Լրահոս
Կարևոր


«Հրապարակ». Ինչու են Սյունիքի հանքերը հայտնվել Ադրբեջանի թիրախում

Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են թիրախավորել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի հանքերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացման կոմբինատները, այն շեշտադրմամբ, թե իբր այդ հանքավայրերը վտանգ են ներկայացնում տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի համար։ Baku TV հեռուստաընկերությունը վերջերս նույնիսկ ռուս լրագրող էր գործուղել Հայաստան, որը փորձագետներից, Կապանի եւ Քաջարանի բնակիչներից մեկնաբանություններ էր հավաքել՝ տրամադրելով դրանք ադրբեջանական լրատվամիջոցներին, իսկ ԱԱԾ-ի աչքից դա վրիպել էր, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի շատ զբաղված են հայաստանյան լրատվամիջոցներին վերահսկելով ու սահմանափակելով, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց իշխանությանը չեն խանգարում։

Այնուամենայնիվ, ի՞նչ նշանակություն ունեն այս հանքերը Հայաստանի համար, եւ ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորել դրանք՝ հարցրինք տնտեսագետ Սուրեն Պարսյանին։ «Հանքարդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի համար կարեւոր նշանակություն ունի, ինչպես Ադրբեջանի դեպքում նավթարդյունահանումն է, որն ապահովում է իր ՀՆԱ-ի մոտավորապես 30 տոկոսը, իրենց պետական բյուջեի կեսից ավելին ապահովում են նավթագազային փողերը: Հայաստանի պարագայում հանքարդյունաբերության տեսակարար կշիռն անհամեմատ ավելի փոքր է, այն կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 3-4 տոկոսը՝ ի տարբերություն Ադրբեջանի: Հայաստանի հանքարդյունաբերությունը հիմնականում մետաղական հանքի շահագործումն է, ինչն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, եւ այստեղ ներգրավված են եղել մշտապես արեւմտյան, ռուսական ընկերություններ, որոնք արդիական տեխնոլոգիաներ են կիրառել այստեղ։ Այս պահին, օրինակ, մեր հանքարդյունաբերության տեսակարար կշիռն արտահանման մեջ շատ փոքր է, մոտավորապես՝ 4- 8 տոկոս։ Հանքարդյունաբերող ընկերություններն անցած տարի պետական բյուջե են վճարել մոտավորապես 200 մլրդ դրամի չափով հարկեր, սա կազմում է ընդհանուր հարկային մուտքերի մոտավորապես 10 տոկոսը, ոչ ավելի։ Այսինքն՝ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի: Օրինակ, Սյունիքի պարագայում, որտեղ հանքարդյունաբերության գործունեության արդյունքում է, որ մարզում աղքատությունը 2.3 տոկոս է, այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանում միջինը 26.5 տոկոս է։ Այսինքն՝ կոնկրետ Սյունիքում հանքարդյունաբերության շնորհիվ սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ են լուծվում։ Անշուշտ, հանքարդյունաբերության հետ մեկտեղ պետք է քայլեր իրականացվեն նաեւ շրջակա միջավայրի պահպանության համար, ինչը, բնականաբար, արվում է, եւ հաստատ Ադրբեջանը չէ, որ Հայաստանին խորհուրդ պետք է տա, թե բնապահպանական ինչ նորմեր պահպանենք։ Մեր պետական մարմիններն իրենք են պահպանում շրջակա միջավայրը, եւ Հայաստանի բնակչության առողջության մասին ադրբեջանցիները մտահոգվել չեն կարող»,- ասաց տնտեսագետը։

Իսկ ինչո՞ւ են ադրբեջանցիները հենց հանքարդյունաբերությունը թիրախավորել։ «Ակնհայտ է, որ նրանք Սյունիքի ուղղությամբ ռազմական, քաղաքական ու քարոզչական ճնշումներ են իրականացնում։ Ռազմական ճնշումն արդեն իրականացրել են, քաղաքականն ամեն օր փորձում են իրականացնել՝ քարոզչական գործիքներով: Այդպես էլ բնապահպանական ճնշում են փորձում իրականացնել, թե իբր Սյունիքում բնապահպանության վիճակը վատ է, եթե մենք մտնենք, իրավիճակը կշտկվի, տարածաշրջանն ավելի մաքուր կլինի եւ այլն։ Այսինքն՝ փորձում են հիմքեր ստեղծել ռազմական ագրեսիայի համար, որոնցից մեկը կարող է դիտվել բնապահպանական իրավիճակը։ Դա իրենց տրամաբանությունն է, բայց դա, անշուշտ, նաեւ իրենց ներքին լսարանի համար է․ փորձում են լսարանին ոգեւորել, ինչ-որ առիթներ ստեղծել, թե ինչի համար կարելի է այդ ուղղությամբ ագրեսիա իրականացնել»,- պատասխանեց Պարսյանը։

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը Հայաստանում տնտեսական աղետից է խոսում, մինչդեռ հենց Ադրբեջանն է տարածաշրջանի թիվ 1 աղտոտողը։ Մեզ հետ զրույցում «Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց, թե ինչ վտանգներ է ստեղծել տարածաշրջանի համար Ադրբեջանը․ «2006թ. Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, վավերացրել են Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան (Թեհրանի կոնվենցիա)։ Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող նավթի եւ գազի պաշարներով հարուստ Ապշերոնի թերակղզու 21,3 հազար հեկտար տարածքը խիստ աղտոտված է նավթով եւ նավթամթերքներով: Նավթի երկարատեւ արտահոսքերն այս տարածքում առաջացրել են շրջակա միջավայրի եւ բնական լանդշաֆտի  լուրջ մարդածին փոփոխություններ: Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ հենց Ադրբեջանի համար։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցնում է Վրաստանի տարածքով՝ ընդգրկելով Բորժոմի ազգային պարկի մի մասը, որը հարուստ է հանքային ջրի աղբյուրներով, միջազգային նշանակություն ունի առողջապահական եւ սպորտային զբոսաշրջության տեսանկյունից: Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի տարի դեմ են արտահայտվել հատուկ պահպանվող տարածքով նավթամուղի անցկացմանը՝ մատնանշելով հնարավոր արտահոսքի եւ վթարների ռիսկերը հատկապես հանքային ջրերի աղբյուրների համար։ Նրանք պահանջում էին փոխել նախագծի երթուղին, սակայն ներդրողները եւ Ադրբեջանի կառավարությունը չհամաձայնեցին բարձրացնել ծրագրի արժեքը, եւ այն իրականացվեց։ Հաշվի առնելով «կանաչ» էներգետիկային անցման անհրաժեշտությունը՝ պետք է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ նավթագազային արդյունաբերության այլ նախագծերի գործունեության, կատարված եւ չկատարված պարտավորությունների, ինչպես նաեւ ջերմոցային գազերի արտանետումների եւ շրջակա միջավայրին հասցված վնասների միջազգային աուդիտ: Նեֆթչալիի շրջանի Միրղուրբանլի եւ Յենի Գիշլագ գյուղերի բնակիչները դժգոհում են ռադիոակտիվ յոդի արտանետումներից, որոնք «Ազեր Յոդ» ՍՊԸ-ին պատկանող Նեֆթչալայի յոդի եւ բրոմի գործարանի թափոններն են։  

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը: Այն նախատեսված էր Գյադաբայի ոսկու եւ արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչները մտահոգված են իրենց արոտավայրերին, ջրերին սպառնացող վտանգներով։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները բռնի գործողություններ են ձեռնարկել՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի եւ արցունքաբեր գազի կիրառմամբ։ Նշեմ, որ 2017թ. դադարեցվել է Ադրբեջանի անդամակցությունն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI)` նախաձեռնության սկզբունքների խախտման, քաղաքացիական հասարակության նկատմամբ երկրի կառավարության մշտական ճնշման եւ կոշտ միջոցների կիրառման, ինչպես նաեւ՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրագրողների նկատմամբ հետապնդումների պատճառով։ Հասարակական ակտիվիստները, որոնք հանդես էին գալիս Ադրբեջանում հանքարդյունաբերության ոլորտի բաց եւ հաշվետվողական լինելու օգտին, կա՛մ ձերբակալվեցին, կա՛մ ստիպված եղան լքել երկիրը»։

 

Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ Քոչարյան