Հիվանդություններ, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել
ՀասարակությունԱռավել մանրամասն՝Այստեղ
Հեռուստահաղորդավար, բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է այն հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել օնկոլոգիական հիվանդություններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ բժշկի քաղցկեղը ոչ թե պետք է բուժել, կամ կանխել, որ զարգանա դեռ վաղ փուլերում, այլ պետք է կանխել բոլոր այն նպաստավոր հանգամանքները, որոնք առաջացնում են օնկոլոգիական հիվանդությունները։ Իսկ այդպիսի հանգամանքներ կարող են համարվել մի շարք հիվանդություններ․ ինչպիսիք են՝ վիրուսային հեպատիտները, մարդու պապիլոմայի վիրուսը, գաստրիտն ու խոցը, աղիքային բորբոքումները, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։ Մասնագետը նկատել է, որ այս հիվանդությունների մի մասը ունեն պատվաստանյութեր եւ պետք է ուշադիր լինել եւ ժամանակին պատվաստվել՝ ճակատագրական հետեւանքներից խուսափելու համար։