Թուրքական բանակը Իրաքում ևս 5 քուրդ զինյալ է սպանել
ՀասարակությունԹուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան շարունակվում է։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Նշվում է, որ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։
Ըստ հաղորդագրության՝ այսպիսով ռազմական օպերացիայի շրջանակներում սպանված զինյալների թիվը հասել է 107-ի։