Լրահոս
Կարևոր


Ռախմանինով-150. երկու օրերի ընթացքում ներկայացվեցին Ռախմանինովի 5 կոնցերտները

Հասարակություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին և 13-ին ներկայացել է ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին նվիրված երկու համերգով։ Համերգների ընթացքում կատարվել են Ռախմանինովի 5 դաշնամուրային կոնցերտները։ Դաշնակահարներ Թեո Գեորգիուն կատարել է Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Ալեքսանդր Ռոմանովսկին՝ թիվ 3 կոնցերտը, Անդրեյ Գուգնինը՝ 4-րդ կոնցերտը, Դմիտրի Իշխանովը՝ Ռապսոդիան՝ Պագանինիի թեմայով, և Անաստասիա Տերենկովան՝ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։

Դասական երաժշտության, հատկապես Ռախմանինովի արվեստի սիրահարները հնարավորություն ունեցան երկու օրերի ընթացքում վայելելու նրա երաժշտության ամբողջ հմայքը։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է, որ 2 երեկոյի ընթացքում ներկայացվել են Ռախմանինովի 5 կոնցերտները, որոնք իր և նվագախմբի համար մեծ արժեք ունեն։ Լրագրողների հարցին՝ արդյոք հե՞շտ ստացվեց մենակատարների, նվագախմբի և դիրիժորի համագործակցությունն այս երկու համերգների ընթացքում, մաեստրո Սմբատյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ասպարեզում հեշտ ու դժվարը փորձերն են, գեղարվեստական փոխըմբռնման պրոցեսը, որը երաժիշտներն անցնում են համերգից առաջ։ Իհարկե, ժամանակը միշտ չի բավականացնում, ուստի նվագախումբը շատ ճկուն պետք է լինի, որպեսզի կարողանա երկու օրերի ընթացքում աշխատել 5 մենակատարի հետ։ Ռախմանինովի երաժշտությունը շատ անհատական է, ռոմանտիկ, մենակատարն այստեղ պետք է լինի դոմինանտ, ինչը բնորոշ է ռուսական ռոմանտիկ երաժշտությանը»։ Դիրիժորը նաև երախտագիտություն հայտնեց գործընկերներին, որոնք աջակցում են դասական երաժշտությանը. «Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Մարդիկ հավատացին գաղափարին և հնարավորություն տվեցին, որպեսզի իրականացնենք այս հավակնոտ ծրագիրը: Որ դասական երաժշտությունը շատ կարևոր է, գիտեն բոլորը, բայց քչերն են այդ փաստն ընդունելուց հետո գործողություններ կատարում։ Մենք ուրախ ենք, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք մեզ տալիս են ավելի մեծ երազելու հնարավորություն»:

Դաշնակահար Դմիտրի Իշխանովը նկատում է, որ Ռախմանինովի երաժշտությունն անչափ հարազատ է իրեն, հետաքրքիր է հետևել նրա ստեղծագործական ուղուն։  Մենակատարը նաև ասում է, որ պետք է համապատասխան պատրաստվածություն ունենալ՝ Ռախմանինովի ստեղծագործությունների տեխնիկական նրբությունները հաղթահարելու համար։ Իշխանովի խոսքով՝ Ռախմանինովի ֆենոմենը մեղեդիները հարմոնիկ միաձուլելու նրա վարպետության մեջ է։

Դաշնակահար Անդրեյ Գուգնինը նշում է, որ Ռուսաստանում մեծացած յուրաքանչյուր երաժիշտ, հատկապես դաշնակահարները, գտնվում է Սերգեյ Ռախմանինովի, նրա երաժշտության ազդեցության ներքո։ Ինքը շատ վաղ հասակից է շփվել Ռախմանինովի արվեստի հետ, անգիր գիտի նրա կոնցերտները։ Գուգնինի խոսքով՝ կոմպոզիտոր և դաշնակահար Ռախմանինովի գրած ստեղծագործություններն անբացատրելի գեղեցիկ են ու խորը, իսկ կատարման առումով՝ շատ հարմար։

    

Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան