Լրահոս
Կարևոր


Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:

Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության:

Այս համատեքստում անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով: Արցախում միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին զանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար մեղավորներներին կանգնեցնելով ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:

Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն: Մարդու իրավունքների հիմքում ընկած է հենց մարդկային արժանապատվությունը, որը հանդիսանում է դրանց հանդեպ հարգանքի երաշխիքը: Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար:

Խստորեն հորդորում ենք առանցքային միջազգային դերակատարներին, ովքեր իսկապես շահագրգռված են Արցախում և ամբողջ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ, ձեռնարկել վճռական անհատական և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը: Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդադարադության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը:

Բացարձակապես անթույլատրելի ենք համարում Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը