Լրահոս
Կարևոր


Փոփոխությունները ենթադրում են ադապտացման փուլ․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է դժգոհող ուսուցիչներին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրներից դժգոհող մանկավարժներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից․

«Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին:  Նախարարին ներկայացվել են ուսուցիչների բարձրացրած խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերել են էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում, այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման մեխանիզմին, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պահանջում։

Նախարարը պարզաբանումներ է ներկայացրել՝ շեշտելով, որ ուսուցիչների կատարած աշխատանքը գնահատելի է և շատ կարևոր։ «Հասկանալի է, որ փոփոխությունները ենթադրում են հավելյալ խնդիրներ և դժվարություններ, ադապտացման որոշակի փուլ։ Այդ ընթացքը պետք է անցնենք միասին՝ բացահայտելով խնդիրները և համատեղ փնտրելով դրանց լուծումները։ Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում: Ո՞րն է այն մեթոդը, որով պետք է հասկանանք, որ ուսուցիչը, ելնելով չափորոշիչների պահանջից, արդյունավետ է կազմակերպում դասը: Ավանդական եղանակը թեմատիկ պլանն է, որ եղել է միշտ: Բոլորս պետք է ընդունենք, որ դրանք չունեն այլընտրանք և կարևոր գործիք են ուսուցչի համար՝ տեսնելու իր ապահոված վերջնարդյունքը, համեմատելու դրա համապատասխանությունը պետության սահմանած վերջնարդյունքի հետ: Դրանք նաև գործիք են դպրոցի տնօրենության, տեսչական մարմնի և բոլոր այն կառույցների համար, որոնք գործառույթ ունեն դպրոցի աշխատանքները գնահատելու, դպրոցին աջակցելու՝ կրթության որակի բարելավման հարցում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ հիմնական խնդիրն առաջացել է ոչ թե թեմատիկ պլանավորման անհրաժեշտությունից, ինչի հետ համաձայնել են նաև մանկավարժները, այլ դրանք տեղեկատվական համակարգում ներմուծելու տեխնիկական լուծումներից, որը դպրոցներին առաջարկվել է մեթոդական նոր ուղեցույցով։

«Երկու տարբերակ կա՝ առաջինը, երբ դասական տարբերակով այդ ֆայլերը կազմվում և ներբեռնվում են էլեկտրոնային հարթակում։ Երկրորդ տարբերակը, որը թույլ է տալիս ավելի լուրջ վերլուծական աշխատանք անել, այդ տվյալների ներբեռնումն է այդ հարթակում՝ համապատասխան ձևաչափով: Տեղեկատվական հարթակի տեսանկյունից երկրորդ տարբերակն ավելի արդյունավետ է, որովհետև դա հնարավորություն կտա հետագայում նաև այդ տվյալների հիման վրա վերլուծություն  կատարել, ուսուցիչները ևս կկարողանան ավելի հեշտությամբ օգտվել իրենց ստեղծած նյութերից: Մյուս կողմից, սակայն, այն ժամանակատար աշխատանք է, և ձեր բարձրացրած հարցն այս իմաստով տեղին է»,- ուսուցիչների հետ հանդիպմանը նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ․ այն առաջարկվել է մեթոդական ցուցումով, սակայն ուսուցիչները կարող են կիրառել կամավորության սկզբունքով՝ ըստ ցանկության։ Էլեկտրոնային համակարգում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից արդեն ապահովվել է տեխնիկական կարգավորում, ըստ որի՝ ուսուցիչը կարող է ընտրել թեմատիկ պլանի ներմուծման նախընտրելի տարբերակը, այն է՝ առաջնորդվել նախորդ տարիներին արդեն գործածված մոդելով կամ նախապատվությունը տալ նորին։

Խնդրի հստակեցման նպատակով՝ նախարարության կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա դպրոցներին, որտեղ ներկայացվել է պարզաբանում էլեկտրոնային մատյանների վարման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր չափորոշչի ներդրման պահանջները։ Համապատասխան պարզաբանումը կհրապարակվի նաև ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում։

Նախարարը նաև նշել է, որ ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ  ուսուցիչները կկարողանան բարձրաձայնել հարցեր՝ թեմատիկ պլանների կառուցվածքի, ըստ անհրաժեշտության որոշ պահանջների տեխնիկական կարգավորումների վերանայման վերաբերյալ։

«Համատեղ ջանքերով կարող են տրվել ուսուցչի գործը դյուրին դարձնող  լուծումներ։ Գուցե կան ուսուցիչներ, որոնք արդեն լրացրել են: Նրանց պետք է միայն շնորհակալ լինենք և ուղղորդենք, որ իրենց փորձով կիսվեն մյուսների հետ: Մենք ձեզ հետ տարվա ընթացքում կաշխատենք, որպեսզի այս ամբողջ գործընթացը դարձնենք ձեզ համար և՛ օգտակար, և՛ արդյունավետ»,-  ասել է նախարարը՝ շեշտելով, որ պատրաստ է ուսուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների և քննարկումների։

Հանդիպման ընթացքում ուսուցիչները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝  կամավոր ատեստավորման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, դասղեկության լրավճարների, ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և այլ խնդիրների վերաբերյալ։

Նախարարը մանրամասն ներկայացրել է աշխատավարձի բարելավման և դրույքաչափի սահմանման ուղղությամբ վարվող  պետական քաղաքականությունը։

«Չափորոշչի փոփոխությամբ նաև ուսուցչի աշխատանքի տրամաբանությունը և կառուցվածքն են փոխվում։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում միավորային գնահատում չի լինելու և բնութագրային գնահատումը լրացուցիչ աշխատանքային ծավալ է ենթադրում, տարրական դասարաններում դրույքաչափն իջեցրել ենք 18 դասաժամի: Այս տարի այն գործարկվել է դեռևս 2-րդ դասարանում, բայց մյուս տարվանից աստիճանաբար դրույքաչափի նման ծանրաբեռնվածությունը կգործի նաև մյուս դասարաններում՝ այսինքն՝ տարրական դասարաններում  շաբաթական 18, ավելի բարձր դասարաններում՝ 20 դասաժամ: Նոր դրույքաչափին գնում ենք  աստիճանաբար՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է ներկայացրել նաև զինղեկների վարձատրության առնչությամբ՝ նշելով, որ դրույքաչափի իջեցում չի լինելու։ Շեշտելով, որ ուսուցչի կատարած գործը պետության համար ռազմավարական կարևորություն ունի՝ նախարարը ներկայացրել է նաև Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում բարձր կրթաթոշակի ներդրման, գյուղական դպրոցներում աշխատող, ինչպես նաև ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար այս սեպտեմբերից սահմանված հավելավճարի ծրագրերը։ Անդրադառնալով ուսուցիչների վարձատրության համընդհանուր բարելավման հարցին՝ նա նշել է, որ այդպիսի մեխանիզմ այս պահին դիտվում է կամավոր ատեստավորման համակարգը։ Նախարարը միաժամանակ վստահեցրել է, որ կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքների ձևավորման և մի շարք այլ հարցեր քննարկվելու են՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և ուսուցիչների մասնակցությունը խթանելու նպատակով»։

Ակնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը