Լրահոս
Կարևոր


ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. ընկերոջ կնոջը սիրահարված տղամարդը կացնով սպանել էր ընկերոջը, նրա կնոջն ու նորածին երեխային

Հասարակություն

Առավել մանրամասն՝Այստեղ

 1980 թվականի ամռանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մերձակայքի տներից մեկում դաժան սպանություն էր կատարվել. կացնահարվել էին երիտասարդ ամուսիններն ու նրանց մի քանի ամսական երեխան:

Երիտասարդ ընտանիքը շատ համեստ, կարելի է ասել՝ աղքատ էր ապրում, նրանց տնից դժվար թե հափշտակելու ինչ-որ բան լիներ՝ դա իրավապահների համար ակնհայտ էր դեպքի վայր մտնելուց կարճ ժամանակ անց:

Սարսափելի սպանության դրդապատճառի փնտրտուքը, որը կարող էր հանգեցնել հանցագործության բացահայտմանը, սկզբնական շրջանում ոչ մի արդյունք չէր տալիս: Ստուգում էին տուժող ընտանիքի հարազատական, ընկերական կապերը, միջընտանեկան հարաբերությունները, բայց ուշադրության արժանի ոչինչ չէին գտնում:

Սպանված կինը ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր: Միլիցիայի երկու աշխատակից գործուղվել էին այդ կնոջ ծննդավայր՝ նրա անցալի, ընտանեկան գաղտնիքների մասին որևէ բան պարզելու:

Գործուղվածները հարցաքննել էին մի քանի տասնյակ մարդկանց: Ոչ մի հետք

Բոլոր հարցաքննվածների մեջ իրավապահների ուշադրությանն արժանացել էր արտաքնապես աչքի չընկնող՝ կարճահասակ, ոչ բարետես մի երիտասարդ՝ Սերոբ Խ.-ն: Նա նշել էր, թե սպանված ամուսինների հետ առանձնապես մտերիմ չի եղել, ի սկզբանե եղել ընտանիքի հոր՝ Աշոտի ընկերը:

Աշոտի ամուսնությունից հետո ծանոթացել է նաև նրա կնոջ՝ Հասմիկի հետ, հազվադեպ այցելել է նրանց, իսկ վերջին շրջանում՝ ինչ երեխա էին ունեցել, ընդհանրապես չէր այցելում…

Սակայն սպանվածների տարեց հարևանուհին, նկարագրելով դժբախտ ընտանիքի մտերիմներին, ովքեր առավել հաճախ էին գնում-գալիս նրանց տուն, հիշատակել էր նաև Սերոբ անունով մեկին՝ նկարագրելով ճիշտ՝ Սերոբ Խ.-ին:

Լուսանկարով ճանաչման գործողություն էր կատարվել՝ տարեց կնոջը ճանաչման էին ներկայացրել Սերոբի ու մի քանի այլ անձանց լուսանկարները: Կինը միանգամից ճանաչել էր Սերոբ Խ.-ին:

Եթե Սերոբն այդքան հաճախ էր այցելել տուժող ընտանիքին, ինչո՞ւ էր պնդում, թե վերջին շրջանում բոլորովին նրանց տուն չի այցելել…

Իրավապահները Սերոբի ընկերների մեջ գտել էին մեկին, ով համաձայնել էր համագործակցել՝ քննությանը հետաքրքրող տեղեկություններ քաղել «ընկերական» զրույցների ժամանակ:

Այդ ընկերը, իբր գործերով, այցելել էր Սերոբին, մնացել էր մինչև ուշ գիշեր ու հենց Սերոբի առաջարկով գիշերը մնացել էր նրա տանը:

Քնել էին նույն սենյակում: Լուսադեմին ընկերն արթնացրել էր Սերոբին՝ իբր թե անհանգստացած ու վախեցած դեմքով: Ասել էր, թե Սերոբը քնի մեջ սպանված ամուսինների ու նրանց երեխայի անուններն էր տալիս, սարսափելի ձայներ էր հանում, գոռում էր՝ «կացինը, կացինը» ու նույնիսկ լաց էր լինում:

Սերոբը, անակնկալի գալով, դեռ քնից լրիվ չարթնացած, խուճապի էր մատնվել ու սիրտը բացել էր «ընկերոջ» առաջ՝ պատմել էր, թե ինչպես է երեք մարդու դաժան սպանությունը կատարել…

Առավոտյան «ընկերը» ջերմ հրաժեշտ էր տվել ու գնացել… ուղիղ՝ միլիցիայի բաժին…

Քիչ անց՝ միլիցիայի աշխատողները թակել էին Սերոբի դուռը:

Շատ ժամանակ չէր պահանջվել, որ Սերոբը միլիցիայի բաժնում խոստովանական ցուցմունք գրի դողացող ձեռքով…

Սերոբը խոստովանել էր, որ ծանոթության առաջին իսկ ակնթարթից՝ առաջին հայացքից սիրահարվել էր ընկերոջ՝ Աշոտի կնոջը՝ Հասմիկին: Այնպես էր տարվել մանկամարդ կնոջով, որ անտեսելով նրա ամուսնու ընկերը լինելու հանգամանքը՝ սկսել էր սիրահետել: Նրանց տուն էր այցելել շատ հաճախ, երկար զրույցներ էր վարել Հասմիկի հետ, բայց կինը Սերոբին նայում էր միայն որպես ամուսնու ընկերոջ, ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս:

Դեպքի օրը Սերոբը խմել ու խմիչքի ազդեցության տակ ընկերոջ կնոջն առավել ցանկանալով՝ գնացել էր նրանց տուն: Արդեն մութն ընկել էր: Հասմիկը խալաթը հագին բացել էր դուռը, դժկամությամբ ներս էր հրավիրել Սերոբին: Աշոտը հեռուստացույցի առաջ նստած՝ հորանջում էր, մանկիկը քնած էր օրորոցում: Հասմիկը գնացել էր սուրճ եփելու: Սերոբը, ջուր խմելու պատրվակով, նրա հետևից գնացել ու խոհանոցում, չտիրապետելով իրեն, փորձել էր գրկել ցանկալի կնոջը: Հասմիկը հրել էր նրան, առանց սուրճը եփելու՝ դուրս էր եկել խոհանոցից:

Սերոբը Աշոտի աչքի առաջ էլ շարունակել էր սիրահետել Հասմիկին: Աշոտը զայրացել ու Սերոբին դուրս էր վռնդել տանից՝ նրա հետ դուրս գալով բակ:

Անպատասխան ու տանջալի սիրուց բորբոքված Սերոբը բակում կացին էր տեսել, վերցրել ու տեղնուտեղը հարվածել էր նրա հեռանալուն սպասող Աշոտին: Վերջինս տապալվել էր գետնին, փորձել էր սողալով տուն մտնել, պաշտպանվել, բայց Սերոբը միջանցքում կացնի մի քանի հարված հասցնելով՝ սպանել էր Աշոտին, արյունոտ կացնի շեշտակի հարվածով սպանել էր գոռացող Հասմիկին, չէր խնայել նաև օրորոցում քնած մանկիկին…

Իր հետևից արյուն ուերեք մարդու մահ թողնելով՝ Սերոբն օրորվելով հեռացել էր՝ հետը տանելով կացինը, որը իր տանը լվացել ու թաքցրել էր…

Սերոբ Խ.-ն գործի քննության ընթացքում տարբեր արդարացումներ էր փնտրում, փորձում էր ներկայացնել, թե Աշոտն էր նախահարձակ եղել, ինքը պաշտպանվել էր… Սակայն քննությամբ Սերոբի վարկածները հաստատող որևէ ապացույց ձեռք չէր բերվել…

Գերագույն դատարանը Սերոբ Խ.-ին մեղավոր էր ճանաչել երեք մարդու, այդ թվում՝ մանկահասակ երեխայի՝ առանձին դաժանությամբ սպանության համար և դատապարտել էր մահապատժի՝ գնդակահարության միջոցով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ Հանձնած պետական գործիչ, 5 տառ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը