Վարչապետ Փաշինյանը՝ վարկյաններ առաջ, շտապ կոչով դիմել է ժողովրդին
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։ Ուղերձը՝ ստորեւ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:
Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարեւորը Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերը ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որ ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:
Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք ինստիտուտների բացակայությունը: Անկախություն ձեռքբերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից: