Անհամբեր վարորդն 8 անգամ կրակել է ճանապարհը չափազանց դանդաղ անցնող հետիոտնի վրա
ՀասարակությունԱՄՆ Ալաբամա նահանգում անհամբեր վարորդը կրակել է և սպանել հետիոտնին, ով չափազանց դանդաղ է անցել ճանապարհը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի երեկոյան: 22-ամյա Ջերեմի Ուեսլի Պենը զիջել է ճանապարհն անցնող 29-ամյա հետիոտնին: Երիտասարդ վարորդին թվացել է, որ հետիոտնը շատ դանդաղ է քայլում: Նրա համբերությունը սպառվել է և նա 8 անգամ կրակել է տղամարդու վրա, իսկ հետո անհետացել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակողը հանձնվել է իրավապահ մարմիններին: Այժմ նա ձերբակալված է սպանության մեղադրանքով:
Առավել մանրամասն՝Այստեղ