիներ են, որոնց հետ Փաշինյանը պետք է գործընկերային հարաբերություններ (լոգիստիկա, առևտուր և այլն) կառուցի «Արցախը հանձնենք, լավ կապրենք» սխեմայով: Եվ Հայաստանի բնակչության մի զգալի մասն արդեն պատրաստ է համաձայնել դրա հետ, բայց այդ ճանապարհին խանգարում է համակրանքը նվաստացած և պարտված Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ։

Դա սնուցում է հայ հասարակության մեջ թաքնված փափուկ ազգայնականությունը, որը վտանգի իրավիճակում վերաճում է ագրեսիայի և արթնացնում կրքոտություն, ինչը թույլ տվեց, օրինակ՝ հայերին հաղթել Ադրբեջանին 1992-1994 թթ. պատերազմում։ Բայց այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Հասարակությունը բաժանված է երեք անհավասար մասերի՝ գործող իշխանության կողմնակիցներ, Փաշինյանի հակառակորդներ, որոնք նրան հայ ժողովրդի դավաճան են անվանում, և պասիվ մեծամասնություն, որը մասամբ կիսում է վերջին կարծիքը։ Արդյունքում Հայաստանում արդյունավետ կրքոտության բռնկման փոխարեն պետության ղեկավարի հրաժարականի պահանջով հանրահավաքների տեսքով բացասական էներգիայի հերթական արտազատումն է տեղի ունենում։ Այդ ֆոնին Փաշինյանի թիմն ակտիվորեն աշխատում է հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ, որը «օգնության չեկավ», «բոլոր խնդիրները չլուծեց» և, ընդհանրապես, «ամեն ինչի մեղավորն է»։

Այդ ամենը շատ նման է 10 տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցածին։ Միևնույն ժամանակ, հայկական ազգայնականությունը, ինչպես ուկրաինականը, ունի փոքր, բայց չափազանց ագրեսիվ միջուկ և բավականին խոր պատմական արմատներ։ Դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանն անձամբ հակառուսական արշավ սկսեց՝ Մոսկվային մեղադրելով թերի «Իսկանդերներ» մատակարարելու և ինքնավարության համար պայքարելուց հրաժարվելու մեջ։ Բայց նրա ջանքերն այն ժամանակ նկատելի արդյունք չտվեցին։ Հիմա էլ է Փաշինյանի հրաժարականը պահանջող փողոցային բողոքի ակցիաների ֆոնին վարչապետի թիմը սլաքները շրջում Մոսկվայի վրա՝ մեղադրելով նրան հայ ժողովրդին դավաճանելու մեջ։ Տոնը տվել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը, արմատապես խեղաթյուրելով 2020 թվականի եռակողմ համաձայնագրի բովանդակությունը, հայտարարել է, որ «ռուս խաղաղապահները պարտավոր են պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, բայց նրանք դա չեն անում»։

Նրան աջակցել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ «Պուտինը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է տվել դեռ 2020 թվականին» խոսքերով։ Թեման աճեցրել են փողոցային սադրիչները, որոնք ԱՄՆ և ԵՄ դրոշներով իսկական շաբաթօրյակ են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ «Ցտեսություն, անլվա РоZZия» պաստառներով և պահանջում են հեռացնել ռուսական բազան Գյումրիից։ Սոցցանցերում հայտնվել են «ռուս խոզերին մորթելու» կոչեր։ Այս ամենը շատ է նման 10 տարի առաջ Կիևում տեղի ունեցածին։ Ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ բոլորը չէ, որ հակառուսական քարոզչությամբ են զբաղվում։ Բայց միտումն ակնհայտ է: Անցյալ շաբաթվա վերջին նույնիսկ համեմատաբար ողջամիտ բլոգերները սկսեցին գրել «Մոսկվայի հեռացման» մասին և արձանագրել «հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների բարձր մակարդակ»։

Հայաստանը երկար տարիներ համարվել է Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում և ամենաբարեկամ երկիրը այդ տարածաշրջանում։ 90-ականներից սկսած հայերը, բացառությամբ ամենակատաղի ազգայնականների, սկսեցին շատ լավ վերաբերվել Ռուսաստանին։ Բայց ոչ թե անցյալի արժանիքների համար, այլ այն պատճառով, որ Մոսկվան աջակցեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմի ժամանակ, իսկ հետագա տարիներին օգնեց զարգացնել տնտեսությունը: Այսօր, երբ Մոսկվան չպաշտպանեց Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը սիրելու պատճառ չկա: Ավելին, հայ հասարակության մի զգալի հատված Հայաստանի ազգային նվաստացման համար մեղադրում է Ռուսաստանին։ Իսկ Արցախը հանձնած Փաշինյանը երկրի փրկության իր տարբերակն է առաջարկում, այն է՝ եվրոպական ընտրությունն ու գործընկերությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Հայաստանի որոշ քաղաքացիներ հասկանում են այդ գաղափարի այլասերվածությունը։ «Եթե Արցախը հանձնեցին, կհանձնեն Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը»,- գրում են նրանք սոցիալական ցանցերում։

Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, և նրանք չունեն ո՛չ կազմակերպչական, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ իրավիճակը փոխելու համար։ Իսկ Ամերիկայի հովանավորյալ Փաշինյանի ու նրա մարդկանց քարոզչության համար ամեն ինչ կա, և նրանք նպատակաուղղված թշնամություն են սերմանում Ռուսաստանի և ամեն ռուսականի նկատմամբ։ Այս ամբողջ պատմության մեջ որոշակի դեր է խաղում հայ ազգայնականների մեկ այլ չափազանց տհաճ հատկանիշ, այն է՝ ցանկացածի հետ գործ ունենալու պատրաստակամությունը՝ նույն կերպ, ինչպես բանդերականները ժամանակին համագործակցեցին Երրորդ Ռեյխի հետ: Հիմա էլ ուկրաինացի ազգայնականները ընկել են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, որն արդեն սկսել է Հայաստանից ձևավորել Ուկրաինա կովկասյան առանձնահատկություններով։

Կ. Խաչիկյան

«Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»