Պուտինը «Aurus»-ով շրջել է Ղրիմի նոր «Տավրիդա» մեգա-մայրուղով /Տեսանյութ/
ՀասարակությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Aurus» մակնիշի ավտոմեքենայով շրջել է Ղրիմում գտնվող նոր «Տավրիդա» մեգա-մայրուղով: Համապատասխան տեսանյութը հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը:
Պուտինն առաջիններից է եղել, ով ավտոմեքենայով անցել է Տավրիդայով, որը մասամբ բացվել է երեկ՝ օգոստոսի 27-ին: Ավտոմեքենան նստելուց հետո պետության ղեկավարն ասել է, որ չտուգանվելու համար անհրաժեշտ է կապել ամրագոտիները:
Նշվում է, որ Պուտինի վարած «Aurus»-ը եղել է Ղրիմի 82 կոդով: