Լրահոս
Կարևոր


Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր - նախագահ Մաքսիմ Հակոբյանն այսօր կդառնար 74 տարեկան

Հասարակություն

Երբ 20 տարի առաջ հիմնադրվում էր «Սյունյաց երկիր» թերթը, Մաքսիմ Հակոբյանը ողջունեց լրատվամիջոցի ծնունդը՝ ուղարկելով այսպիսի խոսք, որ տեղ գտավ լրագրի 1-ին համարում (1 հոկտեմբերի 2003 թ.):

Ահա՝ «Հաճույքով եմ նկատում մարզում նոր թերթի, անկախ լրագրի ծննդյան իրողությունը։ Ընդհանրապես  ստեղծելը, կառուցելը մարդու ամենավեհ հատկանիշն է։ Շատ ավելի գնահատելի է, երբ մարդիկ կերտում են մտքի ու լույսի տաճար, հոգևոր օջախ։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե թերթի ստեղծագործական  կազմին ինչքանով հաջողվեց կատարել սքանչելի այդ առաքելությունը։ Սակայն, հավատացեք, դա միայն թերթի խմբագրակազմի խնդիրը չպիտի համարել։ Առանց ընթերցողի պահանջկոտ ու հավատավոր կեցվածքի, առանց հասարակության ջերմության ու հոգատարության չի կարող թերթը դառնալ յուրաքանչյուր սյունեցու ճշմարտախոս քիմքն ու ցանկալի զրուցակիցը, չի կարող լինել հոգևոր Սյունիքի էական մասը, չի կարող լինել մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի հայելին։ Ուրեմն՝ նպաստենք «Սյունյաց երկրի» լուսավոր ու բարի ընթացքին:

Ես չեմ պատկերացնում մարզային թերթը՝ մարդկանց իրավունքներին ու  հոգսերին անհաղորդ։ Ես չեմ պատկերացնում թերթը իրականության զգացումը  երբևէ կորցրած, անկեղծությունից օտարացած, պատասխանատվությունը՝ կորցրած։

Մի ճշմարտություն կա՝ մեր պատմության ընթացքում ավելի շատ գրի հաղթանակ ենք ունեցել, լույսի հաղթանակ։ Զենքի հաղթանակներն անգամ դրանով էին պայմանավորված։ Այսօր էլ պիտի ընտրել  այնպիսի ճանապարհ, որ խոսքը, լուսավորությունը, հրապարակայնությունն ու բազմակարծությունը նպաստեն մեր պետության  բարգավաճմանը, Սյունիքի ամրացմանը, երկրի տնտեսական ներուժի ռացիոնալ օգտագործմանը, արարումի ոգու պահպանմանը։

Անկեղծ շնորհավորանքս ու լավագույն մաղթանքներս եմ ուղղում թերթի խմբագրակազմին ու ընթերցողին»։

Այդպես էլ մինչև վերջ վերաբերվում էր «Սյունյաց երկրին»: Նաև դրա համար է, որ նրա երկրաշեն կերպարը հավերժորեն բնակվել է մեր պարբերականի արևոտ անդաստանում:

Հաճելի է նկատել, որ Մաքսիմ Հակոբյանի կերպարը (նաև մահվանից հետո) դրվատանքով են հիշում ամբողջ մարզում և, իհարկե, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում: Դրա վկայությունն էր իրողությունը, որ ընկերության 70-ամյակի նշանավորմանը միտված միջոցառումների ընթացքում քանիցս ու ամենաբարի առիթներով հիշատակվեց նրա անունը, իսկ 2023 թ. հուլիսի 14-ին ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մեկ օրինակով հատուկ թողարկված անվանական մեդալ շնորհեց (հետմահու) Մաքսիմ Հակոբյանին՝ ԶՊՄԿ-ի և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործում ունեցած անգերազանցելի ավանդի համար։

 
«Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.