Լրահոս
Կարևոր


«Լավագույն ավանդույթները» շարունակվո՞ւմ են. ի՞նչ ծանր հետևանքներ կարող է ունենալ նման վարչարարությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր տնտեսության ծանր հրետանին՝ գործարար աշխարհը, շարունակում է պարբերաբար թիրախավորվել պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից: Արդյունքում գործարարները ոչ թե բնականոն գործարար միջավայրում ու մթնոլորտում են աշխատում, այլ ստիպված են անընդհատ «փոխհրաձգության» մեջ մտնել պետության հետ:

Օրինակ՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք, մեղմ ասած, դժգոհություններ ստանում գործարարներից՝ կապված Քննչական կոմիտեի անհանգստացնող գործելակերպի հետ: Ի մասնավորի, նշվում է, որ գործարարներին կանչում են ՔԿ համապատասխան վարչություն, տեղեկացնում, որ հաշվարկ են արել, պետբյուջե «մուծելիք» կա, և «բարեկամաբար» խորհուրդ են տալիս վճարել նշված թիվը, հակառակ դեպքում կալանքի միջնորդությամբ կմտնեն դատարան:

Գործարարների փորձերը՝ ճշտել, թե ներկայացված «թիվ-թվաբանությունը» ի՞նչ հիմք ունի, և ընդհանրապես՝ որևէ հիմք ունի՞, որևէ քննություն իրականացվե՞լ է, թե՞ ՔԿ քննիչների «ճաշակով» է ձևավորվել՝ «նկարչության» դասական կանոններով, մնում են անպատասխան: Գործարարները նշում են, որ իրենց հետ որևէ աշխատանք չեն տարել, որևէ զգուշացում չեն արել, որևէ աշխատանք չեն իրականացրել, այլ միանգամից կանգնեցնում են «փաստի» առջև:

Մենք տեղեկություններ ունենք, որ շատ գործարարներ ստիպված «մուծվել» են, ու պատճառը միայն «նստելու» վախը չէ: Բանն այն է, որ, անկախ նրանից՝ քննություն արվել է, թե ոչ, հիմք ունի նման պահանջը, թե ամեն կերպ բյուջե լցնելու միջոց է, քրեական վարույթի նախաձեռնման, առավել ևս կալանքի փաստն ինքնին ազդում է գործարարների վարկանիշի ու հեղինակության վրա: Ավելին, նրանց նկատմամբ բանկերը, միջազգային գործընկերները սկսում են զգուշություն ցուցաբերել, վերապահումներ են ունենում: Մեզ հետ զրույցում գործարարները նշում էին, որ այս աշխատաոճը եղել է նաև ՊԵԿ քննչական վարչությունում, որի գործառույթներն անցել են ՔԿ-ին, սակայն քննչական կոմիտեում այդ «ավանդույթը» կյանքի է կոչվում առավել «կատարելագործված» ձևով ու մեթոդներով:

Սա գործարարներին վախի, անհանգստության մեջ պահող գործելաոճ է, ինչը, նրանց խոսքով, շատ լուրջ, խորքային խնդիրներ է պարունակում: Տնտեսագետներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նման վարչարարությունը կարող է լուծել բյուջեի մուտքերի այսրոպեական խնդիր, բայց հեռանկարային իմաստով ոչ միայն որևէ դրական բան չի տալու, այլև հակառակը՝ էական վնաս է հասցնելու գործարար միջավայրին՝ հետագա ծանր հետևանքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ակնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը