Լրահոս
Կարևոր


Իրանը դիմակազերծում է Անկարային ու Բաքվին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախիջեւան կատարած այցից ու հատկապես ադրբեջանցի «փոքր եղբոր»՝ Իլհամ Ալիեւի ջերմ ընդունելությունից ոգեւորված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ այդ ամենը ներկայացնելով ոչ միայն սեփական հավակնությունների լույսի ներքո, այլեւ իրողությունների ակնհայտ խեղաթյուրմամբ։

«Նախիջեւանի եւ Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային եւ երկաթուղային ուղիղ կապերի հաստատումն ավելի կամրապնդի մեր հարաբերությունները»,- հայտարարել է թուրք առաջնորդը: «Բոլոր ջանքերը կգործադրենք՝ «Զանգեզուրի միջանցքը» հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շատ կարեւոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում եւ պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքներն անմիջապես կհասնեն Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է, որ այս առումով դրական ազդակներ են գալիս նաեւ Իրանից»,- ասել է Էրդողանը։ Նա նաեւ նշել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա այն կարող է անցնել Իրանի տարածքով։

Եվ այսպես, Էրդողանը պնդում է, թե այս ամենի առնչությամբ Իրանից դրական ազդակներ կան։ Թե Իրանի որ շրջանակները նկատի ունի Թուրքիայի նախագահը, անլուծելի հանելուկ է, որովհետեւ այդ հարցում իրանական ռազմաքաղաքական վերնախավից մինչեւ քաղաքական գործիչներ, փորձագետներ, գիտնականներ, մամուլ եւ այլն, տրամագծորեն այլ դիրքորոշում ունեն։ Թեհրանը բոլոր հնարավոր խողովակներով եւ բոլոր հնարավոր մակարդակներով վերահաստատել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական եւ սահմանային որեւէ փոփոխության՝ Հայաստանի ու մասնավորաբար Սյունիքի մարզի անվտանգությունը համարելով կարմիր գիծ Իրանի համար։ Այդ մասին օրեր առաջ հայտարարեց ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսին, նույնպիսի դիրքորոշում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահեանը։ Այս մասին հայտարարում են իրանցի ռազմական գործիչները, գեներալները։
Իրանական ԶԼՄ-ները, անդրադառնալով Ալիեւի եւ Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարություններին, մշտապես ընդգծում են, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, դա պատմության խեղաթյուրում է: Թուրքիայի հետ համագործակցաբար՝ Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել եւ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաեւ զսպել Չինաստանին ու Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծին: Նման համոզմունք ունի Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող եւ միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու դոկտոր Ահմեդ Քազեմին. «Տհաճ լուրեր են գալիս մեր երկրի հյուսիս-արեւմտյան սահմաններից, որոնց նկատմամբ պետք է լինել զգոն եւ հարմար պահին գործի անցնել»:

Այս մասին Էրդողանի՝ Նախիջեւան այցից եւ Հայաստանի ու Բաքվի միջեւ վերջին լարվածությունից հետո իր խմբագրականում գրել է «Ջոմհուրիե Էսլամի» օրաթերթը․ «Եթե Իլհամ Ալիեւը մտադիր է հատել հայտարարված կարմիր գծերը, նա, անշուշտ, պետք է ակնկալի այլ տեսակի վճռական պատասխան, որը կարող է հանգեցնել Բաքվում կարեւոր փոփոխությունների»: «Ջոմհուրիե Էսլամի» օրաթերթի խմբագիրը համոզված է, որ Նախիջեւանում Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի խոսքերը նշանակում են, որ նա ռազմական հարձակում է ծրագրում Հայաստանի Սյունիքի մարզի վրա։ Նա հիշեցրել է, որ Սյունիքն Իրանին սահմանակից մարզ է, եւ այդ տարածքով է անցնում Իրանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության ճանապարհը։ Այդ իսկ պատճառով, ըստ իրանական օրաթերթի, Սյունիքի վրա հարձակումը եւ Ալիեւի ուզած «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը վնասելու են Իրանի շահերին, եւ սա այն նույն կարմիր գիծն է, որի մասին բազմիցս խոսել եւ զգուշացրել են Իրանի պաշտոնյաները։ ««Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը նշանակում է Իրանի եւ Հայաստանի միջեւ կապի խզում, եւ այդ գործողությունը հակասում է Իրանի ազգային շահերին եւ իրականում տարածաշրջանի աշխարհագրական իրավիճակի եւ սահմանների փոփոխություն է։ Սա այն է, ինչի նկատմամբ Իրանը զգայուն է, եւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս ասել են, թե թույլ չեն տա, որ դա տեղի ունենա։ Թուրքիայի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն նաեւ այն փաստին, որ կարմիր գծերը հատելու հարցում Բաքվին աջակցելն իրենց ձեռնտու չէ եւ չի ապահովելու իրենց ցանկալի շահերը»,- եզրափակում է հոդվածագիրը։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին տարածել իրենց քաղաքացիների շրջանում անցկացված ինչ-որ հարցում, որի գլխավոր հարցադրումն այն էր, թե արդյոք հավատո՞ւմ են «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացմանը։ Բաքվի քարոզչամեքենան պնդում է, որ հարցվածների մեծ մասը, իբր, համոզված է դրանում։ Այս հնարքը կարելի է համարել Էրդողանի հայտարարության էպիզոդիկ ֆոն կամ փոքրիկ եղբոր ժեստ՝ մեծ եղբորը։
Մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ փաստ. ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ վերջին ճեպազրույցին հարց էր հնչել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Նախիջեւան կատարած այցի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ ունենալու հեռանկարների ու այս հարցում ԱՄՆ դիրքորոշման մասին: Ի պատասխան, պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրել էր, որ այս հարցերը քննարկվել են վերջերս ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի միջեւ՝ Նյու Յորքում: Սակայն հրաժարվել էր կոնկրետ մանրամասներ հայտնել։ Վաշինգտոնն այս հարցում, իսկապես, զգուշավորություն պետք է դրսեւորի, մի կողմից՝ Իրանին համարում է իր դարավոր ախոյանը, մյուս կողմից՝ սերտացնում է կապերը Հայաստանի հետ, հատկապես ԼՂ-ում ստեղծված իրավիճակի եւ վերջին զարգացումների հետ կապված հարցերում աջակցություն խոստանալով։ Իսկ թե որն է Էրդողանի ստի ու հերթական շանտաժի նպատակը, ակներեւ է, այդ նպատակը շարունակում է դիմակազերծել Իրանը: Ընդ որում՝ առանց Հայաստանի ջանքերի:

 Արա Ալոյան

«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես Ծառուկյան