Լրահոս
Կարևոր


Ադրբեջանը չարաշահում է բնապահպանական թեմաները. Հայաստանում «դաշնակից» են գտել

Հասարակություն

Իր հակահայկական գործողություննեն արդարացնելու և միջազգային հանրության մոտ լրացուցիչ կռվաններ ստանալու համար Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ այդ թվում Հայաստանին մեղադրելով բնությանը վնաս հասցնելու մեջ։ Հիշեցնենք, որ Արցախի 221-օրյա շրջափակումը սկսվել էր իբր բնապահպանական նկատառումներով, կեղծ բնապահպանների կողմից։

Այսօր արդեն, իհարկե ճանապարհը հսկում են Ադրբեջանի սահմանապահ ուժերի ներկայացուցիչները, բոլորն էլ մոռացել են, թե ինչ պատճառաբանությամբ էր սկսվում այդ ակցիան, բայց բնապահպանական թեմաները շահագործելն Ադրբեջանի իշխանություններն ու «քաղհասարակությունը» չեն դադարեցրել։

Օրեր առաջ բնապահպանական մի շարք կազմակերպություններ Ադրբեջանից, դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով բնությանը վնաս հասցնելու մեջ։ Թեման շարունակել էր ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Երեկ էլ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է միջազգային հանրությանը «Հայաստանի էկոլոգիական տեռորի հետ կապված», ընդ որում մեղադրանքների հիմնական սլաքն ուղղում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահանքային կոմբինատի դեմ՝ նրանց մեղադրելով ծանր մետաղներ պարունակող թափոններ արտանետելու մեջ՝ իբր հայտարարելով, թե աղտոտումն ուղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքում գտնվող Օղչուչայ և Արազ (Արաքս) գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությանը։

Մի կողմ թողնենք, նույնիսկ, որ Իրանը վերջերս մի քանի անգամ ստուգումներ է իրականացրել Արաքս գետում և պարզ հայտարարել, թե որևէ կերպ Արաքսի ջրերն աղտոտված չեն և չեն կարող ազդել մարդկանց առողջության վրա։ Ադրբեջանական իշխանություններն ու կեղծ բնապահպաններն իրենց արշավը Հայաստանի դեմ արդարացնելու համար նույնիսկ «դաշնակիցներ» են գտել՝ հայ բնապահպաններին, որոնք առանց մտածելու հետևանքների մասին մեղադրում են հանքարդյունաբերության ոլորտին՝ բնակչության առողջությանը հասցված վնասի համար։

Առողջապահության ազգային ինստիտուտը, հիշեցնենք, վերջերս զեկույցներ էր հրապարակել, ըստ որի Սյունիքում, որտեղ գտնվում են լեռնահանքային արդյունաբերող ձեռնարկությունները, քաղցկեղի ամենացածր մակարդակն է։ Հայ բնապահպաններն որքան էլ խոսեն Ադրբեջանի բնապահպանական խնդիրների մասին, փաստեր չունեն, քանի որ Ադրբեջանում այդ մասին խոսելը տաբու է, իսկ ադրբեջանցիները լիուլի օգտվում են հայ բնապահպանների՝ տարիներ շարունակ համացանց լցրած, շատ հաճախ կեղծ ու հակագիտական մեղադրանքներից, հանքարդյունաբերության դեմ ստորագրահավաքներից, բողոքներից, ցույցերից, որն էլ ցավալիորեն հաջողությամբ օգտագործվում է հայկական կողմի դեմ։

Ի վերջո կամ հայ բնապահպանները պետք է մի կողմ թողնեն կեղծիքներ տարածելու իրենց գործելաոճը և կանգնեն պետության ու տնտեսության առաջատար ձեռնարկությունների կողքին, կամ էլ շարունակեն վնասել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը: Իսկ բնապահպանական թեմաները, նշենք, վերջին տասնամյակներում առաջնային նշանակություն են ստացել ողջ աշխարհում։ 

Գրետա Առաքելյան

Արցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում