Պարետատունը նոր հայտարարություն է արել և հայտնել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այսօրվանից…
ՀասարակությունՊարետ Տիգրան Ավինյանը իր նոր՝ օգոստոսի 18-ի որոշմամբ սահմանել է նաեւ կանոններ, որոնց պետք է հետեւեն նախադպրոցական կրթական հաստատություններն իրենց գործունեության ընթացքում։ Որոշումը՝ ստորեւ․ «1.Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ. 1) Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը,

այսուհետ՝ պատասխանատու): Կարդացեք նաև Քննարկում կառավարությունում՝ հայրենադարձության վերաբերյալ Թատրոններում՝ դիմակով, հեռուստաեթերում՝ առանց դիմակ. պարետը նոր որոշում է կայացրել Ամենադրական քաղաքական գործիչը՝ Դավիթ Տոնոյան, ամենասկանդալայինը՝ Գեւորգ Պետրոսյան. կայացավ

«Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը 2) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով

սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝ ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք, բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա,

թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ , ուղեղային կաթված տարած), դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
